Հինգշաբթի, Հոկտեմբեր 19, 2017

 11:14

ԼՐԱՀՈՍ

Արցախ.հետապրիլյան իրավիճակ.Ալեքսանդր Արզումանյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

Այս պահին կարելի է ասել բանակցություններ, որպես այդպիսիք, չկան, որովհետև իրավիճակը փոխվել է ապրիլ-յան պատերազմից հետո: Նախքան ապրիլյան իրադարձությունները մենք կարծեք թե մոռացել էինք, որ պատերազ-մը չի ավարտվել և ավելի հանդարտվել էինք: Ճիշտ է, էլի համապատասխան միջոցներ ձեռնարկում էինք, բայց ոչ այն ինտենսիվությամբ, որ անհրաժեշտ էր նման իրավիճակում: Գիտենք, որ դեռևս 2014-ից Ադրբեջանը սկսել էր հրադադարի խախտումները հաճախակիացնել, դիվերսիոն խմբեր ուղարկել, հայկական ուղղաթիռ խոցել և այլն: Ադրբեջանը մինչև ատամները սպառազինվել էր ու առիթ էր փնտրում՝ փորձելու հարցը լուծել ռազմի դաշտում: Ցավոք, մենք դա գիտակցեցինք ծանր գնով, ավելի քան 100 զոհի գնով: Բայց մյուս կողմից դա նաև փոխեց առկա մտայնությունը: Ես դեպքերից հետո մի քանի անգամ եղել եմ առաջնածում և տեսել, թե ինչ տպավորիչ աշխատանք-ներ են կատարվում. տեխնիկայի նոր միավորներով է հագեցվում պաշտպանական գիծը: Թե հանրության և թե իշ-խանությունների մոտ կա այն գիտակցությունը, որ ամեն օր պիտի ապրել պատերազմական իրավիճակի պես, լի-նել կազմ ու պատրաստ:

Ապրիլյան պատերազմից հետո երկու փորձ եղավ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կողմերին առաջարկել վերսկսկել բանակցությունները: Նախապայման չէի ասի, բայց հայկական կողմն իրավացիորեն առաջ քաշեց հսկիչ մեխանիզմների ներդրման և դիտորդական առաքելության լիազորությունների ընդլայման հարցերը, որոնցից հե-տո նոր միայն կարելի կլինի քննարկել բանակցություների հնարավոր շարունակությունը: Այնպես որ այս պահին բանակցություններ չկան ու տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է հրաժարվել այդ պայմանավորվածութ-յուններից: Հայկական կողմն էլ արդեն մի քանի անգամ հնչեցրել է, որ տվյալ իրավիճակում շատ դժվար է պատկե-րացնել վերադարձ դեպի մադրիդյան սկզբունքներ՝ հաշվի առնելով հասարակության մեջ առկա խորը ցասումը և այսօր որևէ իշխանություն պատրաստ չէ քննարկել ինչ-որ փոխզիջումներ առանց անվտանգության ռեալ երաշխիք-ների: Իսկ այդ երաշխիքը օրինակ կարող է լինել ԼՂՀ-ի անկախության ամրագրումը: Դա կարող է հիմք ծառայել ա-պագա հնարավոր քննարկումների, խաղաղարար գործողությունների համար: Այն, որ խաղաղարար ուժեր պետք է մտցվեն, միշտ եղել է բանակցային տրամաբանության տարր, բայց հիմա մենք քաջ գիտակցում ենք, որ առանց Լեռ-նային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման մյուս հարակից խնդիրները դեռ չեն կարող լուծվել:


1998 թվականին, ցավոք, այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային գործընթացից: Մինչ այդ ԵԱՀԿ գագաթնաժողովի մակարդակով հաստատված ձևաչափ կար, որ կան 3 կոնֆլիկտող կողմեր և բա-նակցություններին պիտի մանսակցեին մեջբերեմ «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները և Լեռնային Ղարա-բաղի ընտրված ներկայացուցիչները»: ԼՂՀ-ն էլ անկախության հռչակումից հետո մշտապես անցկացնում է ընտ-րություններ, ընտրել է նախագահ, ազգային ժողով ու երբևէ լեգիտիմության խնդիր չի ունեցել: Այնպես որ այդ ձևա-չափը հարկավոր էր պահել, բայց չարվեց այդպես: Այն ժամանակվա ՀՀ ղեկավարությունը ստանձնեց Ղարաբաղի անունից բանակցությունների շարունակությունը: Դա բացթողում էր: Այն ժամանակ կար մտայնություն, որ ԼՂՀ-ի նախագահը դարձել է ՀՀ նախագահ, տիրապետում է իրավիճակին, մասնակցել է պատերազմին և ունի 2 կողմերի անունից բանակցելու մանդատ: Բայց իրականությունը ցույց տվեց, որ դա սխալ քայլ էր: Ինչպես ժողովուրդն է ա-սում, ավանակ նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու: Այն ժամանակ արդեն ֆիքսված ձևաչափ կար և այդ ձևաչափից ոչ մի դեպքում չպետք է հրաժարվեինք: Հիմա շատ ավելի բարդ է լինելու, որովհետև ցանկացած բանակցային գործըն-թացում անհրաժեշտ է, որ կողմերից երկուսն էլ տան իրենց համաձայնությունը: Իսկ Ադրբեջանը, բնականաբար, կտրականապես դեմ է: Այդուհանդերձ, հայկական կողմերը պիտի շարունակեն պնդել ղարաբաղյան կողմի ակտիվ ներգրավվածության համար: Կհաջողվի թե ոչ, դեռ չեմ կարող ասել:


 

Ցանկացած իշխանություն ՀՀ-ում հասկանում է, որ սա շատ դժվար լուծվելիք հարց է և բանակցային գործընթացին կառուցողական մասնակցությունը երաշխիք է գոնե տևական խաղաղության, համենայնդեպս, հնարավորություն կտա խուսափել պատերազմից, որովհետև չբանակցելու այլընտրանքը պատերազմն է: Դրա համար ես այնքան մեծ նշանակություն չեմ տալիս, թե ինչ թղթերի շուրջ են նախնական համաձայնության գալիս՝ որպես բանակցային հիմք: Դրանք իրականում առ ոչինչ են, բանացկության արդյունքն է կարևոր, իսկ թե ինչ թղթի շուրջ կբանակցեն, դա արդեն դիվանագիտական տեխնիկայի խնդիր է. կկարողանա՞ս արդյոք սպասարկել քո ազգային շահը, թե ոչ:


 

Այդ առումով միջազգային հանրությունն էլ աստիճանաբար հասկանում է, որ ՀՀ-ն շատ ավելի կառուցողական դիրքորոշում ունի, քան Ադրբեջանը, որովհետև առաջարկները մշտապես մերժվել են հենց Բաքվի կողմից: Եղել են հստակ պայմանավորվածություններ, որոնք խախտվել են Ադրբեջանի կողմից: Եվ այդ գիտակցումը գնալով խորա-նում է: Հիմա մեզ համար կարևոր խնդիր է պնդել հետաքննող մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: Մենք հաճախ դժգոհում ենք, որ ակնհայտ է, թե ով է խախտել զինադադարը, բայց միջնորդների կողմից լինում են բավականին չեզոք արձագանքներ, կամ էլ 2 կողմին մեղադրող հայտարարություններ սահմանային հերթական լարվածության համար: Իսկ ահա նման մեխանիզմի առկայության դեպքում արդեն չեն կարող չեզոք արձագանքով հանդես գալ, այլ կլինեն կոնկրետ, հասցեական հայտարարություններ: Եվ դրանով ավելի կամրապնդվի հայկական կողմերի այն թեզը, որ Բաքուն ապակառուցողական բանակցային գործընթաց է վարում: Սա է, պիտի շարունակել բանակցել այնքան, մինչև Ադրբեջանը կգիտակցի, որ ի վիճակի չէ հարցը լուծել զենքով: Ոչ ԼՂՀ-ին, ոչ ՀՀ-ին որևէ շահ չկա վերսկսել պատերազմական գործողությունները, որովհետև այսօրվա այն բնական սահմանները, որոնք վերահսկվում են հայկական ուժերի կողմից, լիովին ապահովում են Արցախի բնակչության անվտանգությունը, այնպես որ որևէ առաջխաղացման խնդիր մեր կողմը չի կարող դնել: Ուրեմն Ադրբեջանն է շահագրգռված հարցին տալ ռազմական լուծում: Բայց, փառք Աստծո, վերջին դեպքերը ցույց տվեցին, որ բոլոր խնդիրներով հանդերձ մեր բանակը շարունակում է մնալ շատ մարտունակ և պատրաստ է հակադարձել ցանկացած ոտնձգության:


 

Ապրիլից հետո փոխվել է մեր հռետորաբանությունը: Առաջ մենք չէինք ասում այլևս անհնար է խոսել որևէ փոխ-զիջման մասին մինչև չճանաչվի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ամրագրումը: Հայկական կողմը նախկինում համեմատաբար ավելի չեզոք հայտարարություններով էր հանդես գալիս՝ ասելով, որ պատրաստ են բանակցել առաջարկների շուրջ և գալ փոխզիջումային տարբերակի, բայց հիմա հռետորաբանությունը փոխվել է, ավելի կոշտ դիրքորոշում է ցուցաբերում Հայաստանը:


 

Ադրբեջանը հենց զգա՝ հնարավորություն ունի, անպայման նախահարձակ է լինելու: Ադրբեջանը պատրաստ չէ այ-սօր գնալ որևէ փոխզիջման, հայկական կողմը դա պետք է գիտակցի: Մոտ ապագայում չեմ պատկերացնում որևէ լուծում, որը կողմերին բավարարի: Իսկ դա նշանակում է, որ մեր խնդիրը պիտի լինի միջազգային հանրությանը բերել այն գիտակցմանը, որ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է: Ուրեմն պիտի թույլ չտալ պատե-րազմի վերսկսում: Շարունակենք բանակցել մինչև երկու կողմերի հասարակությունները պատրաստ լինեն փոխ-զիջումների: Ընդհանարապես մեծ ռիսկ է պարունակում փոխզիջումը թե հայկական և թե ադրբեջանական կողմի համար: Ադրբեջանի նախագահի ողջ իշխանությունը հենց դրա վրա է հիմնվում, իշխանություն կորցնելու վտանգ կա, իսկ մենք տեսնում ենք, որ Ալիևը ոչ միայն ցանկություն չունի իշխանությունը կորցնելու, այլև որպես իրեն փո-խարինող նախապատրաստում իր որդուն: Դրա համար սահմանադրություն է փոխում, հանրաքվեներ անցկաց-նում: Նա մտադիր է հավերժ, տղայով, թոռներով իշխանավարել: Բայց աշխարհը շատ արագ փոխվում է, և մենք պի-տի այդ փոփոխությունները հօգուտ մեզ օգտագործենք ու շարունակենք բանակցել: Ցանկացած բանակցություն տալիս է հնարավորություն մեր երիտասարդների կյանքը քիչ վտանգի ենթարկել: Բայց այն գիտակցումը, որ Ադր-բեջանը ցանկացած պահի կարող է վերսկսել ռազմական գործողությունները, մենք պիտի ուժեղացնենք ուշադ-րությունը բանակի վրա, բացառենք կոռուպցիոն դրսևորումները, մատակարարենք ամենաարդիական զինատե-սակները: Սա միայն Ղարաբաղի հարց չէ, սա մեր պետականության գոյատևման հարցն է, չկա Ղարաբաղ, չկա Հա-յաստան: Կան մեզ պես երկրներ, որ ապրել են պատերազմական վտանգի տակ, բայց և կարողացել են ժողովրդա-վարություն կառուցել: Կարծում եմ այդ փորձը պիտի օգտագործել մեզ համար:

Մխիթար Նազարյան

ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ