Երկուշաբթի, Հուլիս 24, 2017

 10:54

ԼՐԱՀՈՍ

Որտեղ սայթաքեցինք. Խոս­րով Հա­րու­թյու­նյան

­Մի­այն  ազ­գային-ա­զա­տա­­­գ­րա­կան գա­ղա­փար­նե­րը չէ­ին, ո­րոն­ցով ա­ռաջ­նորդ­վում էր մարդ­կանց զանգ­վա­ծը: Մենք ու­նե­ինք պատ­մա­կան շանս ի­նք­ներս ձևա­վո­րե­լու այն պե­տու­թյու­նը, ո­րը պետք է զերծ մնար բո­լոր բա­ցա­սա­կան եր­ևույթ­նե­րից, ո­րոնք կո­ռո­զի­այի են են­թար­կում, մա­շում են  մեր ա­ռօ­րյան և մարդ­կանց ապ­րե­լու պայ­ման­նե­րը դարձ­նում են ա­նո­րակ: 

Ա­ռա­ջին նա­խա­գա­հա­կան ը­նտ­րու­թյուն­նե­րում Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը ստա­ցավ 81 տո­կոս ձայն: Այս­պի­սի քա­ղա­քա­կան կա­պի­տալ, հա­մա­տա­րած վս­տա­հու­թյուն, հա­մա­ձայ­նեք, մի­ջազ­գային պրակ­տի­կա­յում շատ հազ­վա­գյուտ կա­րող է հան­դի­պել:  Սա խո­սում է այն մա­սին, որ հան­րու­թյու­նը նոր-նոր ձևա­վոր­ված լի­դեր­նե­րի հետ կա­պում էր իր սպա­սե­լիք­նե­րը, և այդ սպա­սե­լիք­նե­րը ա­ռա­ջին հեր­թին ար­ժե­հա­մա­կար­գային է­ին: Բայց ի­՞նչ ստաց­վեց ար­դյուն­քում: Ա­սում ե­նք մութ ու ցուրտ տա­րի­ներ, բայց ցուրտ և մութ տա­րի­նե­րի ըն­կա­լու­մը  այլևս այլ տեր­մին ու­նի: Դրանք, ը­ստ է­ու­թյան, դար­ձան հի­աս­թա­փու­թյան տա­րի­ներ: Իշ­խա­նու­թյան ե­կած նոր ու­ժի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը բա­րո­յա­պես, հո­գե­բա­նո­րեն պատ­րաստ չէ­ին իշ­խա­նու­թյան բե­ռին, պատ­րաստ չէ­ին այդ մար­տահ­րա­վեր­նե­րին, և կա­մաց-կա­մաց տե­ղի տվե­ցին. նո­րից կա­շա­ռա­կե­րու­թյուն, հար­կե­րի նոր հա­մա­կարգ, ըն­կե­րո­ջը, կու­սակ­ցու­թյա­նը նա­խա­պատ­վու­թյու­նը տա­լու սո­վո­րույթ… Ը­նդ ո­րում, մի շատ կար­ևոր հան­գա­մանք պետք է ա­սեմ: Այն, ի­նչ տե­ղի ու­նե­ցավ 1990 թվա­կա­նին, որ­ևէ դեպ­քում հե­ղա­փո­խու­թյուն չեք ան­վա­նի: Ոչ թե ո­ւղ­ղա­կի իշ­խա­նա­փո­խու­թյուն տե­ղի ու­նե­ցավ,այլ  ո­րա­կա­պես նոր  քա­ղա­քա­կան կրե­դո, քա­ղա­քա­կան նպա­տակ­ներ հե­տապն­դող ու­ժեր ե­կան, ո­րոնց պատ­կե­րա­ցում­նե­րը, ըն­կա­լում­նե­րը կամ գո­նե ա­ռա­ջադր­վող ծրագ­րե­րը հան­րային կյան­քի կազ­մա­կերպ­ման վերաբերյալ ո­րա­կա­պես տար­բեր­վում է­ին նախ­կի­նից թե՛ տն­տե­սա­կան, թե՛ քա­ղա­քա­կան, թե՛ ա­զա­տու­թյուն­նե­րի տե­սան­կյու­նից, հետ­ևա­բար և՝ ի­րա­կան հե­ղա­փո­խու­թյու­նից, և հետ­ևա­բար այս հե­ղա­փո­խու­թյու­նը պա­հան­ջում էր աս­տի­ճա­նա­կան փո­փո­խու­թյուն­ներ բո­լո­րիս մտա­ծե­լա­կեր­պի մեջ: Որ­պես կա­նոն՝ այդ փու­լում հե­ղա­փո­խա­կան զանգ­ված­նե­րում լի­դե­րի դե­րա­կա­տա­րու­մը մե­ծա­նում է, և վո­լյուն­տա­րիզ­մը դառ­նում է շատ օբյեկ­տիվ, ո­րով­հետև զանգ­վածն ին­քը գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն չու­նի, նա պետք է գնա լի­դեր­նե­րի հետ­ևից: Ի­սկ վո­լյուն­տա­րիզ­մը ան­հա­տի կող­մից սե­փա­կան քա­ղա­քա­կան ըն­կա­լում­նե­րի պար­տադ­րանքն է հան­րու­թյա­նը: Դա, ան­կաս­կած, չէր կա­րող չբե­րել ձևա­խե­ղում­նե­րի: Ո­՞րն էր մարդ­կանց ա­կն­կա­լի­քը. ու­նե­նալ ա­վե­լի ազ­նիվ, ա­վե­լի ար­դա­րա­միտ իշ­խա­նու­թյուն: Սա էր հան­րու­թյան սպա­սե­լի­քը: Հա­ջող­վե՞ց նրանց: Ոչ: Եվ տե­սեք՝  նույն սե­փա­կա­նաշ­նորհ­ման ոչ ար­դա­րա­միտ  գոր­ծըն­թա­ցը բե­րեց նրան, որ մար­դիկ, ով­քեր որ­ևէ ար­ժա­նիք չու­նե­ին, ձեռք բե­րե­ցին ու­նեց­վածք, եր­բեմն նաև ոչ օ­րի­նա­կան ճա­նա­պար­հով, և կա­մաց-կա­մաց ձևա­վոր­վեց տն­տե­սա­կան իշ­խա­նու­թյան մի նոր տե­սակ, ո­րը լե­գի­տիմ չէր: Եվ օ­րեն­քի հետ պրոբ­լեմ ու­նե­ցող այդ նոր ձևա­վոր­վող իշ­խա­նու­թյու­նը, որ­պես կա­նոն, միշտ փնտ­րում է քա­ղա­քա­կան պաշտ­պա­նու­թյուն: Այս­տեղ սկս­վեց մի պրո­ցես, ո­րը մենք ան­վա­նում ե­նք տն­տես­ական և քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի սեր­տա­ճում:

­Ղա­րա­բա­ղը պատ­մա­կան ար­դա­րու­թյան վե­րա­կանգ­նման, ազ­գային ար­ժա­նա­պատ­վու­թյան վե­րաի­մաս­տա­վոր­ման շատ հե­տաքր­քիր դրս­ևո­րում էր: Բայց ի­նչ-որ մի փու­լից սկ­սած բո­լո­րը սկ­սե­ցին հաս­կա­նալ, որ դա ան­հրա­ժեշտ է, բայց հիմ­նա­կա­նը դա չպի­տի լի­նի, պետք է փո­խել մեր ա­ռօ­րյան ը­նդ­հան­րա­պես, պետք է փո­խել մեր կյան­քը ո­րա­կա­պես: 1988-89թթ. քա­ղա­քա­կան կյան­քը հենց այդ լեյտ­մո­տի­վով էր գնում: Խորհր­դային ի­րա­կա­նու­թյու­նը զերծ չէր լուրջ թե­րու­թյուն­նե­րից, ո­րոնք ո­ւղ­ղա­կի կե­ղե­քում է­ին մար­դուն, հո­գե­բա­նո­րեն ը­նկ­ճում, նվաս­տաց­նում նրա ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը… Ան­կա­խու­թյու­նը ստեղ­ծում է նոր կյան­քով ապ­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն, և այդ նոր կյան­քով ապ­րե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը պետք է և՛ ըն­ձե­ռեն, և՛ ի­րաց­նեն նոր ու­ժե­րը: Այ, այս­տեղ նրանք կար­ծես պատ­րաստ չէ­ին ի­րենց լո­զունգ­ներն ի­րա­կա­նաց­նել: Նրանք՝ որ­պես էթ­նոմ­շա­կու­թային ար­ժեք­նե­րի կրող­ներ, նույն սո­վե­տա­կան քա­ղա­քա­ցի­ներն է­ին՝ ձևա­վոր­ված սո­վե­տա­կան մի­ջա­վայ­րում. բա­րե­կամ, հար­ևան, խնա­մի, քա­վոր, կու­սա­կից ըն­կեր և այլն: Եվ ե­րբ  տն­տե­սու­թյան մեջ լուրջ բա­րե­փո­խում­ներ սկս­վե­ցին, ե­թե կու­զեք, ու­նեց­ված­քի վե­րա­բաշխ­ման պրո­ցես,  նրանք չկա­րո­ղա­ցան գտն­վել ան­հրա­ժեշտ մա­կար­դա­կի, բարձ­րու­թյան վրա: Սկ­սե­ցին  այդ պրո­ցե­սը օգ­տա­գոր­ծել  սե­փա­կան տն­տե­սա­կան նպա­տակ­նե­րի հա­մար: Ես խո­րա­պես հա­մոզ­ված եմ, որ մենք այս­տեղ ե­նք սայ­թա­քել, ո­րով­հետև նրանք ամ­բող­ջու­թյամբ չէ­ին գի­տակ­ցում այն քա­ղա­քա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, ո­րը վերց­նում է­ին:

- Շատ բա՞ն է փոխ­վել:

-Ե­թե խոս­քը վե­րա­բե­րում է մտա­ծո­ղու­թյա­նը, շատ բան չի փոխ­վել: Խն­դի­րը յու­րա­քան­չյու­րիս մեջ է. մենք պի­տի փո­խենք մեր մտա­ծե­լա­կեր­պը, պա­հանջ­նե­րը մեր նկատ­մամբ: Քա­ղա­քա­կան է­լի­տան ի վեր­ջո մեզ­նից է ձևա­վոր­վում: Շա­հա­մի­րյան­նե­րի Սահ­մա­նադ­րու­թյու­նը կոչ­վում է «Ո­րա­գայթ փա­ռաց»՝ փառ­քի ո­րո­գայթ­ներ: Իշ­խա­նու­թյունն էլ ո­րո­գայթ է, մարդն ին­քը հո­գե­բա­նո­րեն պետք է պատ­րաստ լի­նի իր ներ­քին սահ­մա­նադ­րու­թյամբ:

­Կա­րե­լի՞ էր խու­սա­փել, չգի­տեմ: Բայց դա օբյեկ­տիվ էր, թեև ու­ներ սուբյեկ­տիվ դրս­ևո­րում­ներ: Միև­նույն ժա­մա­նակ, ի­հար­կե, դր­վում է­ին պե­տա­կա­նու­թյան հիմ­քե­րը, ձևա­վոր­վում էր կա­ռա­վա­րու­թյուն, պե­տա­կան կա­ռա­վար­ման ա­վան­դույթ­ներ է­ին ձևա­վոր­վում: Բայց հիմ­նա­կան խն­դի­րը սա է՝ ա­ռա­ջա­ցավ հա­սա­րա­կու­թյուն-իշ­խա­նու­թյուն ան­ջր­պետ, ո­րը մինչ այ­սօր շատ դժ­վար է հաղ­թա­հա­րել: 

- Քա­ղա­քա­կան հա­մա­­­­կար­գը ի­նչ­քա­նո՞վ էր օ­րա­­­­­­կար­գային:

- Ե­թե քա­ղա­քա­կան հա­մա­կարգ ա­սե­լով հաս­կա­նում ե­նք հան­րային կյան­քի ցան­կա­ցած ո­լոր­տում հան­րու­թյան սպա­սե­լիք­նե­րի բա­նաձ­ևից մինչև այդ բա­նաձ­ևի բա­վա­րար­մա­նը միտ­ված ո­րո­շում­նե­րի կա­յա­ցում և ի­րա­կա­նա­ցում, ա­պա  այս­տեղ լուրջ ա­նե­լիք­ներ կան այ­սօր: Դրա­նում քա­ղա­քա­կան կա­ռույց­նե­րը լուրջ դե­րա­կա­տա­րում ու­նեն, բայց առ այ­սօր  հիմ­նա­կան պա­տաս­խա­նա­տու դե­րա­կա­տա­րու­մը ան­հատ­նե­րին է վե­րա­պահ­ված: Ի­սկ ժա­մա­նա­կա­կից,  ճկուն, ի­րա­վի­ճակ­նե­րին ա­դեկ­վատ ար­ձա­գան­քե­լուն ու­նակ ան­հատ­նե­րով քա­ղա­քա­կան հա­մա­կարգ չենք ձևա­վո­րել: Ե­թե հա­մե­մա­տենք 1990-ա­կան թվա­կան­նե­րի հետ, այ­սօր կու­սակ­ցու­թյուն­նե­րի դե­րը ա­վե­լի պա­հանջ­ված է, բայց դրանք ի­րենց թվա­քա­նա­կով, քա­ղա­քա­կան ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու ո­րակ­նե­րով դեռևս հան­րու­թյան սպա­սե­լիք­նե­րը չեն բա­վա­րա­րում: Այդ պա­հանջ­նե­րը մենք շատ հա­ճախ ներ­կա­յաց­նում ե­նք կու­սակ­ցու­թյուն­նե­րին, բայց պետք է փաս­տենք, որ մեր հա­սա­րա­կու­թյան լա­վա­գույն պո­տեն­ցի­ա­լը կու­սակ­ցու­թյուն­նե­րում չէ: Շատ ու շատ պրո­ֆե­սի­ո­նալ­ներ կան կու­սակ­ցու­թյուն­նե­րից դուրս՝ հան­րային կյան­քի ա­մե­նա­տար­բեր ո­լորտ­նե­րում, ո­րոնք կա­րող է­ին ի­րենց մաս­նակ­ցու­թյու­նը բե­րել քա­ղա­քա­կա­նու­թյան մշակ­ման, ի­րա­կա­նաց­ման գոր­ծում, բայց նրանք խու­սա­փում են քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րից:

­Հայ­ա­ստա­նի նման ե­րկ­րի հա­մար, ո­րը ոչ մի­այն ռե­սուր­սա­տար չէ, այլև ու­նի ռե­սուրս­նե­րի դե­ֆի­ցիտ, ա­զա­տու­թյու­նը շատ կար­ևոր ու թանկ ռե­սուրս է: Դա նշա­նա­կում է և՛ նա­խա­ձեռ­նե­լու ա­զա­տու­թյուն, և՛ ան­կաշ­կանդ մտա­ծե­լու, և՛ դրս­ևոր­վե­լու ա­զա­տու­թյուն: Մի­այն ա­զատ մտա­ծող մար­դը, ա­զատ նա­խա­ձեռ­նող քա­ղա­քա­ցին կա­րող է պա­տաս­խա­նա­տու լի­նել իր ո­րո­շում­նե­րի հա­մար: 

Պատ­մու­թյու­նը գր­վում է խո­շոր վրձ­նի հար­ված­նե­րով, մանր դեպ­քե­րը պատ­մու­թյան մեջ չեն մնա­լու: Այդ տե­սան­կյու­նից մեր նա­խա­գահ­նե­րի գոր­ծու­նե­ու­թյու­նը պետք է գնա­հա­տենք այն  պատ­մա­կան ա­ռա­քե­լու­թյամբ, ո­րն  ու­նե­ցել են ի­րենց կա­ռա­վար­ման տա­րի­նե­րին: Մեծ ի­մաս­տով մե­կը մյու­սին շա­րու­նա­կում է: Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի պատ­մա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը  ան­կախ պե­տա­կա­նու­թյան հիմ­քե­րը դնելն է­ր՝ ստեղ­ծել սահ­մա­նադ­րու­թյուն, բա­նակ, կա­ռա­վար­ման հա­մա­կարգ՝ լավ, վատ.. փոր­ձա­ռու չէ­ինք, հմուտ չէ­ինք, բայց ես կար­ծում ե­մ՝ մեծ ի­մաս­տով հա­ջող­վեց: Հե­տո ե­կավ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը. նա հաս­կա­ցավ, որ պետք է հիմ­քե­րը ամ­րաց­վեն, շեն­քի տա­նի­քը դր­վի: Քո­չա­րյա­նը զբաղ­վեց հիմ­նա­կա­նում են­թա­կա­ռուց­վածք­նե­րի  զար­գաց­մամբ՝ ճա­նա­պարհ­ներ, ջրա­մա­տա­կա­րա­րում, կր­թա­կան հա­մա­կարգ և այլն: Քո­չա­րյա­նի ամ­բողջ գոր­ծու­նե­ու­թյու­նը, ե­թե փոր­ձենք վեր­լու­ծել, վե­րա­բե­րում էր են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ար­դի­ա­կա­նաց­մա­նը: Այ­սինքն՝ նա հան­րային կյան­քի, պե­տա­կան հա­մա­կար­գի կար­կասն էր կա­ռու­ցում: Ե­կավ Սերժ Սարգ­սյա­նը. նրա խն­դի­րը ար­դեն այդ շեն­քում ապ­րե­լու պայ­ման­նե­րի  ո­րակն էր: Սա ա­վե­լի բարդ գործ է, ո­րով­հետև պա­հան­ջում է մաս­նա­գի­տա­կան ա­վե­լի լուրջ գի­տե­լիք­ներ, ճա­շակ, հմ­տու­թյուն: Հի­մա՝ ա­րդյո՞ք հա­ջող­վում է: Նա իր մեկ­նար­կը սկ­սեց մար­տի­մե­կյան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից ու կրեց դրա բո­լոր հետ­ևանք­նե­րը, դժ­վա­րու­թյուն­նե­րը: Դրան գու­մար­վեց ֆի­նան­սատն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մը: Բայց մա­մու­լի, խոս­քի ա­զա­տու­թյան, եր­թե­րի, ցույ­ցե­րի սահ­մա­նա­փա­կում չի ե­ղել, ին­չի ար­դյուն­քը քա­ղա­քա­ցի­ա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­ներն են: Սա ա­մե­նաէ­ա­կա­նը պետք է հա­մա­րել, որ նպաս­տում է ա­զա­տու­թյան ձևա­վոր­մա­նը: Հան­րային կյան­քի  ա­ռող­ջաց­ման լուրջ պրո­ցես է գնում: Հան­րային կյան­քի բա­րե­լավ­ման մի­ակ ճա­նա­պար­հը մե­զա­նից յու­րա­քան­չյու­րի մտա­ծե­լա­կեր­պը փո­խելն է: Ե­թե դա չկա՝ հա­զար ան­գամ իշ­խա­նու­թյուն փո­խիր: 

Երևակ ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ