Կիրակի, Սեպտեմբեր 24, 2017

 19:45

ԼՐԱՀՈՍ

Հարկային բարեփոխումներ ` հօգուտ ում .Գագիկ Գյուլբուդաղյան


«Գրանթ Թորնթոն» ՓԲԸ տնօրեն, բաժնետեր
Իմ կարծիքով՝ ընդհանուր հարկային փոփոխությունները տանում են դեպի պարզեցում: Կառավարության կողմից առաջարկված հարկային բոլոր դրույթները մի կողմից նպաստում են հարկատու-հարկային տեսուչ հարաբերությունների հնարավորինս նվազեցմանը, կարգավորմանը, մյուս կողմից օգնում են, որ տնտեսության ստվերը վերանա:
Անընդհատ օրենսդրական փոփոխություններ կատարելը, սակայն այլ դժվարություններ է առաջացնում հարկատուների համար: Ցանկացած նոր օրենք իր հետ բերում է նոր խնդիրների շարան, նոր տերմիններ, նոր հասկացություններ, որոնց դժվար է ադապտացվել, հատկապես փոքր ու միջին ձեռնարկությունների համար: Օրենքները պետք է այնքան պարզեցվեն, որ  ընտանեկան բիզնեսները, փոքր բիզնեսները կարողանան կայանալ և ազատ շնչել: Դրանք ամբողջ աշխարհում տնտեսության հիմքն են կազմում: Կարծիք կա, որ շրջանառության հարկը, որը նոր հարկային փոփոխությունների մաս է կազմում, անհավասար դաշտ կարող է ստեղծել սկսնակ գործարարների և արդեն կայացած բիզնես ունեցողների համար: Ես այնքան էլ համաձայն չեմ դրան: Նոր սկսվող բիզնեսի համար շրջանառության հարկը այնպիսի իրավիճակ չի կարող ստեղծել, որ վերջիններս, դեռ գործունեությունը չսկսած, փակվելու վտանգի առաջ կանգնեն: Շրջանառության չափը, որն ամրագրված է օրենքում, իսկապես փոքր բիզնեսին է վերաբերում, միջազգային ստանդարտներով՝ նույնիսկ միկրո: Խոշոր բիզնեսի շրջանառությունը 1 միլիարդ է, իսկ 58 միլիոն շրջանառությունը չի կարող լինել միջին բիզնես:
Ես նաև համաձայն չեմ, որ փոքր բիզնեսի համար բարձր որակավորմամբ հաշվապահի լուրջ կարիք կա, որովհետև պետությունն իսկապես դա խիստ պարզեցրել է նրանց համար: Փոքր կազմակերպությունների համար դա այնքան  պարզ պետք է լինի, որ տնօրենն ինքը կարողանա հաշվապահական հաշվառումը վարել:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ