Չորեքշաբթի, Ապրիլ 26, 2017

 02:20

ԼՐԱՀՈՍ

«Դորիանս»-ի «Lonley planet» երգի տեսահոլովակը հեռացվել էր տեխնիկական պատճառներով

 

Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խմբի «Lonley planet» երգի տեսահոլովակը երրորդ անգամ տեղադրվել է համացանցում: Մարտի 18-ին մրցույթի Youtube-ի պաշտոնական էջում տեղադրված երգը երկու անգամ հեռացվել է (2013 Eurovision Song Contest Official Vide) տեխնիկական պատճառներով: Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցին ասել է «Դորիանս» խմբի մամուլի քարտուղար Դինա Հովհաննիսյանը: Մինչդեռ մամուլում շրջանառվում էին լուրեր, թե  տեսահոլովակի հեռացման պատճառն ադրբեջանական հակերների հարձակումներն էին:

«Ադրբեջանական հակերների կողմից հարձակումներ միշտ էլ լինում են, եւ տեսահոլովակի հեռացման առաջին պատճառն այն էր, որ որպես Հայաստանի մասնակցի` նշված էր ոչ թե «Դորիանս»-ի, այլ Գոռ Սուջյանի անունը»,- պարզաբանել է Հովհաննիսյանը: Նրա խոսքով` երկրորդ անգամ Lonley planet երգի տեսահոլովակը հեռացվել է մրցույթի Youtube-ի պաշտոնական էջից այն պատճառով, որ խմբի բասս կիթառահար Էդգար Սահակյանի շապիկի վրա տեսահոլովակի 27-րդ վայրկյանում «break» բառում առկա է եղել վրիպակ:

«Տեսահոլովակում կատարվել են մոնտաժային աշխատանքներ եւ վրիպակի շտկումից հետո այն տեղադրվել է մրցույթի Youtube-ի պաշտոնական կայքում մարտի 20-ի գիշերը»,-ասել է խմբի մամուլի քարտուղարը: Մարտի 21-ին տեսահոլովակն արդեն ունի 4184 դիտում:

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ