Հինգշաբթի, Հոկտեմբեր 19, 2017

 11:16

ԼՐԱՀՈՍ

Պար՝ արվեստին սիրահարված

Հայկական պարը համաշխարհային մեծ բեմերում ներկայացնելու համար անհրաժեշտ է փոխել հայկական պարի մատուցման ավանդական մեթոդները, չվախենալ նոր պարային տարրերից, նորարարական բեմադրություններից: Պետք է իրականացնել հայկական պարի ճիշտ ու նպատակամղված պրոդյուսինգ: Հայկական պարի ներկայի, ներուժի, մասսայականացման խնդիրների մասին է Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանի խոսքը:

-Ի՞նչ դրական միտումներ եք նկատում հայկական պարարվեստում:

Կարծում եմ՝ լավագույն միտումը, որ նկատվում է պարարվեստի ոլորտում, մեծ սերն է, աստիճանաբար ավելի շատ հոգիներ վարակող սերը պարի հանդեպ: Ավելի ու ավելի շատ ե-րիտասարդներ են որոշում իրենց կյանքը կապել պարի հետ: Դեռ 10-15 տարի առաջ վիճակը շատ հուսահատեցնող էր. իշխում էր «սոված արվեստագետի» կարծրատիպը, զբաղվել պա-րով կամ այլ արվեստով նշանակում էր հայտնվել կենցաղային, ֆիանսական թնջուկում: Բայց այսօր պարային տարբեր ստուդիաների հաջող գործունեության շնորհիվ շատ բան է փոխվել. գրեթե յուրաքանչյուր ընտանիքում կա պարող երեխա: Գրեթե յուրաքանչյուր ըն-տանիքում ներկա է պարը: Եվ բնական է, որ մեծանում է նաև պարի մեջ մասնագիտանալ ցանկացողների թիվը: Ու եթե մեր սաների մեջ նկատում ենք պարի հրով այրվող անհատնե-րի, անպայման նրանց ընդգրկում ենք մեր շարքերը՝ նրանցից կերտելով պրոֆեսիոնալ պա-րողներ, հետագայում նաև՝ փորձավարներ, պարուսույցներ, բեմադրողներ: Դա կարևոր է մեզ համար, մենք պետք է զգանք պարողի արվեստագիտական մտածելակերպը:

-Իսկ ի՞նչ բացասական երևույթներ կմատնանշեք:

-Հայաստանում ունենք շատ տաղանդավոր պարողներ թե պետական, թե մասնավոր կոլեկ-տիվներում: Բայց շատ հաճախ նրանք արվեստի մարդ են միայն պարասրահում, միայն բե-մում: Դրանից դուրս նրանք վերադառնում են իրենց կենցաղային սովորական, երբեմն ոչ այնքան հաճելի նկարագրին: Միգուցե նրանք ամաչում են առանձնանալ, չեն ուզում սպի-տակ ագռավ դառնալ իրենց շրջապատում: Այս երկակի պահվածքը անհասկանալի է ինձ համար: Եթե արվեստի մարդ ես, եթե ընտրել ես այդ ուղին, դու ակամա դառնում ես դրա կրողն ու ներկայացուցիչը: Ավելին՝ առանձնահատուկ կեցվածքով, գեղեցիկ պահվածքով ու խոսքով դու հմայում ես մարդկանց դեպի արվեստի աշխարհ: Մարդիկ, տեսնելով կայացած գեղեցիկ կերպար, ձգտում են նմանվել, ուզում են, որ իրենց երեխաներն էլ այդպիսին լինեն: Բացասական եմ համարում հենց տարբերվելուց վախենալու այդ բարդույթը: Մարդ պետք է հպարտ լինի, որ իրեն արվեստի մեջ լինելու հնարավորություն է ընձեռվել, հայկական պարը աշխարհին ու մարդկանց ներկայացնելու պատիվ է տրվել:

-Վերջին տարիներին վրացական պարի հաղթարշավ է նկատվում համաշխարհային բեմե-րում: Ի՞նչն է խանգարում, որ նույն հաջողությամբ աշխարհին ներկայանա նաև հայկական պարը:

Այո՛, Վրաստանում մեծ հաջողությամբ գործող մի քանի կոլեկտիվներ կան: Այստեղ վրացա-կան պարի ջատագովները որդեգրել են ոլորտի զարգացման փուլային ռազմավարություն, ի-րականացվել է ճիշտ, նպատակային պրոդյուսինգ: Եվ նշեմ կարևոր երկու հանգամանք ևս. առաջին՝ այնտեղ չեն վախեցել վրացական պարը դարձնել հաջող բիզնես ոլորտ, երկրորդ՝ զարգացրել են պարային տեխնիկան՝ ավելացնելով նոր պարային էլեմենտներ: Ի դեպ, այն, ինչ անում է «Հովիկ ստուդիոն» և ինչի համար սովորաբար քննադատվում է: Ինչու՞: Ինչու՞ պարը չդարձնել հաջող բիզնես գործունեություն, չիրականացնել համապատասխան գովազ-դային արշավներ, չկատարել նպատակային ներդրումներ, չմշակել համապատասխան բիզ-նես պլաններ: Միայն այդպես է ապրում պարողի էվոլյուցիան, միայն այդպես կարող է կա-ռույցը գրավիչ դարձնել նոր մարդկանց ընդունելության համար, կանչող լինել դեպի պարար-վեստ: Այսօր մենք նաև ունենք աջակիցներ, ովքեր, տեսնելով մեր աշխատանքն ու դրա արդ-յունքները, համագործակցում և օժանդակում են տարբեր հարցերում՝ ցանկանալով կրկնա-պատկել մեր հաջողությունները, նպաստել հայկական պարի մասսայականացմանը ու ճա-նաչմանը ամբողջ աշխարհում: Չէ՞ որ, ի վերջո, մեր գերնպատակը եղել ու մնում է հենց հայ-կական պարի ներկայացումը համաշխարհային հեղինակավոր բեմերում:

Եվ վերջապես՝ ինչու՞ են քննադատում, երբ փոփոխում ենք, դասական տարրերով նորաց-նում հայկական պարը: Ինչու՞ հայկական երաժշտությունը նորովի չմատուցենք պարի լեզ-վով: Չէ՞ որ դա գրավում է հանդիսատեսին, նրան հիացնում են նորարարությունը, պարային զարգացած տեխնիկայի ու շոուի համադրությունը: Մեր մենահամերգները դրա վկայութ-յունն են:

-Միգուցե քննադատության պատճառը պարի մեջ հայկական, ազգային ինքնագրի կորստի վա՞խն է:

Դա անհիմն վախ է: Մենք պահպանում ենք ազգագրական ու ժողովրդական պարերի սահ-մանները, մենք երբեք չենք ներկայանում որպես հայկական ազգագրական պարերի ներկա-յացուցիչ: Մենք աշխատում ենք երկու հիմնական ուղղվածությամբ՝ դասական պարեր և հայկական ժողովրդական պարեր: Դասական պարը մենք համարում ենք հիմք, որի վրա կա-ռուցվում են մյուս բոլոր ուղղությունները և դասական պարի էլեմենտներով հայկական պա-րը հարստացնելն ու փոփոխելը գործում է միայն ու միայն ի նպաստ մեր պարերի: Ի դեպ հայկական պարի էլեմենտները ավելի հարուստ են ու շատ, քան վրացականինը: Թե օտա-րերկրյա, թե հայ պարագետները, երբ ավելի խորությամբ են ծանոթանում հայկական պարին, միշտ զարմանում են, թե որքան հարուստ է մեր պարերի էլեմենտուրան: Այդ դեպքում ինչու՞ դրանք չցուցադրենք իրենց ամբողջ ծավալով ու շքեղությամբ: Մենք չենք մոտենում ազգագ-րական պարի ակունքներին, այն գրավիչ է իր անաղարտությամբ ու խորհուրդներով, այս պարերն իրոք հայի ինքնության կնիքն են և հայի՝ հայ մնալու առաքելություն ունեն: Նրանք գործում են իրենց սահմանում, մենք գործում ենք ժողովրդական պարի սահմանում՝ մի քիչ նորացված, մեր ձեռագրով, մենք պրոպագանդում ենք հայ անունը պարարվեստում, հայկա-կան անուն–ազգանունը համաշխարհային բեմերում: Ու օտարերկացի հանդիսատեսը, հայ-կական երաժշտության ներքո հայ պարողների կատարմամբ պրոֆեսիոնալ, տեխնիկապես անթերի ու զգացմունքային, հայկական ընդգծված ու հարստացված էլեմենտներով պարեր տեսնելով, Հայաստանն ու հայկական անունը մտովի կապում է գեղեցիկի ու արվեստի հետ:

-Ձեր կառույցը միակն է, որ կրում է պարի ակադեմիա անունը, ինչո՞վ է դա պայմանավոր-ված:

Առաջին հերթին մենք պարային կրթական հաստատություն ենք՝ 18 մասնաճյուղերով, բարձր մասնագիտական տվյալներ ունեցող աշխատակիցներով: Զարգանում ենք մշակված ռազմա-վարության համաձայն, ունենք հստակ գաղափարախոսություն: Մեզ չի կարելի չշփոթել հա-մույթի հետ, ավելին, մենք համույթների ամբողջություն ենք, որտեղ աշխատում են 12 պա-րուսույց–բեմադրողներ: Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան վաղուց դար-ձել է ոչ միայն սաներ կրթող, այլ նաև՝ պարուսույցներ պատրաստող պարային լաբորատո-րիա: Բոլոր նրանք, ովքեր որպես պարուսույց հայտնվում են մեր շարքերում, անցնում են մանկավարժական նոր ճանապարհ: Այստեղ մնում են աշխատելու նրանք, ովքեր պատ-րաստ են սովորել, ովքեր տարբերում են պարասրահը փողոցից, ունեն ներքին նրբակրթութ-յուն:

-Ներկայացրեք ակադեմիայի գործունեության մասշտաբները: Ասացիք՝ ունեք 18 մասնաճ-յուղ…

-Այո՛, 18 մասնաճյուղ 18 տարբեր քաղաքներում: Երբ մեր գործունեությունը որոշեցինք 2005 թ. սկսել Մոսկվայում, և գովազդային ծավալուն ակցիայից հետո առաջին փորձին եկավ ըն-դամենը մեկ աղջիկ, շատերը հիասթափորեն գլուխները թափ տվեցին՝ ոչինչ չի ստացվի: Բայց ես չընկրկեցի, ներքին հավատ ունեի, որ ստացվելու է, որ այն ինչ պատկերացնում էինք հայրիկիս հետ (նա ցավոք վաղաժամ հեռացավ կյանքից, նրա անունով էլ կոչվում է ա-կադեմիան), անպայման իրականություն է դառնալու: Եթե պարին այդպես սիրահարված չլի-նեի, այդ ժամանակ հաստատ կհանձնվեի: Բայց չհանձնվեցի, ընտանիքիս անդամների հետ կազմակերպեցինք հաջորդ փորձերը, մեր սաների թիվը համալրվեց: Այսօր ունենք 500-ից ավելի սաներ, ու այդ թիվը եռապատկելու հնարավորություն ունենք: Մեր 18 մասնաճյուղե-րից առայժմ միայն մեկն է գործում Հայաստանում, մյուս 17-ը Ռուսաստանի տարբեր քա-ղաքներում են: Բայց առաջիկայում նոր մասնաճյուղեր կբացենք Արտաշատում ու Վանաձո-րում, Ռուսաստանում ևս նախատեսում ենք ընդլայնումներ: Աշխարհագրությամբ համար-վում ենք բոլոր հայկական պարային կառույցներից ամենամեծը:

-Դժվար չէ՞ նման լայն աշխարհագրությամբ աշխատելը:

-Այստեղ կարևորվում են թիմի աշխատանքը, իմ ընտանիքի անդամների աշխատանքը, քույրս տնօրինում է ակադեմիան, եղբայրս տեխնիկական գծով է պաասխանատու, մայրս երևանյան մասնաճյուղի տնօրենն է: Գլխավոր բալետմայստերը անընդհատ շրջում է տար-բեր քաղաքների մասնաճյուղերում, երկրորդ պարուսույցը մասնակիորեն է շրջում, ես մշտապես եմ շրջում: Ընդհանրապես մեր հաջողության գրավականը հենց թիմային աշխա-տանքն է: Մեր պարի ակադեմիան մեկ անհատի գործունեություն չէ, անհատների թիմային աշխատանք է, որտեղ բոլորն իրար թև ու թիկունք են: Բայց մեր գլխավոր առանձնահատ-կությունը սերն է. ակադեմիայում կա շատ սեր, երբեմն ասում եմ, որ մենք սեր բաժանող հաստատություն ենք:

-Եվ վերջապես ի՞նչ է պարը:

Հոգու և մտքի երևակայություն է՝ խաչմերուկված մարմնի մեջ: Մարմնի շարժումներ, որոնցով արարվում է կախադական աննյութեղեն մի աշխարհ: Եվ վերջապես պարը պարզապես կյանք է, եթե պարը չվերածվի կյանքի իմաստի, պարողին հաջողություն չի բերի:

ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ