Ուրբաթ, Սեպտեմբեր 22, 2017

 14:07

ԼՐԱՀՈՍ

Մշակույթը որպես աշխատող բիզնես. Վահրամ Սահակյան

Մեր երկրում չի կարող լինել բիզնես՝ շոուի առումով, որովհետև  մենք քիչ ենք. դա է ամբողջ խնդիրը:  Մենք ոչ թե վատն ենք կամ լավն ենք, այլ քիչ ենք: Մենք  ցաք ու ցրիվ եղած  ժողովուրդ ենք` հիվանդագին հատկանիշներով, որոնցից առաջինը ազգայնամոլությունն է: Կարող է՝ սևամորթ մարդը  իր մտավոր ունակություններով տարբերվում է հայից, որովհետև նրա պապերը 200 տարի  առաջ  Աֆրիկայում  ապրում էին ջունգլիներում, բայց հիմա նրանք ավելի նորմալ պայմաններում են ապրում, քան թե դու, որ ունես 4 հազար տարվա մշակույթ: Ինչ-որ արժեք ունի՞ դա:  Չունի: Դա կերևար մեր վրայից, եթե մենք այսօր իրար թարս չնայեինք,  ամեն երգիծական խոսքից չվիրավորվեինք: Կուլտուրա չկա, քաղաքացի չկա,  քաղաք չկա, քաղաքապետ չկա:   Խառնիխուռն է: Ես ասել եմ, և դրանով ոչ վախեցնում եմ, ոչ էլ վատ եմ զգում, հայերեն ոչ մի տող չեմ գրելու: Ես հիմա փորձում եմ կապվել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ. հրատարակիչ է պետք, հրատարակչություն է պետք: Այս շուկայում գրեմ՝ ինչի՞ համար, որ 3 տարվա մեջ 500  հոգի գիրք առնե՞ն: Ինձ պետք չի այդ շուկան: Հետո արդեն ճաշակը խարխլված է: Մարդկանց 50%-ը նայում էր «Մեա կուլպա» կամ «Խաթաբալադա»,  երկու տարի հետո էլ եկող  չէր լինում: «Մեա  Կուլպան»  նայում են նույն մարդիկ, մարդ կա՝ 5-6 անգամ արդեն նայել է: Դա չի նշանակում, որ դահլիճը միշտ լիքն է: Ես չեմ ուզում գցել  «Մեա  Կուլպայի» արժեքը, բայց նույն մարդիկ են  գալիս:  
Ինչի՞ց է դուրս գալիս շովինիզմը՝ մենք, մենք, մենք հայ ենք,  ստեղծարար ոգի ունենք... Թքել եմ ձեր ստեղծարար ոգու վրա, եթե դուք  մի հաղորդում չեք կարողանում նկարել, ձերը:
Ես չեմ ուզում խոսել որևէ ազգային հարցի մասին, ես զզվում եմ արդեն: Ես կարդում էի Անդրանիկ Զորավարի նոթերը, ասում է. «Ես պիտի սկզբում այս ազգի  կեղտի, 50 տոկոսի, ոնց որ Նժդեհն արեց, արյունը  թափեի, նոր անցնեի թուրքերին: Որովհետև կեղտոտ արյունը դարերի ընթացքում էության մեջ  է մտնում»: Նույնն էլ Շառլ Ազնավուրն է ասել: Թուրքիայից հողերն եք ուզում, որ ի՞նչ անեք: Գնալու եք, մի  օբյեկտ էլ էնտեղ սարքեք, մի Հարսնաքար, ու իրար գզեք: Ու ինչի՞ եք ասում` էս հրեաները... հրեաները իրենց համար շատ էլ լավ ազգ են: Կամ ի՞նչ է նշանակում՝  ամերիկացի դոդ գլուխ, ոչ տրադիցիաներ ունեն, ոչ էլ... Մեկը հարցնի՝ դու՛ք ինչ  տրադիցիա ունեք. սկեսուրը հարսին է ծեծում, մեկը կույս է, կույս չէ: Սա՞ է նպատակը: Եթե սա է, ուրեմն …

Երևակ ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ