Հինգշաբթի, Հունիս 29, 2017

 07:38

ԼՐԱՀՈՍ

Գոջու րյու կարատեի ֆեդերացիա

Կարատեն մարտական արվեստների հնագույն ձևերից է: Այս մարտարվեստի ստեղծման և զարգացման գործին մասնակցել են մեծաթիվ վարպետներ: Մարտարվեստի բազմաթիվ ոճերի կողքին առանձնահատուկ տեղ է զբաղեցնում գոձյու-րյուն:

Գոձյու-րյուն կարատեի օկինավյան ոճ է, որը ստեղծվել է 20-րդ. դարի 20-ական թվականներին` վարպետ Միյագի Տոձյունի կողմից: Այն կարատեի ամենատարածված ոճերից մեկն է և գործում է երեք հիմնական տարբերակով`օկինավյան, ճապոնական և ամերիկյան:Սակայն պատմությունը թերթելով միանշանակ կարող ենք ասել, որ մարզաձևի հիմքը դրվել է Չինաստանում: Պատմական աղբյուրներում նշվում է, որ Միյագին իր աշակերտների հետ գնացել է Ճապոնիա՝ մասնակցելու ցուցադրական ելույթներին, հենց այդ ժամանակ էլ նրան հարցրել են, թե ինչ անուն ունի այն ոճը, որով ներկայացել են իրենք:  Միյագին հիշելով իր վարպետի խոսքերը՝ որ ամեն ինչ պետք է լինի համաչափ ու հավասար, ասել է`գոձյու-րյու:  «Գո ձյու» բառացի նշանակում է «պինդ, փափուկ»:

 

Հայաստանում գոձյու-րյուի ազգային ֆեդերացիան ստեղծվել է 1994թ-ին,  2011 թվականից համագործակցում է  Մարտարվեստի ազգային լիգայի հետ: Մարզիչների և մարզիկների բացակայության պատճառով ֆեդերացիան մի քանի տարի չի գործել: Միայն 2000թ-ից ֆեդերացիան պաշտոնապես սկëել է իր գործունեությունը:  Այսօր այս մարզաձևով զբաղվում է մոտ 200 մարզիկ: Նախկինում ֆեդերացիան մասնաճյուղեր է ունեցել` Սյունիքի մարզում, Գեղարքունիքում: Այսօր մարզադպրոցներ գործում են միայն Երևանում, մասնավորապես`Ավանում, Քանաքեռում, Մալաթիա Սեբաստիա համայնքում և Աջափնյակում:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ