Շաբաթ, Սեպտեմբեր 23, 2017

 11:18

ԼՐԱՀՈՍ

Արծաթե մեդալ` սամբոյի աշխարհի գավաթի առաջնությունից

 

Մոսկվայում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի փուլային՝ Ա. Խառլամպիեւի հուշամրցաշարում Հայաստանը ներկայացնող արցախցի 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը նվաճել է արծաթե մեդալ:  Իսկ մարտի 23-ին Մոսկվայում կայացած 2012թ. մրցաշրջանի գավաթի փուլերի ամփոփմանը երկրորդ տեղ է գրավել  Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մարզադպրոցի Արցախի մասնաճյուղի սան Աշոտ Դանիելյանը: Վերջինս արժանացել է նաև դիպլոմի ու դրամական պարգևի: Նշենք, որն սամբոյի աշխարհի գավաթը խաղարկվում է մի քանի փուլով եւ գլխավոր հաղթողը որոշվում է տարեկան հանրագումարում:

Ա. Խառլամպիեւի հուշամրցաշարում ոսկե մեդալներ են նվաճել Ռուսաստանը ներկայացնող Արամ Խամայանը, Արսեն Խանջյանը,  Շողիկ Ծատուրյանը, Սուսաննա Միրզոյանը, արծաթ` Գայանե Հարությունյանը (Ռուսաստան) եւ Վահե Թութխալյանը (Բելառուս), իսկ ռուսաստանցի Գալինա Համբարձումյանն արժանացել  է  բրոնզե մեդալի:

Ինչպես հայտնել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից,  Մոսկվայում կայացած Սամբոյի համաշխարհային ֆեդերացիայի՝ FIAS-ի, գործկոմի նիստը հաստատել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանի՝ գործկոմի անդամի թեկնածությունը, որի ամրագրման հարցը կդրվի այս տարվա մայիսին Իտալիայում կայանալիք FIAS կոնգրեսի օրակարգում:

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ