Շաբաթ, Դեկտեմբեր 16, 2017

 22:36

ԼՐԱՀՈՍ

Տնտեսություն.քայլեր, որ անհրաժեշտ են. Թաթուլ Մանասերյան

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Այն նշաձողը, որ կառավարությունը դրել է, կառավարությունը չի անելու դա, մե՛նք պետք է անենք: Կառավա-րությունը չեմ կարծում, որ միայնակ կարող է այդ խնդիրները լուծել, մենք էլ կողքից պետք է նայենք, տեսնենք կարողանում է, թե չի կարողանում այդ նշաձողը բարձրացնել: Խնդիրներն այնքան շատ են, որ ցավոք, եթե սրանից 10-15 տարի առաջ կարող էինք խոսել այս կամ այն ոլորտի բացթողումների մասին, ձախողումների մասին, հետո ասեինք, որ սա անենք՝ կշտկվի, հիմա ամբողջ տնտեսությունը, հասարակական կյանքի բոլոր ո-լորտները շատ ծանր վիճակում են: Չեմ կարծում, որ կա մի ոլորտ, որտեղ կա կարգուկանոն կամ նույնիսկ ար-դարության մասին կարելի է խոսել, ճիշտ կադրային քաղաքականության մասին: Այսինքն, ամեն ինչ գլխիվայր ոնց որ շուռ տված լինի, ու կդժվարանամ ասել, թե որ ոլորտն է մնացել նորմալ, միգուցե կան այդպիսինները, բայց չեմ կարողանում մտաբերել: Սկսած գիտությունից, որում ես աշխատում եմ, վերջացրած բոլոր մյուս ո-լորտներում ծանրագույն վիճակ է ստեղծվել: Պատճառներից մեկն այն է, որ ժամանակին ոչ ճիշտ կադրային քաղաքականություն է իրականացվել: Այն մարդիկ, որոնք բավարար գիտելիքներ, փորձ, կրթություն չունեն, հետագիծ չունեն, պաշտոն են ստանձնել: Անկախության տարիներին հատուկենտ դեպքեր են եղել, որ էկոնո-միկայի նախարարը, ունեցել է հենց տնտեսագիտական կրթություն՝ կամ Պոլիտեխնիկ ավարտած կամ բացար-ձակ կապ չունեցող մարդիկ սկսել են ղեկավարել եւ ամեն ինչ շուռ է եկել: Մյուս կողմից այն մարդիկ, ովքեր կայացած մասնագետներ են՝ դրսում կամ այստեղ են կայացել եւ փորձում են իրենց գտնել, ռեալիզացնել այս-տեղ, բնականաբար, այդ ճնշման ներքո, անգետների, տգետների իշխանության օրոք չեն կարողացել իրենց ի-րացնել: Մեծ մասը թողել է երկիրը, մի մասն էլ վերամասնագիտացել է՝ կա՛մ վարորդ են դարձել, կա՛մ ուղղակի գործազուրկի կարգավիճակում են: Սա է պատկերը: Ըստ էության, ավելի լավ կլինի զրոյից սկսել կառուցել տնտեսությունը, քան այն, ինչ ավերվել է, վերականգնել: Ավելի շատ մարդիկ չգրված օրենքներով են շարժվում, քան գրված, ընդունված օրենքներով:

Շատ կարեւոր է եւ ցանկալի է, որ ամենավերին օղակներից լինի բարեփոխումը: Միշտ պետք է ունենաք այն մտածելակերպը, որ դա մեր կառավարությունն է: Եթե ժողովրդի ծառաներն են, ուրեմն եկեք տեր կանգնենք, լավ նայենք այդ ծառաներին, իրենց վարձատրությունն էլ տանք, նորմալ, մարդկային վերաբերմունքն էլ ունե-նանք, վստահենք ավանսով եւ պահանջենք: Ոչ թե ասենք՝ դե լավ, իրենք իրենց գործը թող անեն, մենք՝ մերը: Դա կլինի այն ժամանակ, երբ կունենանք կայուն զարգացում եւ ամեն մարդ իր գործը կանի բոլոր կանոններով եւ օրենքներով: Իսկ հիմա ոչ գիտնականը կարող է մեկուսացած իր գործով զբաղվել, ոչ շինարարը: Ակամայից բոլորս դարձել ենք ե՛ւ քաղաքագետ, ե՛ւ տնտեսագետ: Մենք ճիշտ կլինի մեզ համարենք ոչ թե կառավարության շարունակությունը այլ՝ մի թիմում լինենք: Թիմն է գործ անելու: Եթե թիմը չկայանա, չհասկանանք, որ մենք նույն նպատակն ունենք՝ ամեն գնով շենացնել երկիրը, հաջողություն չենք ունենա:

Գիտության ոլորտում հավելավճարները հանեցին, ես դրանից տուժել եմ: Բայց ինձ համար շատ ավելի կարե-ւոր է, որ դա լինի, արդար մոտեցում ցուցաբերվի, զտումներ տեղի ունենան, աշխատող գիտնականին հարգեն, պատվեն, չաշխատողին ասեն՝ բարի ճանապարհ: Մյուս կողմից ես ունեմ մոտիկ բարեկամներ, հարազատներ, ընկերներ, որոնք այս ընթացքում աշխատանքից ազատվել են: Ես չեմ կարող դժգոհողների շարքերը լրացնել, ո-րովհետեւ գտնում եմ, որ ամեն բարեփոխում պահանջում է ցավոտ տեղաշարժեր: Մենք նաեւ պետք է դրան պատրաստ լինենք:

Ես համամիտ եմ այսօրվա կառավարության քայլերի մեծ մասի հետ, բայց չեմ բացառում, որ կլինեն նաեւ սխալ-ներ: Չեմ բացառում նաեւ, որ ընտրված կադրերից մի քանիսն էլ կարող է հետագայում ճիշտ չլինեն, այդ օգտա-կարությունը չունենան: Անսխալ կառավարություն չի կարող լինել: Ինձ համար ավելի գնահատելին կամքն է, հետեւողականությունը, բաց աշխատանքն է, հաշվետվողականության պատրաստ լինելը, այսինքն, ոչ թե ձե-ւեր անել, այլ պարզ, բաց թիմային աշխատանքը, նաեւ՝ բանիմաց, արհեստավարժ: Որովհետեւ կարող է մարդը շատ անկեղծ լինի, պարզ լինի, ազնիվ լինի, բայց խելքում բավարար գիտելիքներ չլինեն եւ նա չկարողանա օգ-տակար լինել: Այս պարագայում ես կարծում եմ, որ դա կա, կառավարությունը այդ ամեն ինչի պակաս տեղ չու-նի կարծես թե:

Երկրորդ սերնդի բարեփոխումներ ասածը սկսեցին հետեւյալ լոզունգով՝ պետություն-մասնավոր հատված հա-մագործակցություն: Ես շատ լավ եմ դրան վերաբերվում, բայց նաեւ դրա մեջ ռիսկեր եմ տեսնում: Եթե չլինի քաղհասարակությունը կամ քաղհասարակության մասնագիտացված մասը, կոռուպցիոն ռիսկեր շատ կարող են լինել: Այսինքն՝ բիզնեսը, մասնավոր հատվածն իր շահերն առաջ տանելու համար լոբբինգ անի: Ոչ ոք հրեշ-տակ չի եւ այդ փորձերը միշտ կլինեն՝ կաշառելու, լոբբինգ անելու: Իսկ երբ ներկա է քաղհասարակությունը, ոչ թե գրանտակեր կառույցները, այլ՝ մասնագիտացված, դա ուրիշ հարց է: Տարիներ շարունակ սպառողների պաշտպանության կազմակերպություններ կան, իրավաբանների միություններ: Նրանք պետք է մասնակցեն ո-րոշումների կայացման գործընթացին եւ մշտադիտարկմանը: Ցանկացած քաղաքացի պետք է իրավունք ունե-նա այդ գործընթացներին մասնակից լինել եւ նաեւ իր մասնաբաժինը բերել:

Ինստիտուցիոնալ բարեփոխումներ են պետք: Մենք դրան միանգամից չենք կարող հասնել: Հավանաբար, սրանք միջանկյալ քայլեր են, որ մենք լսում ենք արդեն որերորդ կառավարության ղեկավարից, որ դիմեք ինձ, ես եմ երաշխավորը: Սա ճարահատյալ քայլ է, որովհետեւ այլընրանք չեն տեսնում: Եթե առայժմ կանոնակարգ-ված չի այդ հարաբերությունները եւ գործում է հին մեխանիզմը հարց լուծելու, մեկը պետք է միջամտի եւ մի-ջանկյալ այդ դերը ստանձնի: Ինչպես ցանկացած օրենքում անցումային դրույթներ են նախատեսվում, այս պա-րագայում այս անցումային շրջանում ճիշտ է, որ մեկը անձնական պատասխանատվություն վերցնի իր վրա, եւ շատ կարեւորում եմ, որ ոլորտային լինի, ամեն մեկը՝ իր մասով:

ԿԲ-ն այն բացառիկ ոոլորտներից է, որ մարդիկ իրենց գործով են զբաղվում: Այստեղ այնքան հստակ կանոնա-կարգված է աշխատանքը եւ գործիքակազմը, որ ոչ միայն այլ բաներ գրեթե բացառվում են, այլ սցենարներ կան, թե որ որ դեպքում՝ ֆինանսական արտաքին ազդակների, ներքին շուկայի ազդակների դեպքում ինչ քաղաքա-կանություն իրականացնի, որ գնա գնաճի զսպման, դրամավարկային կայուն քաղաքակաության եւ այլն: Եթե սա որպես մոդել վերցնենք, ապա մենք այսպես պետք է աստիճանաբար հասնենք դրան, որ ինքն իրեն կարգա-վորվի: ԱՄՆ-ում ընտրություններից հետո անձը, որը խոստումներ է տալիս, հոխորտում է, ինքը մտնում է ընդ-հանուր համակարգի մեջ եւ կորում է, ինքը չի կարող չափից շատ եղանակ ստեղծել: Միանձնյա որոշումների կայացումը, որը որոշելու է ԱՄՆ-ի բախտը, բացառվում է: Ես կուզենայի, որ այդպիսի իրավիճակ ՀՀ-ում էլ լինի, որ կայուն զարգացում լիներ:

Ներդրումների համար համոզմունք ունեմ՝ մենք անընդհատ եւ բոլոր կառավարությունների օրոք լսում ենք, որ օտարերկրյա ներդրումները ավելացնենք, կրճատվել են եւ այլն: Մի շատ կարեւոր հանգամանք բաց է թողն-վում՝ իսկ ներքին ներդրումները ո՞վ պետք է խթանի, ո՞վ պետք է դրա մասին մտածի: Մինչեւ մենք ներդրում-ներ չանենք մեր տնտեսության մեջ, մինչեւ գրավիչ դաշտ այստեղ չստեղծենք, չենք կարող ակնկալել, որ օտա-րերկրյա, այն էլ միայն ուղղակի ներդրումներ լինեն: Մենք պետք է փորձենք նաեւ դրան հասնենք, որ արժեթղ-թերի շուկան կայանա եւ ունենաք բազմազանեցելու հնարավորություն:

Հարկերը չեմ կարծում բարձր են եւ խոչընդոտում են ներդրումներին: Եթե խոսենք Շվեդիայի մասին, որտեղ 68 տոկոս է, եթե խոսենք Նորվեգիայի, այլ երկրների մասին, որոնք շատ ծանր հարկային բեռ ունեն, բայց վստահում են իրենց կառավարությանը, պետությանը, որ այդ նույն հարկերով ավելի շատ հարց են կարողա-նում լուծել, քան, եթե իրենք դա պահեին իրենց ձեռքում եւ առողջապահության, կրթության հարցերը օրինակ լուծեին, մեզ մոտ նրանց համեմատ բարձր չեն: Բայց մեր հարկային համակարգը կտրուկ փոփոխությունների կարիք ունի: Չնչին բացառությամբ կարող եք տեսնել տեսուչներ, որոք գիտեն, հասկանում են եւ կարող են մեկ-նաբանել հարկային ինչ-որ օրենքներ: Որպես կանոն, հարկային տեսուչները հարկային օրենքների գրագի-տությամբ չեն փայլում եւ իրենց հիմնական գործառույթն է լեզու գտնել այս կամ այն կառույցի հետ, գործարա-րի հետ: Շատ լավ հասկանում ենք, որ եթե լեզու գտնեն, այդ լեզու գտածի արդյունքը պիտի կիսվի մի քանի տեղ: Այս պարագայում խոսել ստվերային տնտեսության կրճատման մասին իսկապես անհեթեթություն է, ո-րովհետեւ մենք պատրանքի պես հետապնդել ենք, տարիներ շարունակ մտածել ենք՝ այս կառավարությունը կփոխի, մյուսը: Ո՛չ, դրվածքը պետք է փոխել: Պետք է ստիպել, որ հարկային տեսուչը առաջին հերթին հասկա-նա եւ պարզ մեկնաբանի, թե ինչ է պահանջվում տնտեսվարողից: Նա պետք կարողանա շահագրգռել տնտես-վարողին, որ եթե այսպես գործես, այս առավելությունը, այս արտոնությունը կունենաս: Մեզ մոտ հարկային օ-րենքի հաճախակի փոփոխությունները շփոթ են առաջացնում ներդրողի համար, հարկային օրենքների տար-բեր մեկնաբանությունները, սողանցքները: Արդարամիտ լինելու համար պետք է ասեմ, որ վերջին տարիներին շատ բան է փոխվել: Այնպես չէ, որ ոչինչ չի արվել: Բայց այն, ինչ արվել է, համակարգային բնույթ չի կրել: Ոլորտ առ ոլորտ փորձել են ինչ-որ բան անել, եւ դա եղել է ճնշում միջազգային կազմակերպությունների կողմից, ո-րովհետեւ այդ քաոսի պայմաններում ՀՀ-ն, որին արտաքին վարկեր կարող էր շատ պետք գալ, վստահելի պարտնյոր չէր լինի:

Ցանկացած միջազգային կառույցի անդամակցելիս բոլորն ունեն իրենց շահերը, պահանջները, նպատակները, բայց շատ կարեւոր է, որ մենք, որպես պետություն ձեւավորենք ազգային օրակարգ: Շատ կասկածում եմ, որ մենք, որպես պետություն, ունեինք այդպիսի օրակարգ՝ անդամակցելու պահին: Բայց ուշ չէ, այսօր հստակ ձե-ւակերպել մեր նպատակները, քայլերը, շահերը եւ դրանից բխեցնել նաեւ այն, ում հետ պարտնյորային, գոր-ծակցային հարաբերւթյուններ ինչպես պետք է ծավալել: ԵՏՄ-ն ինքը մեղմ ասած կայացման փուլում է: Մեծ ճի-գեր են գործադրվում՝ տնտեսական մեխանիզմները ձեւավորելու եւ հարմարեցնելու այն հռչակած նպատակ-ներին, որն արդեն գիտենք: Բավականին բարձր նշաձող է վերցված: 4 դասական ձեւերից առաջին ամենա-տարրական աստիճանը ազատ առեւտրի գոտին է, Մաքսային միությունը, ընդհանուր շուկա եւ տնտեսական-քաղաքական միություն: Ընտրված է բարձրագույն ձեւը: Մինչ այս ԵՄ-ն է միայն, որ կարողացել է կայացնել նման տնտեսական եւ քաղաքական միություն, բայց դրա համար ԵՄ-ն անցել է ուղիղ 60 տարվա ճանապարհ: Շատ դժվար ճանապարհ է եղել: Ասել, որ նույնը նույն ժամանակահատվածում ԵՏՄ-ն կլինի, ճիշտ չի լինի, ո-րովհետեւ ավելի դինամիկ զարգացումներ են հիմա տեղի ունենում: Ունենալով մեզ համար ուսանելի փորձը՝ մեզ ավելի շուտ դա կհաջողվի կայացնել, եթե ունենանք հստակ նպատակներ, ծրագեր եւ ճիշտ մեկնակետից շարժվենք: Ես գտնում եմ, որ ԵՏՄ-ին չանդամակցելը քաղաքական ինքնասպանություն է: Մենք չենք կարող հիմնավորել, թե ինչու ենք մենք հրաժարվում այն շուկաներից, հատկապես՝ ռուսական շուկայից, որի մասին երազում են ե՛ւ ամերկացիները, ե՛ւ եվրոպացիները, անգամ՝ պատժամիջոցներ կիրառելու ժամանակ: Նույնիսկ քաղաքական հակասություններ ունենալով ՌԴ-ի հետ, այնուամենայնիվ, դա երանելի շուկա է՝ ցանկացած մասնավոր բիզնեսի համար: Մենք ոչ թե կարող ենք, այլ պարտավոր ենք օգտվել, որովհետեւ շատ բարենպաստ դաշտ կա: Կարծում եմ, մեզնից կախված 1 տոկոսն էլ չենք անում: Նախ պետք է ուսումնասիրել պատշաճ ձեւով պահանջարկն այդ շուկաներում եւ նաեւ լիդերություն վերցնելու որոշ ոլորտներում, ինչպես ՏՏ ոլորտը: Մենք այլ ոլորտներում դժվար թե կարողանաք առաջին պլան դուրս գալ: Տեղեկատվական տեխնոլոգիաները թույլ կտան կախվածություն ստեղծել մեզանից: Նաու ՌԴ-ում շատ կարեւորում եմ ռազմարդյունաբերական համա-լիրում հայկական ՏՏ ոլորտի ակտիվությունը: Երբ պատժամիջոցներ սկսեցին կիրառել ՌԴ-ի դեմ, առաջին ո-լորտներից մեկն է ՏՏ ոլորտը ծրագրային ապահովում եւ այլն, որից բավականին թուլացավ համալիրը, խոցելի էր: Այստեղ մենք ուժեղ ենք, անխոս, նույնիսկ ԵՄ բազմաթիվ երկրների համեմատ ունենք առավելություններ: Դա պետք է տա մեզ թթվածին, որ կարողանանք մյուս բոլոր ոլորտները լոկոմոտիվի ետեւից քաշել եւ արդեն մտնել եվրոպական շուկաներ,ամերիկյան եւ այլն: Այսինքն, ԵՏՄ-ն մեզ համար վերջին կանգառը չէ, բայց մեզ համար շատ կարեւոր կենսական նշանակություն ունի եւ դրանից չի կարելի հրաժարվել:

Գյուղատնտեսության հարցում եղել է աղմուկ, որ մենք կլրացնենք ՌԴ-ում եվրոպական երկրների տեղը: Բայց չի կարող դա լինել ոչ մասշտաբներով, ծավալով, ոչ որակով, ոչ կազմակեպվածության, կայունությունների, ա-ռաքումների հարցում: Այդ բացը լրացրել են մյուս երկրները անաղմուկ, մենք պետք է մի քիչ ավելի զուսպ լի-նենք, բայց ավելի նպատակային:

 

 

ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ