Հինգշաբթի, Ապրիլ 27, 2017

 23:30

ԼՐԱՀՈՍ

Երբեք չենք վաճառի թուրքական արտադրանք

Տուրբոլայն”  ընկերությունը հիմնադրվել է 2009 թ-ի սեպտեմբերին: Սկզբում ընկերությունը մատուցում էր սահմանափակ թվով ծառայություններ՝ ավտոմեքենաների յուղման աշխատանքներ, ավտոլվացում և հավասարակշռում(վուլկանիզացիա), այնուհետև “Տուրբոլայնը” ընդլայնեց իր գործունեության սահմանները՝ ինժեկտորների լվացում, կոնդիցիոների լիցքավորում, անվադողերի և մարտկոցների, արգելակման կոճղակների վաճառք և սպասարկում, ինչպես նաև փոխանցման տուփերի և շարժիչային յուղերի սպասարկում ու այլ տարատեսակ ծառայություններ ներառելով իր առաջարկներում:

Ընկերության հիմնադիր-տնօրեն Արմեն Գասպարյանը նշեց, որ ստեղծման օրից ի վեր “Տուրբոլայնը” զարգացման դինամիկ ուղի է անցել և դեռևս զարգացման փուլում է գտնվում: Արդեն երկրորդ տարին է, որ գործում է 15-րդ թաղամասում գտնվող իրենց երկրորդ մասնաճյուղը, որը հարմար է ոչ միայն այդ թաղամասի, այլև՝ Հայաստանի հյուսիսային մարզերի բնակիչներին սպասարկելու համար:

Ընկերության կողմից առաջարկվող ապրանքատեսականին համալրված է հիմնականում գերմանական տարբեր ամենահայտնի բրենդներով, օրինակ՝ “ARAL” բարձրորակ ավտոյուղերը, որոնք առավել հայտնի են սպորտային ավտոմեքենա նախընտրողների շրջանում և բազմաթիվ այլ հայտնի ապրանքանիշեր, իսկ անվադողերը հիմնականում ճապոնական, հարավկորեական, չինական ռուսական և բելառուսական հայտնի ընկերությունների արտադրանքն են:

Ընկերության տնօրենը մեր զրույցի ընթացքում ընդգծեց, որ շատ կցանկանար համագործակցել իր ոլորտի ապրանքատեսականին ներկայացնող հայկական ընկերությունների հետ, նպաստել հայկական արտադրանքի իրացմանը և այդպես ևս օգնել մեր տնտեսությանը, սակայն ցավով նշեց, որ առայժմ նման գործունեությամբ զբաղվող հայկական ընկերություններ չկան: Ընկերությունը մի անփոփոխ սկզբունք ունի. երբեք չվաճառել թուրքական արտադրանք:

“Տուրբոլայն” ընկերությունը բազմաթիվ գործընկերներ ունի՝ “Պրոֆ Ալ” ընկերությունը, “Օմնիկոմ Արմենիա” ընկերությունը, “Ucom” ընկերությունը, “Մեղրու ՃՇՇՁ” ընկերությունը, “Ապարանի ՃՇՇՁ” ընկերությունը,    “Էքսպրես կրեդիտ” ունիվերսալ վարկային կազմակերպությունը  և այլք:

Ավտոմեքենաների սպասարկման ոլորտում Հայաստանում բազմաթիվ ընկերություններ են գործում, հետևաբար,  “Տուրբոլայնը” բազմաթիվ մրցակիցներ ունի այդ ոլորտում: Նրանց մրցակցությանը, ըստ ընկերության տնօրենի, հաջողվում է դիմակայել և առաջավոր դիրքերում լինել, նախևառաջ, գնի և որակի ճիշտ համադրության շնորհիվ. բարձր որակի հետ առաջարկվում է մատչելի գին: Երկրորդ կարևոր հատկանիշը Ա. Գասպարյանը համարում է իրենց առաջարկած ապրանքների և մատուցած ծառայությունների երաշխիքը: Երրորդ տեղում, ըստ նրա, աշխատակազմի պրոֆեսիոնալիզմն է:

“Տուրբոլայն” ընկերությունը ներդրել է նաև կուտակային քարտեր, որոնք հնարավորություն են տալիս ընկերությունից գնված յուրաքանչյուր  ապրանքի կամ ծառայության դիմաց տոկոսներ կուտակել՝ հետագայում զեղչերից օգտվելու համար:

“Տուրբոլայնում” նաև ակցիա է իրականացվում, որը, տնօրենի խոսքերով, գեղեցիկ ավանդույթի է վերածվել. 3 և ավելի երեխա ունեցող հաճախորդները ստանում են 10 տոկոս զեղչ ավտոյուղման բոլոր ծառայություններից օգտվելու համար:

Բացի այդ, ընկերությունում հաճախորդներին աշխատակիցները սպասարկում են յուրօրինակ ջերմ վերաբերմունքով, որի շնորհիվ հաճախորդներից շատերը նրանց ընկերներն են դառնում:

 

“Տուրբոլայն” ընկերության ղեկավարը՝ Արմեն Գասպարյանը, ցանկանում է հնարավորինս ապահովել մեր երիտասարդներին աշխատանքով և այնպիսի աշխատանքային պայմաններով, որպեսզի մեր երիտասարդությունը երբեք չմտածի հայրենիքից հեռանալու և օտար ափերում լավ կյանք փնտրելու մասին:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ