Հինգշաբթի, Հունիս 29, 2017

 07:43

ԼՐԱՀՈՍ

Բարձր պրոֆեսիոնալիզմ, լավ տրամադրություն․ԲԱՄ

BAM. երաժշտական այս նախագիծը ստեղծվեց անհնարին թվացող մի գաղափարի վրա: Այն փորձեց ստանձնել աշխարհում ամենադժվար գործը՝ ուրախացնել մարդկանց: Դրա համար ներդրվեց խմբի ամբողջ ոգին ու պրոֆեսիոնալիզմը: Երկարատև ու բարդ աշխատանքների արդյունքում հաջողվեց ստանալ թեթև, զվարճալի ու հագեցած ծրագիր:

Միանգամից կարող ենք ասել՝ BAM-ի լսարանը 35 տարեկանից բարձր մարդիկ են: Երգերի գործիքավորումն ու կատարողականությունը կարող են գրավել նաև ավելի երիտասարդների ուշադրությունը, սակայն ռետրոն միշտ էլ հոգեհարազատ է իր ժամանակակիցներին: Սակայն հետաքրքիրն այն է, որ այդ երգերի մեծ մասը մարդիկ սովոր էին լսել սիրելի ու միշտ սպասված ֆիլմերում՝ խորհրդային շրջանի լավագույն կինոկատակերգություններում: Եվ դժվար էր պատկերացնել, որ դրանք մի օր կարելի է դարձնել բեմից կատարվող երգեր և այն էլ 13 հոգանոց նվագախմբով: 13 հոգի այստեղ նշանակում է 3 երգիչ և 10 տարբեր երաժշտական գործիքներ՝ ամեն մեկի դիմաց նոտաների տրցակը: Թերևս BAM-ի ֆենոմենը հենց նման բենդով այդ երգացանկը ներկայացնելն է: 

Հիշու՞մ եք 30-ական թվականների հայտնի ֆիլմը՝ «Веселые ребята». ուրախ այս ֆիլմի մոտիվները կենդանացնելու միտքը բենդը ստեղծելու հիմքերից մեկն էր: Նման խումբ ունենալը «Հայկական ազգային շոուի» հեղինակների հաջորդ նախագիծն էր: Միայն թե դժվար էին պատկերացնում, թե ով կկարողանա միս ու արյուն և շունչ տալ իրենց գաղափարին: Այսօր նախագծի կենսունակությունն այլևս ոչ ոք չի քննարկում: Իսկ պրոֆեսիոնալիզմի մասին կարող է խոսել միայն այն փաստը, որ խմբի գեղարվեստական ղեկավարը կոմպոզիտոր Վարդան Սարդարյանն է, ով ամիսներ շարունակ շատ բծախնդրորեն ընտրեց խմբի երաժիշտներին ու կատարեց երգերի գործիքավորումը: Սխալ կլինի ասել, թե BAM-ին պետք է պարզապես լսել, նրա հետ պետք է մասնակցել շոուին, իսկ դա հնարավոր է անգամ կորպորատիվ միջոցառումների, նույնիսկ հարսանեկան խնջույքների միջոցով, եթե իհարկե միջոցառման որակը կհամապատասխանի խմբի պահանջներին: 

Նոր ձևավորված խումբը արդեն բավական մեծ պահանջարկ ունի ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի հայ համայնքներում, և բոլոր այն վայրերում, որտեղ իսկապես մտածում են՝ եկել է ուրախանալու ժամանակը:

<Երևակ> ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ