Հինգշաբթի, Հոկտեմբեր 19, 2017

 11:07

ԼՐԱՀՈՍ

Տնտեսություն.քայլեր, որ անհրաժեշտ են. Վահագն Խաչատրյան

Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ

Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մինչեւ հիմա մեր մոտեցումները ճշտված չեն, փոխվում է կառավարությունը, եւ ամեն անգամ նոր վարչապետը նոր խաղի կանոններ է թելադրում, թե որն է գերակայող իր համար: Ստացվում է, որ որեւէ հեռանկարային խնդիր լուծելու մենք պատրաստ չենք, որովհետեւ այդ խնդիրը ձեւակերպված չէ: Մեզ մոտ կա 1 տարվա բյուջեի ծրագիր եւ միջնաժամկետ զարգացման ծրագրեր 3 տարվա: Շարունակականություն չկա: Ամեն մեկը փորձում է ժամանակի մեջ շուտ խնդիր լուծել եւ չի ուզում նախորդի վերցրած պարտավորությունները իրականություն դարձնել:

Պետեկամուտների կոմիտեի ղեկավարը շատ ազնիվ էր, նա շատ հստակ ասաց՝ ես եմ խաղի կանոնները որո-շում: Այդ մոոտեցումը ներկա կառավարությունում բոլորի մոտ կա, եւ դա շատ վտանգավոր է:

ԾԻԳ-եր, ՊՈԱԿ-ներ կրճատել, այս կարգի քայլերը ավելի վտանգավոր են, որովհետեւ խաղի կանոններ են փոխվոմ, բայց չի ասվում, թե ինչի համար են փոխվում այդ խաղի կանոնները: Ստացվեց, որ ՀՀ-ի ամենամեծ պրոբլեմը ԾԻԳ-ե՞րն էին: Այդպես չէ: Ամենաշատը դրանից 1.5-2 մլն դոլար է լինում, դա ի՞նչ է տալիս: Ես հաս-կանում եմ, որ այսօրվա կառավարությունը թիրախներ է վերցրել, եւ այդ թիրախները ոչ թե կախված են տնտե-սական արդյունավետության բարձրացման կամ կառավարման արդյունավետության հետ, այլ ժողովրդի մոտ վստահություն ստանալու, իրենց նկատմամբ վերաբերմունք փոխելու համար: Կարմիր գծեր, տեսախցիկներ, ԾԻԳ-եր, տեսչական ստուգումներ: Եթե այդ ամենի հետ ներկայացվեր նաեւ, թե ինչ ակնկալիք ունեն, ես էլի կհասկանայի, բայց քանի որ ոչինչ չի ներկայացվում, ուղղակի անում են, մարդիկ ասում են՝ տեսեք ինչ լավ է: Ինձ համար դա շատ վատ ահազանգ է:

Ի՞նչ ենք մենք անում ներդրումների համար: Պարզվում է՝ բիզնես միջավայր ստեղծելը բավարար չէ: Բիզնես մի-ջավայրը եւ կապիտալը ներդրումներ սիրում են անել այնպիսի պայմաններում, որտեղ կա խաղաղություն, ցածր հարկեր եւ քիչ թե շատ խելամիտ օրենքներ, ինչպես Ադամ Սմիթն էր ասում: Մենք խաղաղության հար-ցում պրոբլեմներ ունենք, ցածր հարկեր չունենք, խելամիտ օրենքներ էլ, եթե նույնիսկ ունենք, այդ օրենքներն այնքան են փոխվում, որ դառնում են աննորմալ օրենքներ: Կապիտալը, ինչպես ասում են, հայրենիք չի սիրում, սիրում է շահ: Եթե որեւիցե մեկը փորձում է մեր երկրում ներդրումներ անել, տեսնում է, որ աշխարհագրորեն շատ մոտ է Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը եւ Թուրքիան: Ի՞նչ առավելություն ունի Հայաստանը: Մի ժամա-նակ մենք Վրաստանի նկատմամբ առավելություն ունեինք՝ շուկայական տնտեսություն, կոռուպցիայի ցածր մակարդակ, ցածր հարկեր, տնտեսական ազատ գործունեություն անելու ավելի մեծ հնարավորություններ: Մենք 2004-ից հետո Վրաստանի նկատմամբ բոլոր առավելությունները կորցրեցինք: Հիմա էլ հակառակն է, Վ-րաստանը որոշ առավելություն ունի մեր նկատմամբ: Doing business-ով ինքը առաջ է, մրցունակության ինդեք-սով առաջ է, ավելի ցածր ու քիչ հարկատեսակներ ունի, բիզնես վարելու խնդիրներն իրենց մոտ ավելի քիչ են, ավելի ընկալելի են, քան Հայաստանում: Ադրբեջանը մի քիչ ուրիշ է, մենք տարբերվում ենք, մեր բիզնես միջա-վայրը մի քիչ ուրիշ է: Մենք Վրաստանի հետ ենք նույն դաշտում: Մենք հիմա ինչ կարող ենք անել, որ Իրանից, Թուրքիայից Վրաստանից ներդրումներ գան, որ մի հայտնի ընկերություն, մտնելով տարածաշրջան, գար Հա-յաստան: Մենք գրավչություն չունենք: Փորձում ենք ներկայանալի դառնալ, բայց արհեստական ինչ-որ առավե-լություններ ենք նշում: Օբյեկտիվ առավելություներ ես չեմ տեսնում: Ժամանակին հետաքրքրում էր որակյալ աշխատուժ, հիմա դա չունենք, կարող էր ենթակառուցվածքները հետաքրքեր, բայց նայեք հիմա մեր ճանա-պարհների վիճակը: Մենք պետք է փորձենք որեւէ ձեւով տարածաշրջանում ինչ-որ առավելություն ունենալ: Հիմա պետք է որոշենք ՝ հարկային դա՞շտը մեղմացնենք, թե՞ բիզնես գործելու արտոնություններ, առավելութ-յուններ տանք: Ամենակարեւոր հարցն էլ կա՝ կոռուպցիա: Այս ուղղությամբ ընդհանրապես քայլեր չկան: Մենք կարող ենք կոռուպցիոն ռիսկերը պակասեցնելով՝ մարդկանց հասկացնել, որ կարող եք գալ և բիզնես անել, ու որևէ խնդիր չկա՝ ոչ կրիմինալ, ոչ պետական կոռուպցիա, եւ դրանով շատ գրավիչ կարող ենք դառնալ:

Քաղաքական ընդհանուր իրավիճակն էլ կապ ունի: Հիմա ՌԴ-ն ներդրումների առումով էլի համարվում է ռիս-կային գոտի: Եթե ռիսկը մեծ է, շահութաբերությունն էլ պետք է նորմալ լինի, իսկ մեզ մոտ այդպիսի բիզնես չկա: ՌԴ-ում կա գազ, նավթ, հազար ու մի բան: Գան Հայաստան՝ ի՞նչ անեն, ո՞ւմ դեմ պայքարեն, օլիգարխների՞, մենաշնորհների՞, չեն կարող, որովհետեւ ի վերջո այդ պայքարը հավասար պայմաններում չի: Մեզ մոտ հավա-սար մրցակցային դաշտի խնդիր կա, որը շատ ներդրողների, գործարարների շուկա մտնելու ցանկությունից զրկում է, հրաժարվում են: Նրանք սկսում են ուսումնասիրել ներքին խնդիրները եւ ցանկություն չի լինում գա-լու: Մեզ մոտ իրենք խաղի կանոները շատ լավ գիտեն, գիտեն, թե ինչ է գրված եւ ինչ է իրականում: Ներդրողին հետաքրքրում է նաեւ դատական համակարգը՝ ինքն ինչքանով է պաշտպանված: Ռուսաստանում քաղաքական առաջնորդների ցանկությամբ է պայմանավորված՝ դու այնտեղ բիզնես կունենաս, թե՞ ոչ: Նույնն էլ Հայաստա-նում է: ՀՀ-ում դու բիզնեսում տեղ ունես ոչ թե քո գործարար հատկությունների շնորհիվ, այլ առավելություն է, թե ինչքանով ես օգտվում հովանավորությունից: Դատական համակարգն էլ պատվերի դեր է կատարում, սա էլ խոչընդոտ է: Եթե այս պայմաններում ասեք, որ ներդրումային վիճակը բարելավվել է, այնպիսին է, որ մարդիկ պետք է վազելով գան՝ չի կարող նման բան լինել:

Ասում են, որ Վրաստանն ուզում է շահութահարկը կամ ԱԱՀ-ն վերացնել, քննարկում են: Պատկերացնո՞ւմ եք դա ինչ առավելություն է տալու Վրաստանին: Այստեղից բոլորը կգնան այնտեղ եւ կդառնան այնտեղի ռեզի-դենտներ: Հիմա ՌԴ-ն փորձում է քաղաքական, իրավական գործիքներ օգտագործելով հարցը լուծել, ոչ թե տնտեսական: Ասում է՝ ռուս պետտական պաշտոնյան իրավունք չունի իր հաշիվները դրսում ունենալ, ՌԴ բիզնեսի ներկայացուցիչները պետք է կողմնորոշվեն՝ իրենք դրսում բիզնես ունենում են, թե ոչ, եթե ունենում են, ուրիշ դաշտում են լինում: Սահմանափակումներ է դնում: Վրաստանն էլ ասում է՝ ով ուզում է, թող գա, ներդրումներ անի, ես որեւէ խնդիր չունեմ: Իրենց մոտ ընդհանուր ներդրումները անցյալ տարի կազմել է 3.5 մլրդ դոլար, որից 1.5 մլրդ-ը ուղղակի ներդրումներ, իսկ մեզ մոտ 400 մլն ընդհանուր ներդրումներն են, որից ուղղակի ներդրումները՝ 180 մլն: Այս պայմաներում զարգացման մասին խոսել կամ մտածել բարեկեցության մասին ուղղակի դատապարտված է ձախողման:

Մենք պետք է նախ հասկանանք՝ ինչ ենք ուզում, ինչ ուղղությամբ ենք ուզում զարգանալ, որն է մեզ համար գե-րակա ճյուղ՝ գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, թե՞ այլ բան: Այդ շրջանակներում էլ համապա-տասխանաբար մեր սուղ միջոցները պետք է օգտագործենք որեւէ բնագավառի զարգացման համար: Մեր ամե-նամեծ աջակցությունը գյուղատնտեսությանն այն է, որ չի հարկվում: Գյուղատնտեսության մեջ ընդհանուր առմամբ տրվում է ԱԱՀ-ի գծով 35,9 մլրդ արտոնություն, շահութահարկի գծով՝ 2 մլրդ 440, եկամտահարկի գծով՝ 66 մլրդ: Այսինքն, սա այն արտոնությունն ու առավելությունն է, որ տալիս է պետությունը՝ 104 մլրդ ընդհանուր գումար: 2015-ի նոր Հարկային օրենսգրքի մոտեցումն այսպիսին էր, բոլորը պետք է հարկային դաշտ բերվեին հավասար պայմաններում, դրանից հետո արդեն դոտացիաներով կամ սուբսիդիաներով որոշվեր: Այդ դեպ-քում մեր բյուջեն լրացուցիչ կարող էր հավաքել 364 մլրդ: Այս արտոնություններից օգտվում է առողջապահութ-յունը, կրթությունը, գյուղատնտեսությունը եւ այլն: Մեր պետության հարկային քաղաքականությունը այդպես էր, եւ ես կողմնակից էի դրան:

Շահաբաժինների հետ կապված մեծ աղմուկ եղավ, բայց պարզվում է՝ շահաբաժինների գծով ընդամենը 171 մլն դրամի արտոնություն էր, որը ամբողջ հարկային եկամուտների մեջ կազմում է 0.02 տոկոս, այսինքն, ոչինչ էր, բայց այդ ոչնչից մի մեծ պրոբլեմ եղավ: Սրանով կարելի էր ներդրողին ներկայանալ, որ տեսեք, մենք օտա-րերկրյա կապիտալին, ովքեր ներդրողին շահաբաժիններ ունեն ՀՀ տնտեսության մեջ, մենք չենք հարկում: Այդ մարդիկ շահագրգռված կլինեին, դա կխթաներ ներդրումները:

Մեր երկրում փոքր ու միջին բիզնեսի դեմ աշխատեցին, ամեն ինչ նրանց գլխին թափեցին՝ դրամարկղային մե-քենաներ եւ այլն: Սա մեծ չարիք էր, եւ այսօր որ տնտեսական աճ չունենք՝ նաեւ դրանից է: 90-ականների բարե-փոխումները վերջնական արդյունք չտվեցին, որովհետեւ 2000-ականներն դրանք դադարեցվեցին: Հատկապես ինստիտուցիոնալ բարեփոխումներ չեղան, որովհետեւ այդ իշխանությանը անկախ որեւէ ինստիտոտ պետք չէր, պետք էր վերահսկելի դատական համակարգ, վերահսկելի բիզնես միջավայր, որ ամեն մի ֆինանսական շարժ իր հսկողության սահմաններում լինի եւ այդ պարագայում ոչ փոքր բիզնես էր պետք, ոչ մրցակցային հա-մակարգ: Մենք մի հիբրիդ ընտրեցինք, որը մեզ տվեց այն, ինչ ունենք: Այս պայմաններում ցանկացած կիսատ քայլ, որն իր մեջ չի պարունակում կոնկրետ մոդել, թե որ համակարգում ենք աշխատելու՝ դատապարտված է: Մենք ամեն ինչ արժեզրկել ենք, ամեն ինչ կորցնում ենք եւ նստած սպասում ենք, որ մեկը գումար մեզ կարող է տալ: Չի՛ լինելու:

Հասարակության ստեղծած եկամուտի բաշխման մեխանիզմեը պետք է փոխվի, դրանից պետք է օգտվեն ոչ թե 5-10 ընտանիք, այլ՝ 10 հազար եւ ավելի:

ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ