Հինգշաբթի, Մայիս 25, 2017

 07:05

ԼՐԱՀՈՍ

Կնոջ դերը մեր հասարակության մեջ.Կարինե Խոդիկյան

Մարդուն հատուկ է հասարակության մեջ կայանալու ձգտումը, այնպես որ, չեմ ուզում «մարդը» տարաբաժանել կնոջ ու տղամարդու: Որքան մեծ է հասարակության իմունիտետը վերը նշվածի կայացման համար, այնքան ներդաշնակ է սեռերի արդյունավետ համակեցությունը ինստիտուցիոնալ համակարգերում, և նույնքան հանդուրժող է հենց նույն հասարակությունը: Ցավոք, մեզանում պատկերը բավական տխուր է: Կասեի, որ այս ուղղությամբ մենք առաջին քայլերն ենք անում, թեև առանձին հաջողություններ արդեն արձանագրվել են: Համենայնդեպս, լուրերի հարահոսում ավելի ու ավելի հաճախ ենք հանդիպում «թույլ սեռի» ներկայացուցիչների ավելի քան «ուժեղ» խոսքին, վերլուծությանը, գնահատականին: Կարևորը` չլինի «վերևից իջեցված» հրահանգ կամ արհեստական քվոտավորման աղյուսակ, այլ գիտակցված ընտրություն, իմաստավորված որոշում: Ի դեպ, ասվածը վերաբերում է ոչ միայն «թույլ սեռին»:
Հասարակությունն անընդհատ կարող է կնոջը դիմադրել, հատկապես Հայաստանում, քանի որ այն  տղամարդկանց երկիր է, բայց շատ բան կախված է կնոջ անձնական որակներից:
Աստծո կողմից  կնոջը տրված դրույթը երբեք, ոչ մի ժամանակ չի փոխվել: Բայց եթե հենց կանայք  կնոջ դերը  չարժևորեն հասարակության մեջ՝  սկսած իրենցից, ոչինչ չի ստացվի:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ