Շաբաթ, Դեկտեմբեր 16, 2017

 22:37

ԼՐԱՀՈՍ

Տնտեսություն.քայլեր, որ անհրաժեշտ են.Հրաչ Բերբերյան

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ

Երբ մենք փաստաթղթեր պետք է պատրաստեինք՝ ԵՄ-ի համար, մի խնդիրն այն էր, որ հայ ֆերմերը պետք է հավասարացվեր եվրոստանդարտներին՝ տարբեր սուբսիդիաներ կային, տարբեր հասկացողություններ, ո-րոնցից պետք է ֆերմերն օգտվեր: Այսօր Բուլղարիայի նման երկիրը մի մետր ազատ, պարապ հող չունի, բոլորը մշակում են, խոսքը 1 հա հավարկով 500 եվրոյի չափով գումարի մասին է: Վրաստանն իր նեղ պայմաններով 280 դոլար է հատկացնում ֆերմերներին, այսինքն, ոչ թե պետությունը գնում է պարարտանյութ է առնում, դիզ-վառելիք է առնում, ֆերմերի համար սկսում է ծառայություններ մատուցել, այլ ֆերմերը կտրոններ է ստանում եւ ինչ պետք է՝ ինքն է գնում: Սա սուբսիադիաներից մեկն է: ՀՀ-ում հարմար չի նաեւ հեկտարի հաշվարկով տալը, որ ասեն՝ քո գլուխը, քո քարը որովհետեւ այստեղ խոշո ֆերմերները վարձակալած հողեր ունեն եւ պետք է ստանան դա այն ֆերմերները, որոնք վարձակալել են եւ հողի մշակն են, կապ չունի սեփականատերն ով է: Մենք պետք է սուբսիդավորենք այն ուղղությունները, որի կարիք ունի այսօր մեր երկիրը, դա արտահանումնե-րի խթանում կլինի, ներքին շուկայի ապահովում եւ այլն:

Հիմա ԵՏՄ ենք մտել, ՌԴ-ի ֆեմերի արտադրանքի ինքնարժեքի մոտ 40-50 տոկոսը պետությունը սուբսիդավո-րում է, արդյո՞ք մենք մրցունակ կլինենք այդ շուկայում, իհարկե, ոչ, այսինքն, էն գլխից մեր ճակատագիրը պարզ է, որ մեր հողերը դատարկվելու են:

Այն մարդիկ, որոնք զբաղվել են ԵՏՄ-ով՝ սկսած Տիգրան Սարգսյանից, թքած ունեին գյուղատնտեսության վրա, որպես բնագավառ: Մատների արանքով էին նրանք նայում եւ խորը չեն ուսումնասիրել իրավիճակը: Վերջինը Ղըրղըզստանն էր, որ մտավ ԵՏՄ, 2 մլն դոլար պահանջեց, որ կոմպենսացնի, ինչի՞ մերոնք չարեցին, ոչ մի պայ-ման չդրեցին: Այդ 5 պարկ պարարտանյութը, որ տալիս ես, 10 հազար դրամի օգնությունը, դա գյուղացուն ե-ղած-չեղած՝ մի հաշիվ է: Դրանից ավելի շատ չինովնիկներն են ձեռքերը տաքացնում, քան թե գյուղացին: Կա-տեգորիկ դեմ եմ, որ կառավարությունը ծառայություններ է մատուցում եւ խառնվում է այդպիսի ծրագրերին: Շատ ախորժակով են խառնվում: Իսկ ինչո՞ւ գյուղնախարարությունից ոռոգման համակարգերը հանեցին, տվե-ցին էներգետիկայի նախարարությանը, որ ի՞նչ: Ի՞նչ փոխվեց դրանից՝ գումարելիների տեղերից գումարը չի փոխվում: Ես կարծում եմ, դա մի անհատի պատվերի համար է արված: Կոնկրետ անունը կարող եմ ասել՝ մի մարդու՝ անհատի պատվերի համար է արվել: Սա բարեփոխո՞ւմ է, իհարկե, ոչ: Սա անձնական հարցեր լուծելու ինչ-որ հարթակ է: Այդ մարդիկ եկել են դրսից՝ մոսկվաներից, կամ ռեզերվում նստած քաղաքացիներ են, այսօր իրենց անձնական հարցերն են լուծում:

Ես Կարեն Կարապետյանին վաղուց եմ ճանաչում, նրա աշխատասիրությունը, բանիմացությունը գիտեմ, իրոք, կարող ուժ է, բայց մի ծաղկով գարուն չի գա: Կունենա մի լավ թիմ, որը հանրությանը հայտնի կլինի, կլինեն մարդիկ, որոնք իրոք ձգտում են այս երկիրն այս վիճակից հանեն, թե՞ կլինի հակառակը՝ մարդիկ ժամանակա-վոր եկել են 6 ամսվա ճամպրուկներով, հետո թողելու են գնան, էլի այս նույն վիճակը լինի: Կարող եմ ասել, որ այն, ինչ խոստացվեց՝ հզոր կադրերի թիմ, այսօր դա չունենք: Կառավարության ծրագրում գյուղատնտեսության բաժնում որեւէ լուրջ առաջընթաց չտեսա, բարի կամքի դրեւորումների էջ է՝ 1 էջ ընդամենը, որը, կարծում եմ, եթե մենք իրոք ունենք գյուղատնտեսություն եւ այն կառավարության ուշադության կենտրոնում է, առնվազն 10 էջ պետք է գյուղատնտեսությունը լիներ, այն էլ՝ հակիրճ:

Իսկ թե ես ինչ լուծում եմ տեսնում, ինչ քայլեր են պետք, որ չեն անում, ասեմ՝ քիչ խոսել է պետք, շատ աշխա-տել: Երբ գյուղացուն գնում առաջարկում են՝ կովդ մորթիր, քանի որ քո կովը 2000 լիտր կաթ է տալիս, եւ դի-մացն առաջարկ է լինում մի խեղկատակություն, թե բերեք արտասահմանյան ցեղերը, որոնք 5000 լիտր կաթ են տալիս, առաջինը պետք է գյուղացին ռեսուրս ունենա, որ այդ 3000 եվրոյանոց կովը ձեռք բերի: Երկրորդը՝ արդ-յո՞ք դու հասկանում ես, տղա ջան, որ բացի Կովկասյան գորշից Հայաստանի այս կլիմայում որեւէ ցեղ խոշոր եղջերավոր անասունների չի դիմանում: Կճղակներն են կոտրում, տարբեր պրոբլեմներ ունենք: Արդյունքում մենք կարող ենք խաչասերման ճանապարհով, արհեստական սերմնավորման ճանապարհով ստանալ հիբրիդ-ներ, որ կենսունակ լինի: Ասենք թե գյուղացիների 5 տոկոսը մսուրային պայմաններում հնարավոր է պահի այդ կովը, դուք մսուրային պայմանները իդեալական պայմաններն են՝ կաֆելապատ տարածք, մաքուր՝ ֆիլտրված ջրով, ջեռուցմամբ եւ այլն: Այսօր Հայաստանում ո՞ր ֆերմերն այդ պայմաններն ունի: Եվ առաջարկել կովերը մորթել, երբ մի կովը մի ընտանիք է պահում…Դա եղել է Վարդենիսում՝ Գեղարքունիքի մարզում: Քանի որ քիչ է կաթ տալիս, ասել են՝ մորթիր: Այն ծրագրերը, որ արեցին եւ արտասահմանյան ցեղերը, որ ներկրցին, այսօր մենք լուրջ անկում ունեք: Վերահսկիչ պալատը ստուգեց, թվերը կան, ուղղակի ծածկադմփոց են անում, որ պե-տական խայտառակ ծրագիրը չերեւա, ոնց որ ցորենը ծածկադմփոց արվեց, եւ այսօր ՌԴ-ից ցորեն է ներկրվում: Ճիշտ է, բերքատվությամբ Կանադային անցել ենք՝ նկարչական թվերով, որովհետեւ որոշ մարդիկ Թերլեմեզյա-նի դպրոցն էին ավարտել, նկարում են, էլի: 34 ցենտներ են ցույց տվել հեկտարից, կատա՞կ եք անում, դրա կեսը լինի՝ լավ է, բայց չի լինում, նկարում են:

Գյուղնախարարությունը 150 հատ կոոպերացիա է ստեղծել, տեսեք աշխատո՞ւմ են, կեսից ավելին փակված է: Այդ ծրագրի լավն այն էր, որ ամեն գյուղ գոնե 1-2 տրակտոր մտավ, բայց հարցրեք՝ այդ տրակտորենրն իրենց նպատակին ծառայո՞ւմ են, թե՞ հիմա Վրաստանի հանրապետությունում են: Կոլխոզ ասելով՝ մենք հասկանում ենք կոոպերատիվ, մարդիկ, որ դա չեն հասկանում, կոլխոզները քանդեցին, այսօր կոչ են անում կոոպերացիա ստեղծել: Բա կոլխոզն ինչ է, կոոպերատիվ է, չէ՞: Ուղղակի այնտեղ կուսակցությունները խառնվում էին, ղեկա-վարին նշանակում էին կուսակցական: Որ Շրջկոմները փակվեց, էլ ի՞նչ կուսակցական, կարելի էր այդ կոոպե-րացիան աշխատեցնել, չէ՞, էլ ինչի՞ քանդեցին եւ այսօր կոչ են անում կոոպերացիա ստեղծել: Կոոպերացիան օ-դից չի ստեղծվում, ստեղծեք պայմաններ, ժողովուրդը կգնա դրան: Տարբեր ծրագրեր կարելի է լավ կամ վատ կատարել:

Այսօր եթե ուզում ենք ԵՏՄ-ից մի օգուտ ստանալ, նախ հրատապ հարկավոր է Հայաստանի ֆերմերի վիճակը հավասարեցնել ՌԴ-ի ֆերմերի վիճակին: Գարնանը եթե մենք նկատեցինք կարտոֆիլի մի փոքր քանակության ներկրում, մի շրջան է գալիս, շուկան դատարկվում է, առիթից օգտվում են: Ունենք սոխի լուրջ ներկրում, կու-նենանք կաղամբի գազարի, բազուկի լուրջ ներկրում, Կրասնոդարի տարածաշրջանը հզոր բերք ունի, ռուսա-կան կաթնամթերքը արդեն կա մեր խանութներում, մի զարմացեք, որ վաղը աստրախանյան ձմերուկը հայտն-վի մեր շուկաներում:Այն, ինչ մենք պիտի անեինք, իրենք են անում, մեր շուկաները գալիս, գրավում են: Ես ա-ռաջին օրից եմ ասել՝ ԵՏՄ-ն միակողմանի փողոց չէ, երկկողմանի է: Այսօր ՌԴ-ի նման երկրի համար, որը շատ ծանր վիճակում է, իր համար 2 մլն-անոց շուկան էլ է շուկա, եւ օգտվելու է դրանից: Զարմանալու ոչինչ չկա:

Մենք ներուժ ունենք, ինչպես ասացի, առաջինը գյուղացուն պետք է հավասարեցնել: Եթե նրանց վրա 1կգ ցորե-նը 25 դրամ է նստում, մեզ մոտ 65 դրամ է նստում, գյուղացին չի կարող մրցոնակ լինել, նույնը՝ կաթնամթերքը, նույնը՝ բանջարեղենը եւ այլն: Պետք է հասկանանք երկիրն ուր ենք տանում, գոնե այդ մի քանի ուղղություննե-րը զարգացնենք: Մի մոռացեք, 2017-ից կոնյակ բառը չենք ունենա, արդյո՞ք գինեգործությունը մեր ապագան է: Կարծում եմ, ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելով՝ մեր նիշան ունենք այդ շուկայում, նույնը՝ կոն-յակը կունենանք, բայց ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելու հետեւանքով: Ոչ թե 1 դոլարանոց գի-նին 10 դոլար են Մոսկվայի շուկայում վաճառում, այդպես էլ մնում է խանութերում: Որակական հատկանիշ-ները մի կողմ դրած՝ գինն էլ գերշահույթի գնացող է: Արդո՞ք ծիրանը կայուն ուղղություն է. կունենանք հակա-կարկտային կայանների փոխարեն ցանցային համակարգ՝ ծիրանը կդառնա կայուն ուղղություն: Չկա այդ ցան-ցային համակարգը՝ չենք ունենա:

Վերջին մի քանի տարվա ընթացքում տնտեսական դիվերսիա է Հայաստանի վրա, մարդիկ ամեն ինչ անում են, որ մեզ մոտ գյուղատնտեսությունը չզարգանա: Ոչ մորմազգիների ցեցի դեմ ենք պայքարում՝ տոմատի մածուկի արտադրությունը վերականգնելու համար, ոչինչ չենք անում: Ցեցը ո՞նց հայտնվեց այստեղ, համոզված եմ՝ Թուրքիայից: Միայն Արարատյան հարթավայրում է աշխատում, լեռնային գոտի չի գնում: Մենք դրա դեմ չենք պայքարում: Դա մեր լոլիկի արտադրության վերջն է, ու մենք այն երկիրն ենք եղել, որ Սովետմիության 25 տո-կոսը տոմատի մածուկի Հայաստանն է արտադրել: Հիմա Թուրքիայից են ներկրում: Ծիծաղելի է ուղղակի, մին-չեւ հունիս ամիսը 40 հազար տոննա լոլիկ են արտահանել, այսինքն, դա պետք է լիներ միայն ջերմոցային կամ թաղանթի տակ աճեցրած լոլիկ: Մեր լոլիկի հիմնական բերքը օգոստոսից է սկսում, իսկ այդ ժամանակ արտա-հանում չի եղել: Եթե ջերմոցային է, ուրեմն տերեր ունի, թող բերեն այդ տիրոջը, տեսնենք ո՞վ է արտահանում 40 հազար տոննա լոլիկ, ո՞ր ջերմոցից, ո՞ր դաշտից:

Գյուղմթերք արտադրողի մասին օրենք է պետք մշակել, որի մեջ կլինի նաեւ կոոպերացիայի բաղադրիչը, այ-սինքն, մարդիկ պետք է հասկանան, որ երբ համախմբվում են, պետությունը մյուս օրը չպետք է գա կանգնի ու առաջին տարին ասի՝ հաշվապահ, հարկերդ տուր ու սկսվում է: Ջերմոցային պայման գոնե պետք է ստեղծենք առաջին 2-3 տարին, որ այդ մարդիկ հավատան պետությունն իրենց մեջքին կանգնած է: Ով բարիք է ստեղծում այս երկրի համար, այս երկիրը հովանոց պետք է ստեղծի:

Գյուղնախարարության բյուջեն մոտ 2 մլրդով պակասել է, հողի մշակի բյուջեն է պակասել, արդյո՞ք մենք արդ-յունավետ ենք այդ գումարները ծախսում: Եթե չինովիկն է ծախսում, գնում է պարարտանյութ է գնում, վրան գրված է 34 տոկոս, բայց ազդող նյութը 17 է: Ներկրողը թքած ունի, լաբորատորիա է տանում, 34 տոկոս է ցույց տալիս, բայց իրական պատկերը պետք է 50 ցույց տար, ազդող նյութը լիներ 34, խաբկանքը սա է: Նույնը՝ ցորենի ծլողականությունը: Բա 205 ընտանիք գյուղնախարարությունը դատի է տվել, գետինը չե՞ն մտնում: Իրենց բե-րած սերմացուն կապեցին գյուղացու գլխին, գյուղացին բերք չունեցավ, դատարանները քաշ տվեցին: Ո՞ր հայրն է իր երեխաներին դատարան քաշ տալիս: Այսօր էլ հայտարարում են, թե գյուղացին 1 մլրդ գումարները չի մու-ծել, հլը հանձնաժողով ստեղծեք, միգուցե ճանապարհին է կորել այդ գումարները: Այս երկրում ինչ կատար-վում է՝ գյուղացին է մեղավոր, շատ հեշտ է բարդելը: Հարեւանի կինը երեխա է ունենում՝ գյուղացին է մեղավոր: Սիմոնն է, էլի: Ինչ լինում է՝ գյուղացին է մեղավոր: Բա 1000 տոննա ցորեն եք բերել, 500-ը չի ծլել, պարզ չի՞, որ կեսը լավն եք բերել, կեսը՝ վատը: Գյուղացի՛ն է մեղավոր, 205 ընտանիք դատի տվեցին: Եթե այսօր մի ընկե-րություն մի պարկ ցորեն բերի եւ չծլի՝ Ազգային անվտանգությունը դրանով կզբաղվեր: Բա 1000 տոննա պե-տության գումարները այդպե՞ս անեն:


 


ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ