Ուրբաթ, Սեպտեմբեր 22, 2017

 14:05

ԼՐԱՀՈՍ

Համաշխարհային քաղաքը հայկական նոր բրենդ

Մենք Թիֆլիս, Բաքու և Կոստանդնուպոլիս ենք կառուցում, հանձնում ուրիշներին: Հազարավոր տարվա բնօրրան Նախիջևանը քանդում և Նոր Նախիջևան կառուցում Ռուսաստանի հողի վրա: Ստալինը լավ մարդ չէր, բայց մեզ՝ հայերիս, շատ մեծ լավություն արեց՝ մերժելով Հայաստանին նվիրել Թիֆլիսը, երբ Հայերը այնտեղ մեծամասնություն էին կազմում: Եթե այդպես չլիներ, այսօր ևս Երևանը փոքր և խղճուկ գյուղաքաղաք կմնար: 

Տարբեր երկրներում նշանավոր շատ ճարտարապետներ ու ֆուտուրոլոգներ սեփական նախաձեռնությամբ կամ կառավարության առաջարկով ապագայի մեգաքաղաքների անհավանական թվացող նախագծեր են ստեղծում, քաղաքներ, որոնք պիտի դառնան հետաքրքրությունների ձգողության կենտրոն, բարձրացնեն երկրի վարկանիշը համաշխարհային հանրության աչքում և դառնան ազգային հպարտություն: Հայաստանը` որպես մարդկության hին բնօրրան, իր վաղեմի պատմությամբ ու մշակութային արժեքներով օրիգինալ գաղափարների պակաս չունի: Եվ այդ գաղափարներից մեկն էլ իր նախագծի հիմքում է դրել Պր. Վրեժ Աբրամյանը: 


Մոլորակը փրկել ապագա վտանգից…

Մենք այսօր հպարտանում ենք, որ մեր նախնիները Երևան, Տիգրանակերտ, Արտաշատ, Դվին և Անի են կառուցել: Ժամանակն է հիմնել ապագայի հայկական քաղաք, որի շնորհիվ Հայաստանը ի տես աշխարհին կհառնի իր պատմամշակութային հարստությամբ և գիտական ողջ ներուժով: Մեր երկիրը միգուցե չունի ծով ու նավթ, բայց փոխարենը ունի հարուստ պատմություն, Արարատ և աշխարհի եզակի ժառանգությունը` Նոյյան տապանը: Հենց այս երկու խորհրդանիշն է ապագայի քաղաքի իր նախագծի հիմքում դրել  գերմանահայ Պր.Վրեժ Աբրամյանը: Նա համոզվածէ` ցանկության դեպքում ապագայի հայկական քաղաքը կարող է կառուցվել. «Եթե 4-5 կղերականներ կարողացել են հավատքի ու կամքի ուժով, տարիների անդուլ աշխատանքով, դարեր առաջ ժայռերը փորել, Գեղարդ կառուցել, աշխարհի 10 միլիոն հայերը մի՞թե չեն կարող ձեռքձեռքի տալ և Նոյյան տապան քաղաք կառուցել: Համերաշխության քաղաք` աշխարհի բոլոր ռասաների, ցեղերի, ազգերի և կրոնների»:  Այսինքն` Համայն աշխարհի նոր մայրաքաղաք այն երկրում, որտեղից ժամանակին աշխարհով մեկ սփռվեցին բոլորը: Եվ այդ քաղաքը երբեք չի մոռացվի: Դեռ չենք խոսում դրա առավելությունների մասին, Հայաստանի ապագա զարգացման ու զբոսաշրջության կենտրոն դառնալու մասին: Նոյյան տապանի առասպելը ոչ մի ցեղի կամ ազգի դիմագիծը չի նկարագրում,  այլ պատգամ է աշխարհին, թե որտեղ է գտնվում աշխարհի քաղաքակրթության ծննդավայրը և օրորոցը: «Մենք ի վիճակի ենք կառուցել աշխարհի ամենից փոքր, բայց ռասաների և կրոնական համերաշխության Նոյյան տապան քաղաքը, որ կարող է մոլորակը փրկել ապագա վտանգից և դառնալ Հայաստանի բրենդը»: 

Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ նախագիծ

Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովը «Նոյյան տապան» քաղաքի գաղափարն ու նախագիծը երկրի համար շատ օգտակար նախաձեռնություն է համարել և նախագիծը խրախուսելու համար ներկայացրել Խաղաղության Նոբելյան մրցանակի: Նախագծի հեղինակը կարևորում է այս փաստը: 

«Մանավանդ այս օրերին, երբ մահմեդական աշխարհը ոտքի է կանգնել և բողոքում է բոլոր քրիստոնյա երկրների դեմ: Այս բողոքը համաշխարհային անխուսափելի բախումների և ծանր հետևանքների սկիզբն էդեռ, երբ մահմեդական երկրներն իրենց հզոր զենքը` նավթի փականները, կփակեն արևմտյան երկրների առջև, և միայն Հայաստանը կարող է դրանք ինչ-որ չափով մեղմացնելու համաշխարհային մեծ դեր ստանձնել: Եթէ պատրաստ է: Ուզենք թե չուզենք, այդ պարտականությունից չենք կարող հրաժարվել, քանի որ այդ նավի մեջ նստած է նաև Հայաստանը:

Համաշխարհային զբոսաշրջության նոր կենտրոն` Նոյյան տապան քաղաք

Նոյյան տապան քաղաքի մյուս նպատակը ողջ աշխարհից դեպի Հայաստան այցելուների հոսքին զարկ տալն է: Ամբողջ աշխարհին է հայտնի Նոյի լեգենդը, և շատերը կցանկանան ճանաչել Նոյի երկիր համարվող Հայաստանը և լինել մի քաղաքում, որտեղ կարող են տեսնել Աստվածաշնչի նկարագրությամբ ու չափսերով, Իսրայելից բերված բնափայտով կառուցված Նոյյան տապանը` արհեստական Արարատ լեռան վրա: Լեռը կպատրաստվի երկաթբետոնից, իսկ ներսի տարածքը կօգտագործվի որպես համաշխարհային միջոցառումների սրահներ, հուշանվերների, ձեռագործ աշխատանքների և այլն: Եվ ինչո՞ւ միայն Նոյիտապանը: Ո՞վ չի ցանկանա լինել կրոնների հրապարակում, որտեղ կտեսնի հայտնի կրոնական ուղղությունները խորհրդանշող կառույցներ` ինչպես հայկական եկեղեցի, այնպես էլ հրեական սինագոգ, մզկիթ, բուդդայական պաշտամունքի վայր, կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիներ: Ո՞վ չի ցանկանա լինել աշխարհի պատմության թանգարանում և տեսնել մարդկության անցած զարգացման փուլերը` սկսած քարե դարից մինչև մեր օրերը` բոլոր նշանավոր դեպքերով ու դեմքերով: Ո՞վ չի ցանկանա տեսնել ապագայի քաղաքի բուսաբանական այգում ցուցադրվող տարբեր երկրների բույսեր ու ծաղիկներ և սեփական ձեռքով տնկել իրենց անունով, ամսաթվով և երկրի անունով ծառ: Ո՞վ չի ցանկանա շրջել Նոյյան տապան հրապարակից դուրս եկող 7  փողոցներով (Կյանքիծառը) և տեսնել ճարտարապետական հետաքրքիր մտահղացումներ, օրինակ` նավի, ջրաղացի, թեյնիկի, կենդանիների, նռան նմանությամբ շենքեր ու հաղթական երեք կամարները` Արմենիան, Շումերականը և Հնդիրանականը, ու քանի որ բոլոր կողմնակի փողոցներն անվանվելու են տարբեր երկրների մայրաքաղաքների անվամբ, ճաշել իրենց մայրաքաղաքի անունը կրող փողոցի որևէ ռեստորանում: Եվ վերջապես, ո՞վ չի ցանկանա տեսնել երկրագնդի մեծ մակետը` 6 մ տրամագծով` շրջապատված աշխարհի ազգությունների և ցեղերի ներկայացուցիչների մարդահասակ արձաններով: Իհարկե մի քանի նախադասությամբ այս` երևակայության սահմաններն անցնող նախագծի նկարագրությունը անհնար է տալ: Նոյյան տապանը նաև լինելու է էկոլոգիական քաղաք, որը ապրելու է արևի էներգիայով: Այն կկառուցվի Արարատ լեռանը դիմահայաց` Արարատյան դաշտավայրի այն մասերում, որտեղ հողերը աղակալած են: 

Միգուցե անապատացած այդ վայրերում մի օր հառնի ապագայի մեր քաղաքը, միավորիադամանդների պես աշխարհով մեկ ցրված Հայ ազգի ուժերը և երկիրմոլորակի վրա արցունքի չափ փոքր Հայաստանը դարձնի ռասաների ու կրոնների համերաշխության և զբոսաշրջության կենտրոն: Հավատքը ժայռեր է փորում և Գեղարդ կառուցում՝ ասում է նախագծի հեղինակը, և միգուցե իրոք մի օր լուսանկարվենք ապագայի հայկական քաղաքի հաղթական կամարների և Արարատի համայնապատկերի առջև:


«Երևակ» ամսագիր





ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ