Երկուշաբթի, Դեկտեմբեր 11, 2017

 13:36

ԼՐԱՀՈՍ

Հայկական կինեմատոգրաֆը պետք է իր տեղը գտնի ռուսական շուկայում. Կարեն Շահնազարով

Հայ կինեմատոգրաֆը պետք է իր տեղը գտնի ռուսական շուկայում։ Այս մասին այսօր, հունվարի 21-ին հայտարարեց «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն, ռեժիսոր ու պրոդյուսեր Կարեն Շահնազարովը՝ պատասխանելով NEWS.am թղթակցի հարցին։

«Պարադոքսն այն է, որ ժամանակակից ռուսական կինոարդյունաբերությունը 60%-ով հայերից է կազմված, ովքեր էլ ստեղծում են ռուսական կինեմատոգրաֆը։ Եւ հայկական կինոյի համար միակ իսկապես իրական շուկան ռուսականն է», - ասել է նա։

Ռեժիսորը նաեւ ավելացրեց, որ հայկական շուկան կինոյի համար շատ փոքր է, ու հայկական ֆիլմերը միշտ էլ ուղղված են եղել ողջ ՍՍՀՄ շուկային։ Ընդ որում, Շահնազարովի խոսքով, հայկական կինոն միշտ էլ պահպանել է իր ազգային դեմքը, այն ինքնաբավ է եղել։ Հենց այս ուղղությամբ էլ Կարեն Գեորգիեւիչը տեսնում է հայկական կինոյի իրական զարգացումը։ «Հույս ունենալ, որ հայկական կինոն այլ շուկաներ դուրս կգա, շատ բարդ է», - ավելացրել է նա։



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ