Հինգշաբթի, Հոկտեմբեր 19, 2017

 11:08

ԼՐԱՀՈՍ

Արցախ.հետապրիլյան իրավիճակ.Արման Մելիքյան

ԼՂՀ նախկին արտգործնախարար

1992-ից բանակցային գործընթացն անցել է երեք փուլ: Ապրիլյան ռազմագործողությունից հետո ունեցանք 4-րդ փուլը: Նախորդ երեք փուլերը մեզ համար խիստ բացասական արդյունքներ էին տվել: Հեյդար Ալիևը լավ էր հաս-կանում, որ ստեղծված իրավիճակում կորցրածն ուժով ետ բերելու հնարավորություն չունի և շեշտը դրել էր Ադրբեջանի ինքնիշխան իրավունքը միջազգային մակարդակում ամրագրելու և ապահովագրելու վրա: Այդ քաղաքա-կան գերնպատակին հասնելու համար պետք էր ասպարեզից հանել ԼՂՀ-ն՝ որպես ինքնուրույն քաղաքական դերա-կատարում ունեցող գործոն: Անհրաժեշտ էր նենգափոխել հակամարտության էությունը և գործը ներկայացնել այն-պես, թե իբր Հայաստանն է հարձակվել Ադրբեջանի վրա և նրանից ուժով խլել 12.000 քկմ տարածք ու ավելի քան մեկ միլիոն մարդու փախստական դարձրել:


 

Հեյդար Ալիևը հասցրեց ստեղծել բռնի ուժով Արցախը գրավելու համար անհրաժեշտ նախապայմաններ: Իր ժա-ռանգորդին մնում էր միայն ապահովել համապատասխան ռազմական առավելություն հայկական կողմերի հան-դեպ: Կարող ենք ասել, որ ապրիլյան ռազմագործողությունն Ադրբեջանի համար որոշակիորեն կուտակված ռազ-մական ներուժի նախնական փորձարկում էր: Դրա միջոցով ադրբեջանական կողմը ոչ միայն ստուգեց սեփական հնարավորություններն ու մեր պաշտպանունակությունը, այլև կարողացավ անդառնալիորեն խախտել 1994թ. հաս-տատված ռազմական, տարածքային ու քաղաքական ստատուս քվոն: Եթե պաշտոնական Երևանն ու Ստեփանա-կերտը քաղաքական, դիվանագիտական մակարդակներում համարժեք առաջանցիկ քայլեր չնախաձեռնեն, ապա մոտ ապագայում չեն բացառվում տարածքային անդառնալի կորուստները և անգամ ողջ Արցախի կորուստը: Մեզ համար կործանարար այս սցենարը դեռ հնարավոր է կանխել: Մնում է միայն, որպեսզի հայկական իշխանություն-ները գործունակ գտնվեն ու համարժեք քաղաքական կամք և ճկունություն դրսևորեն: Միակ գործող բանակցային ձևաչափը շարունակում է մնալ Մինսկի խումբը, թեև ակնհայտ է, որ վերջին շրջանում հակամարտության կարգա-վորման գործում Ռուսաստանը ձգտում է հատուկ դերակատարում ստանձնել: Մեզ համար խնդիրը ոչ թե բանակ-ցային հարթակների սակավությունն է, այլ թարմ մոտեցումների վրա հիմնված նոր բանակցային ռազմավարության և մարտավարության բացակայությունը: Քանի դեռ այս վիճակն է, մենք չենք կարող արդյունավետ քաղաքակա-նություն իրականացնել:


 

Իլհամ Ալիևի հիմնական խնդիրն այն է եղել, որ կարողանա ստեղծել ժամանակակից տեխնիկայով զինված հզոր և մարտունակ բանակ, որը բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակի ձևավորման դեպքում ունակ կլինի ու-ժով լուծել Արցախը հայաթափելու և Ադրբեջանին բռնակցելու խնդիրը: Ապրիլին այդ պահը հասունացել էր՝ պաշ-տոնական Բաքվին թույլատրվեց հարձակում գործել և գրավել այնքան տարածք, որքան կկարողանա: Դատելով գործողությունների ընթացքից՝ Իլհամ Ալիևին նաև խոստացված է եղել, որ հայկական հակահարձակում չի լինելու կամ էլ այն կասեցվելու է: Ապրիլին, այդուհանդերձ, Ադրբեջանն ընդամենը ուժերի ստուգատես իրականացրեց:


 

Ապրիլյան ռազմագործողությունը պաշտոնական Երևանին ու Ստեփանակերտին հնարավորություն է տալիս բա-նակցային գործընթացը նոր էջից վերսկսելու պահանջ դնել: Որոշ փոփոխություններ արդեն իսկ նկատելի են՝ մաս-նավորապես, մեր որոշ բարձրաստիճան դիվանագետներ արդեն սկսել են խոսել այն մասին, որ մադրիդյան սկզբունքներն ապրիլյան պատերազմից հետո այլևս կորցրել են իրենց արդիականությունը և կիրառելի չեն: Սա կարևոր նորություն է, սակայն դա բավարար չէ, քանի դեռ չունենք կարգավորման այնպիսի մի տեսլական, որի հետ չեն կարողանա հաշվի չնստել ոչ միջնորդները, ոչ էլ պաշտոնական Բաքուն: Մենք որքան ուզենք կարող ենք ճչալ սեփական ցանկությունների ու նպատակների մասին, արդարության հաստատման անհրաժեշտության մասին, սակայն ճշմարիտ քաղաքականությունը պարտադիր կերպով նաև ունակ է լինում նախանշել այն ուղիները, որոնց միջոցով հնարավոր է տեսլականը իրականություն դարձնել:


 

Ադրբեջանական կողմն այնքան ջանք է գործադրել պաշտոնական Ստեփանակերտի գործոնը չեզոքացնելու հա-մար, որ միամտություն կլինի ակնկալել, թե մոտ ապագայում Բաքուն կհամաձայնի բանակցություններում արցախ-յան կողմի մասնակցությանը: Ադրբեջանի իշխանություններն արցախցի պաշտոնյաների հետ միևնույն սեղանի մոտ կհայտնվեն միայն այն դեպքում, եթե նախապես երաշխավորված լինի, որ վերջիններս եկել են ԼՂՀ-ի ինքնա-լուծարման և Ադրբեջանի հետ միավորման փաստաթուղթը ստորագրելու համար: Այդուհանդերձ, եթե հայկական կողմերը վերջապես որոշեն քաղաքականություն մշակել ու վարել, ապա Բաքու-Ստեփանակերտ ձևաչափով բա-նակցություններն ինչ-որ մի պահ կարող են մեկնարկել:


 

Պատերազմը հարցի լուծման շատ ծախսատար տարբերակ է, ինչպես նաև մարդկային հսկայական կորուստներով հղի: Ցավոք, բացառել չեմ կարող: Գտնում եմ, սակայն, որ մենք դեռ կարող ենք հասնել արժանապատիվ ու տևա-կան խաղաղության՝ առանց նոր լայնածավալ պատերազմական դժոխքի մեջ ընկնելու: Բայց այդ նպատակին հաս-նելու համար լրջագույն քաղաքական, դիվանագիտական աշխատանք է հարկավոր իրականացնել:

 

Մխիթար Նազարյան

ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ