Հինգշաբթի, Ապրիլ 27, 2017

 23:28

ԼՐԱՀՈՍ

Հարկային բարեփոխումներ ` հօգուտ ում. Գագիկ Մինասյան


ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,
ՀՀԿ խմբակցության անդամ
Նախ որպեսզի հասկանանք, թե հարկային բարեփոխումները ինչ են տվել մեր երկրում փոքր ու միջին ձեռնարկություններին, պետք է անդրադառնանք այն փոփոխություններին, որոնք կատարվեցին շրջանառության հարկ մտցնելու արդյունքում: Այդ փոփոխություններով նախատեսվում է ներդնել շրջանառության հարկ մինչև 58 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների համար, ինչը որևէ բարդ հաշվարկ չի ենթադրում: Պարզեցվելու են տնտեսվարողների նկատմամբ պահանջները, մասնավորապես հաշվապահ ունենալու պահանջը: Սա չափազանց մեծ խանդավառությամբ ընդունվեց ՓՄՁ-ների կողմից, նրանց կողմից, ովքեր պարզ հաշվարկ արեցին ու հասկացան, թե ինչ արտոնություն է այն ենթադրում: Ըստ նոր օրենքի՝ տարեկան 58.35 միլիոն դրամ շրջանառություն ունեցող առևտրային կազմակերպությունները հարկ են վճարելու շրջանառության 3.5%-ը և այլևս ավելացված արժեքի հարկ կամ շահութահարկ չեն վճարելու: Բացի այս, նոր հարկատեսակով աշխատողները նաև ազատվելու են առաքվող, տեղափոխվող ապրանքների ու արտադրանքի մասին առաքելու մատյաններ վարելու պարտավորությունից:
Իրավացիորեն նշեմ, որ  շրջանառության հարկը գումարվեց նույնիսկ 5 տարի առաջ գործող պարզեցված հարկին: Այս փոփոխությունը թույլ չի տալու, որ մեծ բիզնեսը մտնի փոքր բիզնեսի դաշտ և դրանով խուսափի հարկային իր պարտականությունները կատարելուց: Հետևաբար, այն պնդումներն ու կասկածները, թե այս հարկատեսակով մենք նպաստելու ենք, որ խոշոր գործարարներն օգտվեն ու հայտնվեն արտոնյալ դաշտում, այնքան էլ ճիշտ չէ: Իհարկե, այդ պնդումը ինչ-որ տեղ իրավացի է, բայց ոչ համընդհանուր առումով: Այսօր շրջանառության հարկի հետ  մենք ականատես ենք լինելու շատ ցցուն մի փոփոխության: Փոքր ու միջին բիզնեսի արդյունաբերության ոլորտի համար, որը 58.35 միլիոն դրամ շրջանառությունից ցածր գումար ունի, ուղիղ 30%-ով նվազում է հարկը: Սա աննկարագրելի մի արտոնություն է փոքր ու միջին բիզնեսի համար, և կարծում եմ, որ շատ կարճ ժամանակամիջոցում մենք դրա արդյունքները կտեսնենք: Հենց առաջին տարում մենք կտեսնենք էական փոփոխություններ, որովհետև 30%-ով հարկային բեռի թեթևացում Հայաստանի Հարապետությունում չի կիրառվել:


Եվ միաժամանակ կարծում եմ՝ քանի որ հարկատեսակը էապես նվազում է, պետք է աշխատողների քանակն էապես ավելանա, և քանակի առումով մենք  ժամանակի ընթացքում կփոխհատուցենք բյուջեի այն մուտքային կորուստները, որ ունեցել ենք 30%-ով հարկերը նվազեցնելու համար: Երբ մենք անդրադառնում ենք վերջին մի քանի տարիների վիճակագրությանը, ակնհայտ է դառնում, որ մեր հարկային եկամուտների հավելումների ճնշող մեծամասնությունն իրականացվում է հենց խոշոր բիզնեսի հաշվին, իսկ փոքր և միջին բիզնեսի համար ապահովվում են արտոնյալ պայմաններ: Հարկային փոփոխություններն ուղղված են ստվերի կրճատմանը, ինչն առկա է հենց խոշոր բիզնես իրականացնողների մոտ:




ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ