Երեքշաբթի, Ապրիլ 25, 2017

 14:32

ԼՐԱՀՈՍ

Համակողմանի լուծում հաշվապահական խնդիրներին

 

 

 

 

 

 

 

 

 

Ցանկացած տնտեսվարող կազմակերպության հաջող գործունեության կարևորագույն տարրերից մեկը հաշվապահական գործն է, որը պետք է կառավարվի ճիշտ, ժամանակակից ստանդարտներին և օրենսդրական բոլոր նորմերին համապատասխան: Այսօր կան բազմաթիվ ընկերություններ, որոնք առաջարկում են  հաշվապահական հուսալի ծառայություններ: Ինչո՞ւ վստահել նրանց, և որո՞նք են նրանց առավելությունները. պարզաբանում է «Պլյուս-մինուս» հաշվապահական- խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն Անահիտ Չիթչյանը:

Հաշվապահական գործառույթները պետք է իրականացվեն ճշգրիտ ժամկետներում, օրենքի տառին համապատասխան, առանց հարկային և այլ գերատեսչությունների հետ խնդիրների առաջացման: Երբ բոլոր այդ գործառույթների պատասխանատուն տվյալ կազմակերպության անհատ հաշվապահն է, խնդիրները և ֆինանսական վնասները երբեմն դառնում են անխուսափելի: Գործավարման նման մոդելը նաև կազմակերպությանը կախվածության մեջ է դնում մի անձից, ով կարող է անժամանակ հեռանալ աշխատանքից կամ անձնական ու առողջական խնդիրներ ունենալ` չկարողանալով լիարժեք ու արդյունավետ գործել: Բացի այդ հագեցած զբաղվածությունը թույլ չի տալիս անհատ հաշվապահին զբաղվել ինքնազարգացմամբ և որակավորման բարձրացման հարցերով, ինչն անհրաժեշտ է անընդհատ փոխվող օրենքների ու չափանիշների ներկա պայմաններում: Հենց բոլոր վերոնշյալ ռիսկերն ու թերություններն են բացառվում հաշվապահական ընկերության հետ համագործակցելու դեպքում: Նախ համագործակցությունն իրականացվում է պայմանագրի հիման վրա, որն ավելի կոնկրետ է և հիմնովին տարբերվում է անհատ հաշվապահի հետ կնքվող աշխատանքային պարզ և ընդհանուր պայմանագրից. սա իհարկե նվազագույնի է հասցնում տնտեսվարողի ֆինանսական ռիսկերը և հարկային մարմինների հետ հավանական խնդիրները: Բացի այդ տնտեսվարողը ունի միշտ «հասանելի հաշվապահ». նրան հուզող ցանկացած խնդրին լուծում կարող է առաջարկել թիմի հաշվապահներից յուրաքանչյուրը: «Պլյուս-մինուս» հաշվապահական ընկերությունը` որպես միշտ հասանելի «գլխավոր հաշվապահ», սպասարկում է մոտ 100 ընկերության` ՀՀ փոքր, միջին և խոշոր տնտեսվարող սուբյեկտների: Ընկերության ծառայությունները բազմազան են` սկսած հարկային, հաշվապահական, օրենսդրական և իրավական հարցերի վերաբերյալ տրամադրվող խորհրդատվությունից մինչև հաշվապահական հաշվառման վարում, հարկային հաշվետվությունների պատրաստում և ներկայացում, հաշվապահական համակարգի վերականգնում և ավտոմատացում, բիզնես ծրագրերի կազմում, կադրային գործավարություն: Այս ընկերությունը բաց է նաև ուսանողների համար, ովքեր կարող են անվճար պրակտիկա անցնել այստեղ և ներառվել մասնագետների բազայում: «Պլյուս-մինուս» ընկերությունն աշխատում է համակարգչային-հաշվապահական այնպիսի ծրագրով, որը թույլ է տալիս ավելի հեշտ ու առավելագույն ճշգրիտ հաշվարկներով իրականացնել գործառույթը: Բայց ոլորտն ունի իր առանձնահատկություններն ու իր խնդիրները, և դրանցից շատերը լուծվում են ոչ թե հաշվապահական պրոֆեսիոնալիզմի շրջանակներում, այլ տարբեր պետական գերատեսչությունների իրավասության ներքո: Ա. Չիթչյանը նշում է, որ խնդրահարույց իրավիճակներ սովորաբար լինում են հարկային օրենսդրության անկատարության պատճառով, չնայած դրա լուծումն էլ ունեն: Նման դեպքերում գրավոր դիմում են համապատասխան գերատեսչություն, ստանում համապատասխան պարզաբանումներ և խուսափում հնարավոր խնդիրներից:

Նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ աշխատանքն իհարկե պարտադրում է նաև թիմում ընդգրկված հաշվապահների շարունակական մասնագիտական վերապատրաստում և աճ, ինչն այս ընկերության աշխատանքային գլխավոր սկզբունքային կետն է: Հիմնադիր տնօրենն ինքը Ֆինանսների նախարարության կողմից լիցենզավորված հաշվապահ է, Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի լիիրավ անդամ: Հաշվապահական լիարժեք պրակտիկ կրթության դաշտը դեռ թերություններ ունի: Ա. Չիթչյանը թերությունների շտկման միջոց է համարում Հաշվապահի դպրոցի հիմնումը` նախատեսված ավելի պրակտիկ գիտելիքներ հաղորդելու համար: Բարձր որակավորում ունեցող մասնագետներն ապահովում են ոլորտի զարգացումը` նպաստելով նաև տնտեսական ցուցանիշների աճին՝ համոզված է Անահիտ Չիթչյանը: 

<Երևակ> ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ