Երեքշաբթի, Ապրիլ 25, 2017

 14:32

ԼՐԱՀՈՍ

ՀՀ վարչապետին մտահոգում է շինարարության ոլորտի անկումը

 

Այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը մտահոգություն հայտնեց շինարարության ոլորտում արձանագրված ցուցանիշի առթիվ: Նրա խոսքով`  2012թ-ին առաջին անգամ շինարարության ոլորտում կասեցրել են անկման միտումը, ինչի արդյունքում տարեվերջին ոլորտում արձանագրվել է 0.5%-անոց աճ, սակայն 2013թ-ի հունվար-փետրվար ամիսներին ոլորտը կրկին անկում է ապրել` 8%-ով:

Արդյունաբերության ոլորտում, ըստ վարչապետի, շարունակել են բարձր մնալ ցուցանիշները, իսկ տնտեսությունում, նրա խոսքով, 2013թ-ի փետրվարին երկնիշ աճ է արձանագրվել: «Հասկանալի է, որ այս տարվա տնտեսական աճի ցուցանիշն ապահովելու համար մեզ անհրաժեշտ է շինարարության ոլորտում իրականացնել պետական ծրագիր, հակառակ պարագայում մենք չենք ունենա բարձր աճի տեմպեր այդ ոլորտում»,- ասաց վարչապետը: 

Տ.Սարգսյանը էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին առաջարկեց քաղաքաշինության, ֆինանսների նախարարությունների և կենտրոնական բանկի հետ միասին խորհրդակցություն կազմակերպել, հրավիրել ոլորտի ակտիվ մասնակիցներին` հասկանալու համար, թե ինչ քայլեր է հարկավոր ձեռնարկել, որպեսզի շինարարության ոլորտում վերականգնեն աճի նորմալ, բնականոն ծավալները:  «Այդ առաջարկությունները համատեղ քննարկելուց հետո, եթե անհրաժեշտություն կա, ապա կդարձնենք կառավարության որոշում»,-ասաց վարչապետը: 




ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ