Հինգշաբթի, Մայիս 25, 2017

 07:06

ԼՐԱՀՈՍ

Միջազգային կարգի մրցավարը Լևոն Արոնյանի խաղը գնահատել է կայուն

 

Լոնդոնում ավարտված հավակնորդների մրցաշարը շատ հետաքրքրիր է անցել, քանի որ

ընդգծված առաջատար չի եղել, և մինչև վերջին տուրը հայտնի չէր, թե ով է հաղթող ճանաչվելու: Մրցաշարին նման գնահատական է տվել միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը: «Շատ սուր պայքար էր ընթանում, բայց կարող եմ ասել, որ արդյունքը տրամաբանական է: Մագնուս Կարլսենը վարկանիշով առաջինն է, սակայն նա նաև պարտություններ կրեց` ցույց տալով, որ դեռ երիտասարդ է և սովորելու շատ բան ունի»,- ասաց  Վարդապետյանը:

Նախորդ տարի Վիշվանաթան Անանդ- Բորիս Գելֆանդ չեմպիոնական մրցախաղի մրցավարը 3-4 տեղերը կիսած Լևոն Արոնյանի խաղը գնահատեց կայուն.

«Լևոնը լավ ելույթ ունեցավ, բարձրացրեց իր վարկանիշը համաշխարհային աղյուսակում, սակայն սա այն արդյունքը չէ, որ սպասում էր և Լևոնը և մենք: Կարծում եմ, որ նրա մոտ հոգեբանական խնդիրներ առաջացան, երբ 9-րդ տուրում պարտություն կրեց Բորիս Գելֆանդից: Սրանից հետո նա սկսեց մյուս պարտիաներում ռիսկի դիմել: Սակայն չմոռանանք, որ նա Կարլսենին զիջեց ընդամենը 0,5 միավոր»:

 

Միջազգային կարգի մրցավարը հույս հայտնեց, որ Արոնյանը հետագա մրցապայքարներում ավելի լավ ելույթ կունենա:

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ