Շաբաթ, Դեկտեմբեր 16, 2017

 22:39

ԼՐԱՀՈՍ

Թուրքերը մեր մեջ.Ազգանուններ, տեղանուններ. Նիկոլ Մարգարյան

ազգագրագետ, մշակութաբան

«Չունենք գեթ մեկ Հայաստանյան, բայց կա հազար Իսրայելյան, չկա գեթ մեկ Երևանյան, բայց կա հազարավոր Ստամբուլցյան: Մեկ Իշխանյան, տասը Խանոյան, մեկ հովիվյան, բյուր չոբանյան»,- կասեր գուսան Հայկազունը: Ցավոք, դեռ պահպանվել են ոչ միայն թրքաբառ ազգանուններ, այլ նաև տեղանուններ: Պետությունը՝ Հայաստան, հողը՝ հայկական, բնակիչները՝ հայ, պետական լեզուն՝ հայերեն, բայց որոշ բնակավայրերի անունները՝ դեռ թուրք-թաթարական: Օրինակ՝ Ախթալա քա-ղաքի անունը թուրքերեն նշանակում է «սպիտակ բացատ»: Մինչդեռ այդ բնակավայրի հայկական անունը դեռևս միջնադարից եղել է Պղնձահանք:

Մինչև ե՞րբ պիտի հանդուրժենք քոչվորների դրած տեղանուններն ու ազգանունները: Երբ պիտի համոզվենք, որ մեր ապագան սեփական հողի վրա է, մեր հանգիստը՝ սեփական հողի տակ: Իսկ այդ սեփականության իրավունքը տալիս են հենց հայոց պատմական տեղանունները: Հովհաննես Շիրազը ոչ մի կերպ չէր հանդուրժում այս երևույթը. «Ամեն ազգի անուն իր տարազն է, ուրեմն ին-չո՞ւ հագնես ձևն ամենի, երբ քոնն ունես, ո՛վ քաղքենի»:

Այս հարցերի շուրջ «Երևակ»-ի հետ զրուցեցին ազգագրագետ Նիկոլ Մարգարյանը և պատմաբան Սամվել Կարապետյանը:

 

- Յուրաքանչյուր անուն, ազգանուն, տեղանուն իր գոյության պատճառներն ունի: Որոշ անունների պարագայում դեր է խաղում ժողովրդական մեկնաբանությունը կամ ստուգաբանությունը: Կարծում եմ, որ օտար բառանունների առկայությունը երբեմն կապված է լինում ոչ այնքան ազգային արժանապատվության պակասի կամ ցածր ինքնագ-նահատականի հետ, ինչքան՝ դիպուկության, ուշագրավ կենսագրության և այլ գործոնների հետ: Օտար նվաճողնե-րի պարտադրած բազմաթիվ տեղանուններ դուրս են մղվել գործածությունից: Եթե հնարավոր է եղել, վերականգն-վել է տվյալ բնակավայրի պատմական անվանումը: Իսկ դրանց բացակայության դեպքում տրվել են նոր անվա-նումներ: Ամասիայի, Եղեգնաձորի, Սիսիանի շրջանում նման օրինակները բազմազան են: Ի դեպ, այդ գործընթացը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաև ազատագրված, նախկին ադրբեջանաբնակ տարածքներում: Դրանք կամ լրիվ փոխվել են, կամ փոխարինվել համարժեք հայկականով: Դա շատ իշխող միտում էր հատկապես 1990-ականներին:


 

Առայժմ բոլոր օտար տեղանունները չեն, որ փոխարինված են, որոշները դեռ պահպանվում են: Ճիշտ է, օտար տե-ղանունները հայկականներով փոխարինելու կարևորությունը մեծ մասամբ գիտակցվել և գործադրվել են հենց պե-տական մակարդակով, բայց առանձին վայրերում տեղական մակարդակում դա իրականացնել չի հաջողվել. Ալա-վերդի, Ախթալա, Գյումրի: Անշուշտ սրանց մեջ օտարների թողած հետքը կա: Այս բնակավայրերն այն եզակիներից են, որոնց անվանումները չեն փոխվել և այս դեպքում ոչ թե խնդիրը պետական վերաբերմունքի բացակայությունն է, այլ մոտեցման սխալականությունը: Տեսեք, անկախացումից հետո Լենինականի անվանումը փոխվեց Կումայրի, ինչին տրվում էր հայեցի մեկնաբանություն՝ այրերի /քարայրների/ խումբ /կում/: Սակայն տեղաբնիկ մի քանի լեզ-վաբան-պատմաբաններ, որոնց նախնիները գյումրեցիներ էին, ամեն ջանք թափեցին՝ համոզելու, որ ճիշտ տարբե-րակը Գյումրի անվանումն է: Այս մոտեցմանը ավելի հիմնավոր ու փաստարկված հակադրվեցին մայրաքաղաքի պատմաբաններն ու լեզվաբանները: Բայց ապարդյուն: Ի վերջո, Հայաստանի իշխանությունները թույլ տվեցին, որ քաղաքի անվան ընտրության հարցը որոշվի հանրաքվեի միջոցով: Դե իսկ հանրաքվեի ժամանակ բնակիչների մեծ մասը քվեարկեց ոչ թե Կումայրիի, այլ Գյումրիի օգտին: Այսինքն, պատմական ու լեզվական փաստը դրվեց համա-պատասխան գիտելիքներ չունեցող, բանից անտեղյակ մարդկանց ընտրությանը: Դա, իհարկե, միանգամայն սխալ որոշում էր: Ահա այդպես համայնքների շարքային անդամների կարծիքը որոշիչ դեր է խաղացել մյուս անվանում-ների դեպքում նույնպես: Պետք է հրաժարվել նման մոտեցումից: Դա նույնն է, թե քվեարկության դնես մի հարց Ա-րամ Խաչատրյա՞նն է լավ կոմպոզիտոր, թե՞ Արամ Ասատրյանը:

Ըստ իս՝ տեղանունների դեպքում հարցը ոչ այնքան ազգապահպանության ու անվտանգության դաշտում է, որքան, որ հաղորդակցության և գիտության /պատմություն, աշխարհագրություն, տեղանվանագիտություն/: Եթե կան մի-տումնավոր փոխված պատմական տեղանուններ, ապա դրանք, անշուշտ, պետք է վերականգնվեն: Դրանով պետք է զբաղվեն համապատասխան մասնագետները ու երբեք չդարձնեն հանրաքվեի առարկա: Հաղորդակցության տե-սանկյունից՝ անունները ինչքանով, որ հնարավոր է՝ պետք է հասկանալի և հեշտ կիրառելի լինեն տվյալ լեզվում:

Հայ իրականության պատմական տարբեր ժամանակահատվածներ իրենց ազդեցությունն են թողել անվանակո-չության և ազգանունների ձևավորման վրա: Արաբական, պարսկական կամ թուրքական տիրապետության ժամա-նակներում հայերի ազգանունների մեջ ավելի շատ նկատելի դարձան օտարալեզու բառարմատները: Օրինակ՝ քրիստոնեության ընդունումից հետո էլ լայնորեն տարածվեցին քրիստոնեական ազգանունները: Շատ հայեր ունեն ազգանուններ՝ կազմված քրիստոնեական արմատներից. Գրիգորյան, Մարտիրոսյան, Սուքիասյան, Խաչատրյան: Այդ ազգանունների զգալի մասը նախկինում եղել են անձնանուններ: 13-ից մինչև 19-րդ դարի վերջերը շատ ըն-տանքիներում երեխաներին կոչում էին որևէ սրբի անունով և հավատացած լինում, որ այդ սուրբը հովանավոր կլի-նի երեխային:

Ազգանունների հարցը անձի իրավունքների տիրույթում է: Այստեղ դժվար է քաղաքական պատմությանը դիմելը: Որոշ դեպքերում օտար ազգանուններ կրողները ազգանվան միջոցով պարզապես պահպանում են իրենց տոհմի մյուս անդամների հետ կապը, ճանաչելիությունը: Մարդը երբ լսում է իր ազգանունը փոխելու անհրաժեշտության մասին, դժվարանում է որոշում կայացնել, քանի որ առաջին հերթին դա ընկալում է որպես իր պապերի, իր տոհմի հետ ունեցած հոգևոր կապի խզում: Բնականաբար, յուրաքանչյուր ազգանուն ունի իր առանձին կենսագրությունը: Ոմանք ազգանունները չեն փոխում, որովհետև «կխառնվի» իրենց ողջ փաստաթղթային կենսագրությունը և աշխա-տանքում, և տեղաշարժերի ժամանակ խնդիրներ կունենան: Կան նաև մարդիկ, որոնք չգիտեն, թե ազգանունների փոփոխության ինչպիսի ընթացակարգեր կան: Այս ամենի մասին կարելի է ավելի հաճախ խոսել լրատվամիջոցնե-րով, բայց մարդկանց չես կարող պարտադրել:

Սովորաբար մարդիկ իրենց հետ կապ ունեցող դեպքերին մակրոսոցիալական մոտեցում չեն ցուցաբերում, այ-սինքն չեն դիտում պետական քարոզչության կամ քաղաքական դիսկուրսի համատեքստում: Սա ոչ թե անհատա-կան, մոտեցման այլ առօրեական մոտեցման, միկրոսոցիալական մոտեցման դրսևորում է: Եվ քանի որ մարդու ի-րավունքների, հիմնարար ազատությունների խնդիր կա, պետությունը, իրավական պատճառներից ելնելով,այս դեպքում կարող է բավարարվել միայն ծանոթացնելով ու քարոզելով, բայց պարտադրելու իրավունք ոչ մի դեպքում չունի:


ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ