Ուրբաթ, Հուլիս 28, 2017

 19:01

ԼՐԱՀՈՍ

Եվրոպայի գնահատականը բեռնափոխադրումների ոլորտում

Հայաստանում շատ քիչ կազմակերպություններ կան, որոնց արտադրանքը կամ ծառայությունը շուկայում հանդես են գալիս եվրոպական որակի նշանով: Եվրոպան իր անունն օգտագործելու հնարավորություն հեշտ չի տալիս: Այն, որ երկար ճանապարհ անցած որևէ կազմակերպություն կարող է ապահովել բծախնդիր Եվրոպայի պահանջները, որևէ մեկին զարմանալի չի թվում, բայց որ ընդամենը երեք տարվա հայաստանյան ընկերությունը միանգամից կարող է տեր դառնալ Եվրոպական որակի չափանիշին, զարմանալի էր անգամ որակի նշանի արտոնագիր տվող Եվրոպական բիզնես համաժողովի համար: Միջազգային այս կորպորացիայի կենտրոնը Անգլիան է՝ Օքսֆորդը: Այն կոչված է մշակելու և ներդնելու տնտեսական ու սոցիալական զարգացման ծրագրեր  Արևելյան Եվրոպայի երկրներում: Նրա գլխավոր առաքելությունն է ստեղծել այնպիսի պայմաններ, որԵվրոպական տնտեսական համայնքում ընդգրկվեն այդ երկրների ամենատարբեր կազմակերպություններ ու ձեռնարկություններ: Եվրոպական բիզնես համաժողովն աշխարհի տարբեր երկրներում անցկացնում է կոնֆերանսներ, գործնական տարբեր հանդիպումներ ու ցուցահանդեսներ: Իսկ պարբերաբար անցկացվող մոնիտորինգի արդյունքում իր ապրանքանշանն օգտագործելու իրավունքի համար կորպորացիան ընտրում է բիզնեսի վարման և որակի իր չափանիշներին համապատասխանող կազմակերպություններին: 2012թ. դեկտեմբերի 17-ին Ավստրիայի Հոֆբուրգ կայսերական նստավայրում իր փայլուն գործունեության և ձեռք բերած բարի համբավի համար «ԱՆՌԻՎԱ-ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ն արժանացավ Եվրոպական որակավորման և ստացավ արտոնագիր՝  Եվրոպական բիզնես համաժողովի ապրանքանիշն օգտագործելու իրավունք:  «ԱՆՌԻՎԱ-ՏՐԱՆՍ»-ը Հայաստանում միակ կազմակերպությունն է բեռնափոխադրումների և տուրիզմի ոլորտում, որը ձեռք է բերել այդ իրավունքը: Այսպիսի պարգևատրումը ընկերության տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը պայմանավորում է նաև Եվրոպայում իրենց գործունեության աշխուժացմամբ և եվրոպական ընկերությունների հետ ակտիվ համագործակցությամբ: Ըստ նրա՝ եվրոպական կազմակերպությունները դժվարությամբ են համաձայնվում աշխատել հայաստանյան ընկերությունների հետ: Այդ խնդիրը իրենք արդեն հաղթահարել են, իսկ եվրոպական որակավորման կարգավիճակն ավելի կնպաստի այդ կապերի ընդլայնմանը: Սա՝ դրսում, իսկ երկրի ներսում «ԱՆՌԻՎԱ-ՏՐԱՆՍ»-ի գործընկերների շրջանը ներառում է մեր շուկայում կարևոր և ազդեցիկ դեր ունեցող ընկերություններին: «ԱՆՌԻՎԱ-ՏՐԱՆՍ»-ը հիմնադրվեց 2010թ.: Մեկ տարի ընդամենը պահանջվեց, որպեսզի այդ ոլորտում ընկերությունը դառնա լուրջ մրցակից: Բեռների փոխադրումներ իրականացնելով տրանսպորտային բոլոր՝ ծովային, օդային, ավտոմոբիլային և երկաթգծային ուղիներով՝ այն իր հաճախորդների սեղանին դրեց ծառայությունների ամբողջական փաթեթ, որը կհեշտացներ ներմուծման և արտահանման հետ կապված ցանկացած խնդրի լուծումը: Հենց այդ նպատակով նաև  «ԱՆՌԻՎԱ-ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ն էլ ավելի ընդլայնեց իր գործունեության ոլորտը. 2011թ. ՀՀ Կենտրոնական բանկի կողմից այն գրանցվեց որպես ապահովագրական գործակալ՝ մատուցելով բոլոր տեսակի ապահովագրական ծառայություններ: Իսկ 2012 թվականից այն իր հաճախորդներին ներկայացավ տուրիստական ծառայությունների փաթեթով. բիզնես ուղևորությունների կազմակերպում, ավիատոմսերի վաճառք, հյուրանոցների ամրագրում: Ընկերությունն այսուհետ հանդես է գալու նաև իր «ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ» կազմակերպությամբ: «Մեր հաջողությունը պայմանավորված է մեր որդեգրած գաղափարով՝ շահույթը վերջին տեղում է, իսկ առաջին տեղում որակն է, գնի ու ժամկետի վերաբերյալ պայմանավորվածությանը հավատարիմ մնալը և հավասար վերաբերմունքը տարբեր ֆինանսական ռեսուրսների տիրապետող կազմակերպություններին: Այն փաստը, որ մեր ընկերությունը դարձել է հուսալի և շահավետ գործընկեր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս, մեզ դրդում է սպասարկման որակի, աշխատակիցների մասնագիտական մակարդակի պարբերաբար բարձրացման, ինչպես նաև փնտրելու նորարարական լուծումներ, որոնք մեր գործընկերների բիզնեսն առավել կանխատեսելի և շահութաբեր կդարձնեն»,- նշում է Հռիփսիմե Ստամբուլյանը:


Որպես բեռնափոխադրումների ոլորտում գործող ընկերություն՝ այն հենվում է իր մի շարք կարևոր առավելություններին՝ պրոֆեսիոնալիզմ, որակ և ապահովություն,
ավտոմեքենաների և բեռնարկղերի տեղափոխման անընդհատ հսկողություն և հաճախորդին օպերատիվ կերպով իրազեկում, ճկուն գնային քաղաքականություն,
բոլոր տեսակի ապահովագրական ծառայություններ, հարմարավետ բիզնես ուղևորություններ և հաճելի հանգիստ:
Վաղուց ժամանակն է մեր երկրում ձևավորել  բիզնեսի քաղաքակիրթ զարգացման գիտակցությունը: Բիզնեսի հենց այդ բանաձևն է իր համար մշակել «ԱՆՌԻՎԱ-ՏՐԱՆՍ»-ը, որը շատ մոտ է, փաստորեն, ամբողջ աշխարհին թելադրող եվրոպական բիզնեսի մոդելին:
 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ