Երկուշաբթի, Դեկտեմբեր 11, 2017

 13:44

ԼՐԱՀՈՍ

Անգլիացի և ֆրանսիացի հայտնի քանդակագործների աշխատանքները`Երևանում

 

Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղակայվել են բրիտանացի արվեստագետների աշխատանքներ, որոնք կապված են Լոնդոնում 2012 թվականին անցկացված Օլիմպիական խաղերի հետ: Պարտեզում են տեղադրվել   օլիմպիական ավանում ներկայացված քանդակագործ Ջոն Քլայվի «Սպեկտրալ սյուների շարքը» և երիտասարդ արվեստագետ Թոմ Հիլի պայտերից պատրաստված բնական չափերի «Օլիմպիական ձիերը»:

Հաջորդ կենդանակերպ քանդակները տեղ են գտել 50-ամյակի հուշարձանին հարակից կանաչապատ տարածքում: Գաֆէսճեան արվեստի կենտրոնում է հայտնվել բրիտանացի քանդակագործ Ուիլֆրեդ Պիտչարդի հայտնի  պողպատե հսկայական  «Տարանտուլ»  սարդը: Թանգարանում է տեղադրվել նաև Ջեննի Փիքֆորդի «Հսկայական խատուտիկը»:

Ֆրանսիացի հայտնի քանդակագործ Դանուի երկու աշխատանքները՝  «Զեբր»  և  «Գառնուկ»  նույնպես ի տես են դրված այստեղ: Ի դեպ, Դանուն հայտնի է երկաթե շիթերից ստեղծված աշխատանքներով, որոնք թափանցիկ սիլուետային տպավորություն են ստեղծում՝ միևնույն ժամանակ իրենց հարթայնության մեջ եռաչափություն փոխանցելով:

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ