Երկուշաբթի, Հուլիս 24, 2017

 10:51

ԼՐԱՀՈՍ

Միջազգային երաշխիք բեռնափոխադրումների ոլորտում

«Հաջողություն ունենալու համար առաջին հերթին պետք է շահել պատվիրատուի վստահությունը, իսկ այդ վստահությանը հնարավոր է արժանանալ միայն փոխշահավետ պայմանագրի հիման վրա բեռը արագ ու ապահով վերջնակետ հասցնելով»,- ասում է բեռնափոխադրումներ իրականացնող «Ժոր-Գոռ տրանս» ընկերության տնօրեն Հայկուշ Սարգսյանը: Ընկերությունը բեռնափոխադրումների ոլորտում է 2009 թվականից, իրականացնում է համակցված և ամբողջական բեռնափոխադրումներ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածքով: «Ժոր-Գոռ տրանսը» 200 կգ-ից մինչև 22 տոննա տարբեր տիպի, անգամ պայթյունավտանգ բեռների փոխադրման փորձ ունի, այստեղ հաշվի են առնում յուրաքանչյուր բեռի նկարագիրը, փոխադրման՝ աշխարհագրությամբ պայմանավորված առանձնահատկությունները և առաջարկում ամենաօպտիմալ լուծումը: 

Բիզնեսում բարձր վարկանիշ և լայն ճանաչում ունենալու համար առաջին հերթին պետք է ստեղծել բանիմաց ու ճկուն թիմ: Ի սկզբանե լինելով ընտանեկան բիզնես` «Ժոր-Գոռ տրանսը» նախագահում է Ժորա Ներսեսյանը, ով հաճախակի գործուղումների ժամանակ էլ միշտ հեռահար կապ է պահպանում երևանյան իրենց գրասենյակի հետ, որտեղ աշխատանքները կոորդինացնում է Հայկուշ Սարգսյանը որդու` Ներսես Ներսեսյանի հետ: Ընկերության ստեղծման օրից Ներսեսյանների ընտանեկան բիզնեսին միացել են մենեջեր Լուսինե Ավետիսյանը և հաշվապահ Աննա Կարապետյանը: Աշխատանքային հստակ բաշխմամբ ու ճշգրիտ ժամանակային սահմաններում աշխատող այս թիմը ստեղծում է վստահելի մթնոլորտ այն աստիճան, որ ասես բեռդ հենց ընտանիքիդ անդամին ես հանձնում:

«Ժոր- Գոռ տրանսը» Միջպետական ճանապարհային բեռնափոխադրումների համակարգի` TIR-ի (ֆր. Transports International Routiers) անդամ է: TIR համակարգը մշակվել է ՄԱԿ-ի կողմից և բարձր արդյունավետությամբ գործում է 57 երկրներում՝ Եվրոպայի, ԱՊՀ, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, նաև ԱՄՆ-ում և Կանադայում: TIR-ի ներքո բեռնափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեն աշխարհում մոտ 40 000 բեռնափոխադրող ընկերություններ: Իսկ բեռնափոխադրումներ իրականացնել TIR-ով նշանակում է. 

խուսափել յուրաքանչյուր պետական սահմանակետում երկար ժամանակ խլող պարտադիր բեռնաստուգումներից,

ապահով ու երաշխավորված բեռնափոխադրումներ իրականացնել սահմանված կոնկրետ ժամկետներում:

Իրականացնել լայն աշխարհագրություն ընդգրկող բեռնափոխադրումներ նշանակում է անցնել տարբեր սահմանակետերով, տարբեր լեզուների աղմուկի միջով և տարբեր օրենքների ու սովորույթների բովով:  «Ժոր- Գոռ տրանս» ընկերության բեռնափոխադրող մեքենաների վարորդները գործնականում, սեփական փորձով են ուսումնասիրել տարածաշրջանային առանձնահատկությունները: Համադրելով միջպետական բեռնափոխադրումների համակարգի ընձեռած հնարավորություններն ու սեփական փորձը՝ ընկերությունը իր պատվիրատուի հետ կարողանում է կնքել փոխշահավետ պայմանագիր: Եվ հենց հարուստ փորձի ու պատասխանատու մոտեցման վրա հիմնված գործելաոճն է ձևավորել «Ժոր-Գոռ տրանս» ընկերությունը՝ ապահովելով հաճախորդների կայուն բանակը և բարձր վարկանիշ ոլորտում: 

<Երևակ> ամսագիր





ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ