Հինգշաբթի, Հունիս 29, 2017

 07:52

ԼՐԱՀՈՍ

ԵՏՄ. մարտահրավերներ և հնարավորություններ. Գագիկ Մակարյան

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ 

Մեր հիմնական գործընկերը առանց Մաքսային միության եւ Մաքսային միության շրջանակում մնում է Ռուսաստանը: Հաճախ շատերը ՌԴ-ի խնդիրն ուզում են կապել ՄՄ-ի հետ՝ ասելով, որ լավ չեղավ Մաքսային միությունում: ՄՄ-ն չլիներ էլ, ՌԴ-ի ազդեցությունը լինելու էր: ՌԴ-ն հանդիսանում է ՀՀ-ի երկրորդ առեւտրային գործընկերը: Արտաքին առեւտրում առաջին տեղում ԵՄ-ն է՝ մոտ 27 տոկոս, Շվեյցարիայի հետ՝ մոտ 30 տոկոս, իսկ ՌԴ-ի հետ՝ 22-24 տոկոս: Բելառուսի հետ Հայաստանի արտաքին առեւտուրը 1 տոկոս էլ չկա, 0.8 տոկոս է կազմում, Ղազախստանի հետ՝ 0.2 տոկոս: Հետեւաբար մենք, որպես տնտեսական գործընկեր, նրանց հետ առանձնապես գործ չունենքՆրանք կարեւոր են քաղաքական առումով՝ քվեարկությունների, որոշումների կայացման առումով: ՌԴ-ի վիճակն արդեն թելադրում է՝ մենք ՄՄ-ից օգուտ ստանալո՞ւ ենք, թե՞ չէ: Քանի որ ՌԴ-ի տնտեսությունն անկում ապրեց, դա տպավորություն առաջացրեց, որ ՄՄ-ն հաջող չի գործում: Հիմա ՌԴ-ի տնտեսությունը նոր առողջացման երանգներ է ստանում, բայց մենք դրանից ինչ վնասներ կրեցինք: Մեր արտահանողները հիմնականում մոտ 30 տոկոսի չափ տուժեցին իրենց գումարային ծավալների մեջ: ՌԴ-ից դոլար չկարողացան բերել ռուբլի բերեցին, փոխակերպելով դրամի, տուժեցին մոտ 30-35 տոկոս: Հատկապես տուժեցին կոնյակ, գինի, պահածո, հյութ, կոմպոտներ արտահանողները:

Բայց կա երկրորդ պրոբլեմը: Երբ ռուբլին արժեզրկվել էր, ՌԴ-ի էքսպորտը դեպի մեր երկիր խթանվել էր: Որոշ ապրանքներ ներմուծվում էին ավելի հարմար գներով՝ ալյուր, հացամթերք, ապակե տարաներ, շշեր, բանկաներ եւ այլն: Մեր արտահանողների մի մասը, որպեսզի իր կորուստները նվազեցներ, ՌԴ-ում ռուբլի ստանալուց հետո տեղում միանգամից ձեռք են բերել հենց ռուսական ապրանքներ եւ դրանք բերել ՀՀ, որ ռուբլին չբերի, որովհետեւ չգիտի ինչպես վարվի դրանց հետ: Այնտեղ գնել են տարաներ, փաթեթավորման նյութեր, ներկեր, պիտակներ եւ այլն: Դա վտանգավոր է նրանով, որ մենք էլ այստեղ ունենք շատ լավ տպարաններ, փաթեթավորման տարբեր նյութեր արտադրողներ: Նրանք արդեն մնում են քիչ պատվերների հույսին, հետեւաբար վնասում ենք տեղական արտադրողներին:

ԵՏՄ-ում ոչ մի երկիր մրցունակ պետություն չի ո՛չ դեմոկրատական առումով, ո՛չ տնտեսական: Մենք հարում ենք մի ընտանիքի, որտեղ կարող ենք մեր զգոնությունը կորցնել, եթե չդիվերսիֆիկացնենք մեր հարաբերությունները այլ երկրների հետ: Դրա համար ԵՄ-ի ուշադրությունը շատ կարեւոր է, պետք է այլ երկրների հետ էլ դիվերսիֆիկացվենք: ՌԴ-ի էկոնոմիկան միջին է, Բելառուսինը՝ միջինից մի քիչ բարձր, Ղազախստանինը ՌԴ-ից լավն է, բայց էլի միջին է մրցունակության առումով: Պետք է գնահատել պրոբլեմները, թե ինչու են այդ պետությունները հարել ԵՏՄ-ին:

ԵՏՄ-ն, ես կարծում եմ, որ ժամանակավոր կառույց է, որովհետեւ այդ երկրների էկոնոմիկաների հետ մեծ հույսեր կապել չի լինի: Այդ երկրների զարգացումներն արագ տեղի չեն ունենա: ՌԴ-ի էկոնոմիկան տեխնոլոգիական առումով արդեն գնահատված է, որ 16 տարի հետ է եվրոպական տեխնոլոգիաների զարգացման մակարդակից: 16 տարին հսկայական ժամկետ է:

ԵՏՄ-ում եղած այս ժամանակաշրջանը մենք պետք է օգտագործենք մեր անվտանգության ապահովման համար եւ հարկավոր է նաեւ  միջին մրցունակությամբ այդ երկրներում մենք քիչ մրցունակ ապրանքներ արտահանենք, բայց չմոռանանք ստեղծել մրցունակ ապրանքներ: Մենք պետք է գնանք իննովացիոն ճանապարհով այլ երկրների համար եւ բարձրագույն շեմը պահենք: Իսկ միջին մակարդակն ապահովենք այդ շուկաներում մեր դիրքերը պահպանելու համար: Եվրոպական շուկայում մենք շատ լավ կարող ենք գործել մեր հուշանվերներով, փաթեթավորված իրերով: Մենք պետք է գնանք նաեւ միջազգային սերտիֆիկացման ճանապարհներով:ՀՀ-ում սիրիահայեր կան, որոնք դեղագործություն են զարգացնում եւ պլաստիկ վիրակապերի արտադրություն անում: Դեղահաբերի արտադրություն ունենք:

Հայաստանը ժամանակին ուժեղ էր արտադրական դիզայնի ոլորտում: Կարելի է դիվերսիֆիկացնել մուսուլմանական աշխարհի հետ: Ամենակարեւորը՝ մենք պետք է փորձենք գտնել, թե մեր արտադրությւոնների որ կատեգորիան է հետաքրքիր աշխարհին: Կարծում եմ, տուրիզմի համար՝ հուշանվերային, արհեստագործական իրեր, գինիներ, պահածոներ, որոնք մեր տրադիցիոն շուկաներն են, բայց Հայաստանը կարող է առաջ գնալ նաեւ մեքենաշինության հավաքման արտադրության կազմակերպման գործում: Այստեղ կարող են բերել կոմպոնենտներ, վերջնական արտադրանքը հավաքվի ՀՀ-ում: 

Մեր երկիրը կարող է նաեւ լուրջ ծառայությունների արտահանում ապահովել՝ ինժեներական, առողջապահական: Հայաստանը հիմա լուրջ դիագնոստիկ կենտրոններ է ստեղծում, որոնք ավելի մատչելի են, քան Եվրոպայում: Եթե կարողանանք լավ բժիշկներ եւ խմբեր ձեիւավորել, որոնք կարողանան  ճիշտ կարդալ դիագնոստիկ անալիզի արդյունքները եւ տալ ճիշտ բուժում կամ խորհրդատվություն, հատկապես վիրահատական, որովհետեւ թերապեւտիկը ՀՀ-ում թույլ է, այդ դեպքում կարող ենք բավականին շահույթ ունենալ:

Բայց ԵՏՄ-ն բացի հնարավորություններից, լուրջ խնդիր կարող է ստեղծել: Բելառուսն ունի լուրջ եւ զարգացած գյուղատնտեսություն, նաեւ կարագ, կաթնամթերք: Եթե մենք խեղճ լինենք, իրենք կգրավեն մեր շուկան էլ, իրենց ֆիրմաները կհայտնվեն այստեղ: Իրենցիցի մի ֆիրմա կա, արդեն հետաքրքրվում են, ՀՀ-ում շուկաների վիճակն են ուսումնասիրում: Մեղրի հարցում մենք կարող ենք փորձելշատ զգուշավոր քայլեր անել, որովհետեւ ՌԴ-ն շատ լավ մեղր ունի, Բելառուսը մեղրի երկիր է: Մեղրի բազայի վրա մեղրապրոդուկտների ստեղծումը դեղագործության մեջ կարող է լինել հետաքրքիր: Մենք պիտի հասկանանք, թե որտեղ ենք պայքարում: Ոչ թե գլուխներս գցենք, ասենք՝ վայ, մեր մեղրը ամենալավն է: Ռուսական կամ բելառուսական մեղրն ինչո՞վ են վատը: Ով ասաց, որ Հայաստանմի մեղրն ամենալավն է: Մենք պետք էէմոցիոնալ դաշտից տեղափոխվենք ավելի պրոֆեսիոնալ դաշտ, որտեղ կարող ենք հանդես գալ:

Քիմիական արդյունաբերությունը կարող է հետաքրքիր լինել, բայց էներգետիկայի նախարարությունը դրանով չի զբաղվում: Պետականորեն  այդ ֆունկցիան նրա վրա է դրված, բայց մի քիչ «Նաիրիտովե զբաղվելով կամ Վանաձորի Քիմիական կոմբինատով զբաղվելով ՝ դա դեռեւս քիմիական արդյունաբերություն չի: Քիմիական արդյունաբերության ռազմավարոություն Հայաստանը չունի: Միայն կաուչուկի մասին են խոսում: Բայց դա բավարար չի, կարող են բազմաթիվ արտադրանքներ լինել, նույն էմուլսիա սոսինձը, օրինակ:

Միջին մակարդակի հետամնաց երկրների համար ԵՏՄ-ն մեծ հնարավորություններ է բացում, որովհետեւ սպունգի պես ուզում են ՌԴ-ից ինչ-որ բան քաշեն: Ռուբլու գոտի ստեղծելու հետ կապված կարող է պրոցեսն արագանա, որովհետեւ նախ միացյալ ռուբլու գաղափարը նորություն չի: ՄՄ-ի եւ ԵՏՄ-ի փաստաթղթերում, որոնք 1994-ից ստեղծվել են, այսօր այդ գաղափարը կա: Համարյա նույնությամբ կրկնում է ԵՄ-ի փորձը, բայց՝ մի քիչ անհաջող:

 

«Երևակ» ամսագիր

 


ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ