Չորեքշաբթի, Ապրիլ 26, 2017

 02:21

ԼՐԱՀՈՍ

Ֆրանսահայ կերպարվեստի լավագույն նմուշները՝ մեկ ցուցահանդեսում

 

 

Ֆրանսահայ կերպարվեստի սիրահարները հնարավորություն ունեն տեսնելու Վարդան Մախոխյանի, Արսեն Շաբանյանի, Շառլ Ադամյանի, Հովհաննես Ալխազյանի, Ռաֆայել Շիշմանյանի, Էդգար Շահինի, Տիգրան Ֆոլադի, Պետրոս Կոնտուրաջյանի, Զարեհ Մութաֆյանի, Գառզուի, Ժանսեմի և Ռիշար Ժերանյանի լավագույն գործերը մեկ ցուցահանդեսում: Արամե պատկերասրահի՝ «Ֆրանսահայ կերպարվեստ›› խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված են այս նշանավոր գեղանկարիչների շուրջ  60 աշխատանք: Մինչ այս «Արամե›› պատկերասրահում ֆրանսահայ կերպարվեստի նմուշներ ներկայացվել են. անցկացվել է    Ժանսեմի  անհատական ցուցահանդեսը, բազմիցս ներկայացվել են Գառզուի աշխատանքները: Սակայն ֆրանսահայ կերպարվեստն առանձին ցուցահանդեսով ներկայացվում է առաջին անգամ: 

   Արամե պատկերասրահի տնօրեն Արամ Սարգսյանի խոսքով՝ մեկ տարվա աշխատանքի ադյունքում  հաջողվել է հավաքել նշանավոր նկարիչների լավագույն գործերը: 

Այս  մեկ տարվա ընթացքում մենք բանակցում էինք նկարիչների ժառանգների և տեղացի մասնավոր հավաքորդների հետ: Դրա շնորհիվ հաջողվեց ձեռք բերել նկարչների լավագույն աշխատանքները:  Կարող եմ ասել, որ ցուցադրվող  հավաքածուի մակարդակը շատ բարձր է, այն կարող  է համեատվել  նույնիսկ թանգարանային հավաքածուների հետ,- ասում է Ա. Սարգսյանը:                  

       Ցուցահանդեսին Զավեն Մութաֆյանի  նկարներն իր անձնական հավաքածուից Հայաստան է բերել նրա որդին՝ պատմաբան Կլոդ Արմեն Մութաֆյանը:

- Երբ առաջարկ ստացա, միանգամից համաձայնեցի, քանի որ ինձ շատ դուր եկավ նախաձեռնությունը: Կազմակերպիչները շատ լավ են աշխատել, գեղեցիկ ցուցահանդես է ստացվել: Ես տրամադրել եմ իմ անձնական հավաքածուից 3 նկարներ: Դրանք Զավեն Մութաֆյանի  գործունեության  վերջին շրջանի գործերն են: Նկարներում կարծում եմ Հայաստանի շունչը կա, միգուցե նկարներում Հայաստանի բնապատկերները չեն, բայց գույներն ամբողջովին հայկական են,- ասում է նա:

Կերպարվեստի սիրահարների համար ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 7-ը: Ցանկության դեպքում կարելի է գնել Ֆրասիահայ նկարիչների այն նկարները, որոնք Արամե պատկերասրահին են պատկանում:

   



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ