Ուրբաթ, Հուլիս 28, 2017

 19:03

ԼՐԱՀՈՍ

Սի­ներ­գիա. հե­ռա­հար կրթութ­յուն բարձր չա­փա­նիշ­նե­րով

­

Հա­մաշ­խար­հա­յին չա­փա­նիշ­նե­րով ո­րակ­յալ կրթութ­յուն ռու­սա­կան ա­ռա­ջա­տար հա­մալ­սա­րան­նե­րից մե­կում. սա այ­սօր հնա­րա­վոր է ձեռք բե­րել ոչ միայն  հայ­րե­նի­քում, այլև մայ­րե­նի լեզ­վով: Մոս­կով­յան Սի­ներ­գիա ֆի­նան­սաարդ­յու­նա­բե­րա­կան հա­մալ­սա­րանն ար­դեն իր մաս­նաճ­յուղն ու­նի Հա­յաս­տա­նում՝ տնտե­սա­գի­տա­կան և կա­ռա­վար­ման ո­լոր­տի մաս­նա­գի­տութ­յուն­նե­րի բա­զա­յով և կր­թա­կան ինք­նա­տիպ մե­թոդ­նե­րով:

Հա­մալ­սա­րա­նի հայ­կա­կան մաս­նաճ­յուղն իր ձևա­վոր­ման ա­ռա­ջին շրջա­նում ա­ռա­ջար­կում է մե­նեջ­մենթ, բան­կա­յին գործ, է­կո­նո­մի­կա և հաշ­վա­ռում, հյու­րա­նո­ցա­յին և ռես­տո­րա­նա­յին բիզ­նես, առև­տուր, ֆի­նանս­ներ և­ այլ մաս­նա­գի­տութ­յուն­ներ՝ բա­կա­լավ­րի և մա­գիստ­րո­սի աստ­ճան­նե­րով: Ու­սու­ցու­մը կազ­մա­կերպ­վում է հե­ռա­հար ու­սուց­ման հա­տուկ մե­թոդ­նե­րով, ո­րոնց արդ­յու­նա­վե­տութ­յունն ա­պա­ցուց­ված է հա­մալ­սա­րա­նի գո­յութ­յան 27 տա­րի­նե­րի փոր­ձով: Այդ մե­թոդ­ներն ար­դեն 3 տաս­նամ­յակ հա­ջո­ղութ­յամբ կի­րառ­վում են Սի­ներ­գիա հա­մալ­սա­րա­նում և բիզ­նես դպրո­ցում:

Փոր­ձենք ա­վե­լի լավ պատ­կե­րաց­նել, թե ինչ մե­թոդ­նե­րի ու կրթա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի մա­սին է խոս­քը, ո­րոնք ա­ռանձ­նաց­նում են Սի­ներ­գիա հա­մալ­սա­րա­նը ժա­մա­նա­կա­կից բու­հա­կան հա­մա­կար­գում, մաս­նա­վո­րա­պես Հա­յաս­տա­նում: Նախ՝ գո­յութ­յուն չու­նի ու­սում­նա­կան տա­րի հաս­կա­ցութ­յու­նը: Սա հե­ռա­հար ու­սուց­ման ծրագ­րի կար­ևոր ա­ռանձ­նա­հատ­կութ­յունն է: Ըն­դու­նե­լութ­յան թես­տե­րը հա­ջող ան­ցած և կուրս ըն­դուն­ված դի­մոր­դը կա­րող է սկսել իր ու­սու­մը յու­րա­քանչ­յուր ամս­վա ա­ռա­ջին օր­վա­նից: Իսկ կրթա­կան ծրա­գի­րը հա­յե­րեն անց­նե­լու հա­մար հա­մալ­սա­րա­նում աշ­խա­տում է թարգ­մա­նիչ­նե­րի և խմ­բա­գիր­նե­րի մաս­նա­գի­տաց­ված խում­բը: Ինչ­պես վստա­հեց­նում է Սի­ներ­գիա հա­մալ­սա­րա­նի գոր­ծա­դիր տնօ­րեն Վա­դիմ Լո­բո­վը՝ մեկ տա­րուց ար­դեն թարգ­ման­ված կլի­նի ամ­բողջ մաս­նա­գի­տա­կան գրա­կա­նութ­յու­նը: Բ­նա­կա­նա­բար՝ թարգ­ման­չա­կան աշ­խա­տանք­ներն այդ­քա­նով չեն ա­վարտ­վում: Սի­ներ­գիա­յի ու­սում­նա­կան ձեռ­նարկ­ներն ա­նընդ­հատ թար­մաց­վում  և բա­րե­լավ­վում են ժա­մա­նա­կին հա­մա­հունչ, նշա­նա­կում է հայ­կա­կան տար­բե­րակ­նե­րում ևս պար­բե­րա­բար լրա­ցում­ներ կար­վեն:

Հա­յե­րե­նով սո­վո­րե­լու, փաստն, ի դեպ, ա­մեն­ևին էլ չի նվա­զեց­նում ռու­սե­րե­նի ի­մա­ցութ­յան պա­հանջ­նե­րը: Հա­կա­ռա­կը՝ ռու­սե­րե­նը պատ­շաճ մա­կար­դա­կով սո­վո­րե­լու լա­վա­գույն հնա­րա­վո­րութ­յուն­նե­րից մեկն է սա: Այս մա­կար­դա­կին ի­հար­կե կձգտեն բո­լոր ու­սա­նող­նե­րը, քա­նի որ ա­պա­գա ձեռ­նար­կա­տե­րե­րի և բիզ­նես կա­ռույց­նե­րի ղե­կա­վար­նե­րի հա­մար օ­տար լե­զու­նե­րին տի­րա­պե­տե­լը պար­զա­պես անհ­րա­ժեշ­տութ­յուն է:

Մեծ ու­շադ­րութ­յուն է դարձ­վում նաև ու­սա­նող­նե­րի և­ ի­րենց վա­րիչ­նե­րի հա­ղոր­դակց­ման պրո­ցե­սին, ո­րի ըն­թաց­քում ու­սա­նող­նե­րը կա­րող են անհ­րա­ժեշտ խոր­հուրդ­նե­րը ստա­նալ մայ­րե­նի լեզ­վով՝ հա­յե­րե­նով: Ն­ման շփու­մը հա­մալ­սա­րանն ա­պա­հո­վում է հե­ռա­հա­ղոր­դակց­ման այ­սօր­վա տեխ­նո­լո­գիանռ­րով: Իսկ ի՞ն­չու է դա կար­ևոր: Հեrա­հար ու­սու­ցում են­թադ­րում է ու­սա­նո­ղի՝ զու­գա­հեռ զբաղ­վա­ծութ­յու­նը, ընդ ո­րում՝ տար­բեր ժա­մե­րի, ուս­տի յու­րա­քանչ­յուրն ու­նի իր ան­հա­տա­կան գրա­ֆի­կը: Սա ար­դեն իր հեր­թին ինք­նու­րույն աշ­խա­տանք  և կազ­մա­կերպ­վա­ծութ­յուն է պա­հան­ջում: Ու­սա­նո­ղի հո­գե­բա­նութ­յան բո­լոր նրբութ­յուն­նե­րը հաշ­վի առ­նե­լով՝ ներդր­ված է այն­պի­սի մե­խա­նիզմ, որ ու­սա­նողն ի­րեն մե­նակ չզգա իր ա­ռա­ջադ­րանք­նե­րի հետ. հա­կա­ռա­կը՝ նա պետք է ակ­տիվ ներգ­րավ­ված լի­նի հա­ղոր­դակց­ման պրո­ցե­սում ուս­ման ամ­բողջ ըն­թաց­քում: Անձ­նա­կան հա­ղոր­դակ­ցու­մը վա­րիչ­նե­րի և դա­սա­խոս­նե­րի հետ օգ­նում է պա­հել ուս­ման հան­դեպ մո­տի­վա­ցիան, թույլ չի տա­լիս նաև կու­տա­կել ա­կա­դե­միա­կան պարտ­քեր, ու­սա­նո­ղի հետ պար­բե­րա­պար կար­գա­վոր­վում է նրա գրա­ֆի­կը:

Որ­պես հետ­ևանք այս ա­մե­նի՝ ինչ արդ­յունք­նե­րի մա­սին կա­րող ենք ընդ­հան­րա­պես խո­սել: Այս­պես՝ օպ­տի­մալ գի­տե­լիք­նե­րի պա­շա­րը ա­ռաջ­նա­յին տե­ղում է, դրան է հենց ձգտում ցան­կա­ցած ու­սա­նող, այն է՝ ժա­մա­նա­կի և ջան­քե­րի արդ­յու­նա­վետ օգ­տա­գոր­ծում՝ ա­ռա­վե­լա­գույն արդ­յուն­քի դի­մաց: Ժա­մա­նա­կի ճիշտ օգ­տա­գոր­ծու­մը թույլ է տա­լիս լի­նել ա­ռա­վել մո­բիլ, ինչն ան­փո­խա­րի­նե­լի ձեռք­բե­րում է ժա­մա­նա­կա­կից մար­դու հա­մար: Ի­րենց վա­րիչ­նե­րի հետ շուր­ջօր­յա խորհր­դատ­վութ­յու­նը ոչ միայն գի­տե­լի­քը հարս­տաց­նե­լու, այլև մաս­նա­գի­տա­կան կոնկ­րետ ի­րա­վի­ճակ­նե­րում լու­ծում­ներ գտնե­լու լա­վա­գույն ե­ղա­նակ­նե­րից մեկն է: Ժա­մա­նա­կաից տեխ­նո­լո­գիա­ներն այ­սօր մար­դուն շատ մեծ հնա­րա­վո­րութ­յուն­ներ են տա­լիս: Ե­թե կա­րո­ղա­նում ես ա­վե­լի կրեա­տիվ լի­նել ու ճիշտ օգ­տա­գոր­ծել դրանք, ա­պա հա­ջո­ղութ­յան ճա­նա­պար­հը բաց է: Իսկ կրթութ­յան աս­պա­րե­զում այդ ար­դի տեխ­նո­լո­գիա­նե­րը թույլ են տա­լիս ո­րա­կա­պես բո­լո­րո­վին այլ մա­կար­դակ ա­պա­հո­վել: Եվ շատ կար­ևոր մի փաստ. Online կրթութ­յու­նը շատ ա­վե­լի է­ժան է, քան ստա­ցիո­նար կրթութ­յու­նը:

Սի­ներ­գիա հա­մալ­սա­րա­նում ու­սու­մը հա­ջող ա­վար­տե­լուց հե­տո ու­սա­նող­նե­րը ստա­նում են ռու­սա­կան պե­տա­կան նմու­շի դիպ­լոմ, դրա հետ մեկ­տեղ՝ հա­մաեվ­րո­պա­կան հա­վել­ված Diploma Supplement, ո­րը թույլ կտա շրջա­նա­վարտ­նե­րին աշ­խա­տել Եվ­րո­պա­յում:

Այս բուհն ու­նի բարձր հե­ղի­նա­կութ­յուն ոչ միայն Ռու­սաս­տա­նում, որ­տեղ բո­լոր մար­զե­րում /երկ­րա­մա­սե­րում/ գոր­ծում են իր մաս­նաճ­յու­ղե­րը, այլև մի­ջազ­գա­յին ճա­նա­չում՝ ներ­կա­յա­նա­լով 25 երկր­նե­րում: Հա­մալ­սա­րանն ընդգրկ­ված է Հա­մալ­սա­րան­նե­րի մի­ջազ­գա­յին ա­սո­ցիա­ցիա­յի (International Association of Universities) կազ­մի մեջ,  հան­դի­սա­նում է Հա­մալ­սա­րան­նե­րի Մեծ Խար­տիա­յի ան­դամ (Magna Charta Universitatum), Է­լեկտ­րո­նա­յին ու­սուց­ման ո­րա­կի ե­րաշ­խիք Եվ­րո­պա­կան հիմ­նադ­րա­մի ան­դամ (The European Foundation in E-learning, EFQUEL): Դ­րան­ցից բա­ցի՝ Սի­ներ­գիա հա­մալ­սա­րա­նի բիզ­նես դպրո­ցի ու­սուց­ման ծրագ­րե­րը 2001 թվա­կա­նին ա­ռա­ջի­նը ՌԴ-ում ար­ժա­նա­ցան հե­ղի­նա­կա­վոր ակ­րե­դիա­ցիա­յի Association of MBAs (AMBA), ո­րը հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս գործ­նա­կան կա­ռա­վար­ման աս­տի­ճա­նի դիպ­լոմ­նե­րը ճա­նա­չել ամ­բողջ աշ­խար­հում:

Սի­ներ­գիա­յի հա­յաս­տան­յան մաս­նաճ­յու­ղը միայն մայ­րա­քա­ղա­քով չի սահ­մա­նա­փա­կի իր գոր­ծու­նեութ­յու­նը: Այն աշ­խար­հագ­րա­կան սահ­ման­ներ չի ճա­նա­չում, ուս­տի Սի­ներ­գիա­յի մի­ջո­ցով ռու­սա­կան բարձ­րա­գույն ու­սու­ցու­մը հա­սա­նե­լի կդառ­նա ՀՀ մար­զե­րի բո­լոր բնա­կիչ­նե­րի, հա­մար, նույ­նիսկ ա­մե­նա­հե­ռա­վոր մար­զե­րում:

Հե­ռան­կա­րա­յին ևս մեկ ծրա­գիր այ­սօր­վա օ­րա­կար­գում է: Հա­յաս­տան­յան մաս­նաճ­յու­ղի և հայ­կա­կան ա­ռա­ջա­տար բու­հե­րից մե­կի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յամբ նա­խա­տես­վում է նաև ներդ­նել յու­րա­տե­սակ մի ծրա­գիր, ո­րը կպատ­րաս­տի ձեռ­նար­կա­տե­րեր դպրո­ցից սկսած, կձևա­վո­րի հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն­ներ հայ­կա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի և բան­կե­րի հետ՝ պայ­մա­նով, որ կպատ­րաս­տեն այն­պի­սի մաս­նա­գետ­ներ, ո­րոնց կա­րի­քը նրանք ու­նեն: Այդ­պի­սով կկար­գա­վոր­վի նաև շրջա­նա­վարտ­նե­րի՝ աշ­խա­տան­քի տե­ղա­վոր­ման խնդի­րը:

Ըստ Վա­դիմ Լո­բո­վի՝ Սի­ներ­գիա հա­մալ­սա­րա­նի և դպ­րո­ցի մաս­նաճ­յու­ղի առ­կա­յութ­յու­նը Հա­յաս­տա­նում  մի­ջազ­գա­յին կրթա­կան մեծ ծրա­գիր է և սո­ցիա­լա­կան  կար­ևոր ի­րա­դար­ձութ­յուն: Նա հա­մոզ­ված է, որ հա­յաս­տան­յան ներ­կա­յա­ցուց­չութ­յու­նը ոչ միայն կօգ­նի բա­վա­րա­րել Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի պա­հան­ջար­կը ո­րակ­յալ բու­հա­կան կրթութ­յուն ստա­նա­լու և­ ո­րա­կա­վոր­ման մա­կար­դա­կի բարձ­րաց­ման նկատ­մամբ, այլ նաև կնպաս­տի Հա­յաս­տա­նի և Ռու­սաս­տա­նի հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հե­տա­գա զար­գաց­մանն ու կա­յու­նաց­մա­նը:

 

                                          Երևակ - Գիտակրթական համակարգ

 

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ