Հինգշաբթի, Մայիս 25, 2017

 07:04

ԼՐԱՀՈՍ

Ինչն անհրաժեշտ է գեղեցիկ ու առողջ լինելու համար. ՖՄ գրուպ



Գեղեցիկի և կատարելության ձգտումը սպառողներին մշտական որոնումների է մատնում, իսկ արտադրողներին ու նրանց ներկայացուցչություններին ստիպում առաջարկել օրեցօր կատարելագործվող արտադրանք: «FM group world»-ն առաջարկում է միայն լավագույնը, իսկ նրա հայաստանյան ներկայացուցչությունը այն հասանելի դարձնում հայ սպառողի համար: Ընկերությունը միակն է Հայաստանում, որն առաջարկում է բացառապես հանքանյութերով, հնագույն՝ դեռ Կլեոպատրայի ժամանակներից հայտնի բաղադրատոմսերով պատրաստված դեմքի ու մարմնի խնամքի և դիմահարդարման միջոցներ: Այս ամենից բացի առաջարկում է նաև եվրոպական արտադրության բարձրորակ օծանելիք: Պատահական չէ, որ «FM group world»-ը՝ որպես ընդամենը 7 տարի համաշխարհային շուկայում գործող և արդեն տարեկան խոշոր ապրանքաշրջանառություն իրականացնող ընկերություն, որի արտադրանքը 2012թ. Եվրոպայում ճանաչվել է լավագույնը, «Ֆորբս» ամսագրի կողմից արժանացել է մրցանակի: Նման կարճ ժամկետներում հաջողության բարձր ցուցանիշն իհարկե առաջին հերթին պայմանավորված է «FM group world»-ի արտադրանքի բարձր որակով, օրգանական հումքով՝ լավագույն խոտաբույսերի ճզմվածքներով ու հանքանյութերով: «Այս ընկերության առկայությունը Հայաստանում պատահական չէ: Դա կարևորվում է նաև այն հանգամանքով, որ այսօր ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ են սկսել հետևել իրենց առողջությանն ու արտաքինին»,- նշեց «FM group»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արիադնա Առաքելյանը:
Հայաստանում «FM group»-ը հերթական կոսմետիկ միջոց կամ օծանելիք առաջարկող ընկերությունը չէ: Այն առաջ է գնում կանանց առօրյայի բարելավման, նրանց գեղեցկության ու առողջության մասին հոգածության հարցում: Առաջարկում կենցաղային, ամենօրյա գործերը կազմակերպել բարձրակարգ տնտեսական լվացող-մաքրող նյութերով: Դրանք համապատասխանում են եվրոպական չափանիշներին, էկոլոգիապես մաքուր են և հիպոալերգեն: Այն, ինչով մաքրում ենք մեր տունը, մնում է մեր տան պատերի ներսում, և շնչում են մեր ընտանիքի անդամները: Ուստի՝ անչափ կարևոր է, որ մաքրող միջոցները լինեն բարձրորակ, չսրեն շնչառական ու ալերգիկ հիվանդությունները: «FM group»-ի հայաստանյան ներկայացուցչությունը ներմուծում է նաև հիգիենիկ միջոցներ օծանելիքի բույրերով, սպա համակարգ, մի խոսքով՝ այն ամենն, ինչ անհրաժեշտ է գեղեցիկ ու առողջ լինելու համար:
Նույն սկզբունքով այն սկսել է համագործակցել եվրոպական մեկ այլ առաջնակարգ ընկերության հետ.  «Բիոնեքսը» շվեյցարական «Ֆարկոդերմ» լաբորատորիայի արտադրությունն է: Այն համաշխարհային շուկայում է ընդամենը երկու տարի, բայց իր ներկայացուցչություններն է հիմնել շուրջ 22 երկրներում՝ ինչպես Ռուսաստանում և ԱՊՀ-ում, այնպես էլ եվրոպական երկրներում՝ Հոլանդիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Բելգիայում և այլն: «Բիոնեքսի» ներկայացրած ապրանքատեսականին, ըստ էության, նորույթ չէ: Նման ապրանքատեսականի ունեն մազերի խնամքի և հարդարման ոլորտում հանրահայտ շատ ապրանքանիշեր: Բայց  «Բիոնեքսը» միակն է, որ ստեղծված լինելով բացառապես օրգանական հումքով, տալիս է լաբորատոր լուրջ քննություն անցած բարձր երաշխիքներ: Այն ներկայացնում է մազերի խնամքի ու հարդարման համակարգ, որը ներառում է սպիտակած և թափված մազերը վերականգնող ուղղությունները: «Բիոնեքսը» 83%-ով երաշխավորում է մազերի նախնական գույնի վերականգնումը, 90%-ով՝ մազաթափության կանխումը և մազերի  աճի խթանումը: Հայաստանում  «FM group»-ն արդեն կլինիկա է անցկացրել, փորձարկել նոր նյութերը և հավաստիացել դրանց որակի ու արդյունավետության մեջ: «Բիոնեքսի» երկրորդ ապրանքատեսականին կոչվում է «Ռոնիգա», որն ընդգրկում է ոտքի խնամքի միջոցներ՝ երեք հոսքերով: Առաջինը ոտքերի ամենօրյա խնամքի միջոց է՝ կրունկների ճաքերի ու չորության դեմ, երկրորդը՝ հանգստացնող քսուք նրանց համար, ովքեր ոտքի վրա շատ են լինում, շատ են քայլում, և երրորդը՝ հակասնկային  քսուք: «Բիոնեքսի» քսուքներն ու շամպունները հնարավոր է ձեռք բերել միայն դեղատներից:
Շուտով FM group-ը կներկայացնի «Բիոնեքսի» մյուս նորույթը՝ բնական հումքով մազի ներկերը: Հայտնի է, որ շատ կանայք, հատկապես  հղիները, կերակրող մայրերը, ալերգիա կամ  գերզգայուն մաշկ ունեցողները, չեն կարող օգտագործել քիմիական ներկեր: Հայկական կողմի առաջարկով՝ «Բիոնեքսի» ներկերը կառաջարկվեն ոչ միայն դեղատներում, այլև գեղեցկության սրահներում: «FM group»-ը իր հարուստ ապրանքատեսականին սպառողին առավել հասանելի դարձնելու համար կազմակերպում է սիրողական ու պրոֆեսիոնալ անվճար դասընթացներ: Ցելյուլիտ մերսման և Makeup-ի սիրողական դասընթացները տևում են 7 օր: Պրոֆեսիոնալ մերսման և դիմահարդարման դասընթացները տևում են երեք ամիս:
«FM group»-ում աշխատում են, որ բնության պարգևած միջոցները ծառայենմեր բարօրությանը, որ գեղեցկությունն ու առողջությունը դառնան առօրյա:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ