Երեքշաբթի, Օգոստոս 22, 2017

 22:32

ԼՐԱՀՈՍ

Հայկական սամբոյի պատմությունը սկսվում է 1950-ական թվականներից

 «Սամբո» բառը ռուսերեն  հապավում է, թարգմանաբար նշանակում է «Ինքնապաշտպանություն առանց զենքի»:  Սամբո  ըմբշամարտի  պատմությունը որպես  առանձին մարզաձև սկսում է 20-րդ դարի 20-ական թվականներից ԽՍՀՄ-ում:

Իսկ հայկական սամբոյի պատմությունը սկսվում է  1950-ական թվականներից, երբ  «Կոխի» հիմքի վրա Գեորգի Թումանյանը հիմնեց սամբոյի հայկական դպրոցը: Ֆեդերացիայի  նպատակն է  նպաստել մարզիկների առողջության ամրապնդմանը, ֆիզիկական կոփվածությանը, ամուր բնավորության ձեռքբերմանը և այս ամենն ի նպաստ դնել հայրենիքի պաշտպանությանն ու զարգացմանը: Հայկական սամբոյի վերելքի տարիները1970-80-ականերն էին, երբ երկնակամարում փայլեցին Աշխարհի առաջնության չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանը, Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի հաղթող ու մրցանակակիրներ Գագիկ Ղազարյանը և ուրիշներ:

Ֆեդերացիայի հաջողությունները շարունակվել են նաև անկախացումից հետո:

Հայաստանի հավաքականը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում 2011 թվականի հոկտեմբերի 13-16 անցկացված Սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնությունից բերել է  1 ոսկե, 1 արծաթե, 5 բրոնզե մեդալներ: Իսկ 2011 թվականի մայիսի  12-16-ը Բուլղարիայում  կայացած Եվրոպայի սամբոյի  հոբելյանական 30-րդ  առաջնությունից հայ սամբոիստները վերադարձել են  մեկ ոսկե և 4 բրոնզե մեդալներով:

Բացի այն, որ սամբոյում իրենց ուժերը փորձել ցանկացողներին մարզում են վաստակավոր մարզիչներ, աշխարհի չեմպիոններ, պարապմունքներն անց են կացվում անվճար սկզբունքով: Ֆեդերացիան ստանում է պետական աջակցություն:

Վաղուց արդեն կոտրվել է այն կարծրատիպը, որ սամբոն միայն տղամարդկանց մարզաձև է: Աղջիկները իրենց թվով, իհա՛րկեզիջում են, բայց  որակապես  նրանք  ավելի շուտ են ըմբռնում և հաջողությունների հասնում:

 

2012-2013

2012թ.ապրիլի 5-ից 9-ը Բուխարեստում կայացած Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների երիտասարդների առաջնությունից  հայ մարզիկները վերադարձել են մեկ ոսկե, երկու արծաթե, ութ բրոնզե մեդալով, իսկ Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով 21 պետությունների շարքում գրավել է պատվավոր 3-րդ հորիզոնականը:

2012 թվականի մայիսի 17-20-ը  Մոսկվայում կայացած Եվրոպայի սամբոյի տղամարդկանց և կանանց առաջնությունից մեր մարզիկները բերել են 9 մեդալ: Իսկ նույն թվականի սեպտեմբերի 21-24-ը Էստոնիայի Տալին քաղաքում  կայացած Պատանիների Եվրոպայի  առաջնությանը նվաճել են  երկու բրոնզե մեդալ:

 Նոյեմբերի 11-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտված սամբոյի աշխարհի առաջնությունում հայ սամբիստները նվաճեցին երեք մեդալ: Տիգրան Կիրակոսյանը (52 կգ, մարզական սամբո) և Մխիթար Մխիթարյանը (52 կգ, մարտական սամբո) արժանացան բրոնզե մեդալի, իսկ Վաչիկ Վարդանյանը (68 կգ, մարտական սամբո), պարտվելով միայն եզրափակիչ գոտեմարտում, կանգնեց պատվո պատվանդանի երկրորդ հարթակին` պարգևատրվելով արծաթե մեդալով:

Հայ սամբիստները Աշխարհի առաջնությանը նվաճեցին յոթ մեդալ 2012թ. հոկտեմբերի 11-ից 15-ը, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների աշխարհի առաջնությունից Հայաստանի հավաքականները վերադարձան 7 մեդալով, որից մեկը՝ ոսկե, չորսը՝ արծաթե, երկուսը՝ բրոնզե: Մեր պատանեկան հավաքականը թիմային հաշվարկով գրավեց երրորդ հորիզոնականը. առաջինում ռուսներն էին, երկրորդում՝ վրացիները: Ստորև ներկայացնում ենք մեր մեդալակիրներին. Պատանիների աշխարհի առաջնություն Ջիվան Ղազարյան /48կգ/-արծաթե մեդալ Գրիգոր Մխիթարյան /52կգ/- արծաթե մեդալ Գոռ Մայիլյան /56կգ/-ոսկե մեդալ Հովհաննես Ալեքսանյան /60կգ/- արծաթե մեդալ Մինաս Մադոյան /75կգ/-բրոնզե մեդալ Երիտասարդներ աշխարհի առաջնություն Լենդրուշ Զատիկյան /48կգ/- բրոնզե մեդալ Աղջիկների աշխարհի առաջնություն Ռոզա Խաչատրյան /52կգ/- արծաթե մեդալ

 Ապրիլի 11-ից 15-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայանալու է Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությունը, որին Հայաստանը կներկայանա 21 մարզիկով:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ