Ուրբաթ, Հուլիս 28, 2017

 19:05

ԼՐԱՀՈՍ

Կոլորիտ և ազգային մշակույթ. Այն, ինչ հետաքրքիր է զբոսաշրջիկին


Բացարձակ արժեքը, որը կարող է  աշխարհում ցանկացած ազգի կողմից գնահատվել, մեկ այլ ազգի մշակույթն է: Մարդիկ հազարավոր կիլոմետրեր են կտրում այլ երկրների մշակույթը տեսնելու, անմիջականորեն  հաղորդակից լինելու համար: Եվ որպեսզի որևէ երկրում զարգանա տուրիզմը, տվյալ երկիրը պետք է հենց այդ կետի վրա շատ աշխատի` սկսած պետական քաղաքականությունից մինչև տուրիստական ենթակառուցվածքներ:           Դա է նաև պատճառը, որ գյուղական հյուրատների պահանջը ավելի ու ավելի է մեծանում, այդ թվում` հենց Հայաստանում: Իսկ երբ ազգային-ավանդական ոճին գումարվում է ժամանակակից հարմարավետությունը` այն էլ այնպիսի տուրիստական գոտում, ինչպիսին Դիլիջանն է, ապա մեծ սխալ կլինի կարծել, թե դա կհետաքրքրի միայն օտարերկրյա  զբոսաշրջիկին:


Դիլիջան քաղաքի կենտրոնում` եղևնիների անտառի կողքին, գտնվում է «Տուն Արմենի» հյուրատունը: Ի տարբերություն մայրաքաղաքի՝ այստեղ կարող ես գտնել այն, ինչ առաջինն ես փնտրում ցանկացած բնակավայր այցելելիս. կոլորիտ: Դրա կարևոր մասն են կազմում քաղաքում պահպանված հին տները` փայտե նախշազարդ պատշգամբներով:  Հենց այդպիսի մի տուն էլ նորոգվել, կահավորվել, մեծացել ու դարձել է հյուրատուն, որտեղ հայկական շունչը, կոլորիտը անխախտ են մնացել: «Տուն Արմենիի» մասին չես կարող խոսել որպես սովորական գյուղական հյուրատուն: Հետաքրքիր ոճով կահավորված սենյակներն ապահովված են ժամանակակից բոլոր հարմարություններով: Յուրաքանչյուր սենյակ ունի սանհանգույց` իր անհրաժեշտ պարագաներով, սենյակներում կան գաղտնապահարաններ, Wi-Fi  կապից օգտվելու հնարավորություն: Հյուրատունն ունի ավտոկանգառ, գեղեցիկ խնամված և մրգատու ծառերով բակ, թոնրատուն, լողավազան:


Հայկական խոհանոցը տան կարևոր մասն է: Այստեղ ճաշերը պատրաստում են այնպես, ինչպես կպատրաստեն սեփական ընտանիքի համար:  Ճաշացանկը կազմում են հայկական ավանդական խոհանոցի տարբեր բաղադրատոմսերը, որոնց համար օգտագործվում է միայն էկոլոգիապես մաքուր սնունդ, անարատ հումք, բնության տված բազմազան համեմունքներ:
Այնպես որ, դու այստեղ տանն ես` գտնվելով անգամ տանից շատ հեռու: Իսկ աշխարհի ցանկացած ծայրից եկող զբոսաշրջիկին կարելի է հանգիստ խղճով ասել, որ հայկական մշակույթը առաջին հերթին անմիջականությունն է, այն, ինչն ամենաշատն է պակասում մարդկանց:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ