Հինգշաբթի, Հոկտեմբեր 19, 2017

 11:10

ԼՐԱՀՈՍ

Հայկական ֆուտբոլը քմահաճույքի տակ

Վաղուց ֆուտբոլն աշխարհում ընդամենը սպորտ չէ: Ֆուտբոլը աշխարհում ներկայանալու հետաքրքիր գործիք է: Ֆուտբոլը հնարավորություն է հատկապես մեր տիպի ժողովրդի համար՝ բարձրացնելու ազգային ինքնագիտակցությունը թե երկրի ներսում, թե աշխարհով մեկ սփռված հայերի շրջանում: Ասել, թե ֆուտբոլի զարգացման համար չկան միջոցներ, կնշանակի ընդամենը արդարանալ կամ արդարացնել այն օղակների գործունեությունը, ովքեր պատասխանատու են դրա համար: Եթե սրան ավելացնում ենք օլիգարխիկ բարքերի առկայությունն ու քմահաճ կառավարումը, մեր ֆուտբոլի պատկերն ամբողջական է դառնում: Մինչդեռ՝ միգուցե ավելի լավ է ունենալ մեկ որակ-յալ ֆուտբոլի թիմ, քան 100 հատ երկիրը ներկայացնելու համար փողեր մսխող գերա-տեսչություններ ու ծրագրեր:

Հայկական ֆուտբոլի խնդիրների շուրջ «Երևակ»-ը զրուցում է ՖԱՖ ակումբը ներկայաց-նող Սերգեյ Ջանջոյանի հետ:

-Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող նախկինում 12 թի-մերի քանակն այժմ կիսվել է: Համակարգային ի ՞նչ բացերի մասին է դա խոսում:

Շատ երկրներում ֆուտբոլային հասարակությունը սևեռված է երկրի ազգային առաջ-նության վրա: Մեզ մոտ այլ կերպ է. առաջնությունը ոչ մեկին չի հետաքրքրում, այն սիրողական լիգայի պես մի բան է` ոչ երկրպագուներ կան, ոչ հետաքրքրություն: Ֆուտբոլիստները մոտի-վացիա չունեն, չգիտեն էլ`ինչու են գտնվում խաղադաշտում: Բացի հավաքականում հայտնվե-լուց ու դրսում խաղալուց ուրիշ մոտիվացիա չկա:

Հայաստանի առաջնության խնդիրներից առաջնայինն այն է, որ ակումբները մարդկանց համար արժեք չեն ներկայացնում: Ստացվում է` առաջնությունն այս վիճակում է նաև այն պատճառով, որ արժեք չի ներկայացնում: Դիտարկենք արտասահմանյան մի շարք երկրների օ-րինակներ. անգամ ավելի վատ տնտեսական վիճակում գտնվող երկրների առաջնություններն ու ակումբները շատ կարևոր են, քանի որ պատմություն ունեն, ավանդույթներ են ձևավորել, մարդ-կանց համար անգամ ընտանիք են հիշեցնում: Հայաստանում, քանի որ ակումբներն անընդհատ բացվում-փակվում են, ստաբիլ չեն, չեն հասցնում իրենցից արժեք ներկայացնել ֆուտբոլասե-րերի համար, հետևաբար չեն ընդունվում այնպես, ինչպես հարկ է: Ինչից է բխում այս խնդիրը:

Խնդրի հիմքում այն է, որ ակումբներն ունեն մեկ սեփականատեր, կառավարվում են մեկ անձի կողմից, մի հոգու կամքի ու ցանկություների վրա են հիմնված: Եթե սեփականատերը չցանկացավ գումարներ ծախսել, տվյալ ակումբը փակվում է, ու այդքանով թիմի գործունեութ-յունը` սահմանափակվում: Մարդիկ ինչու պետք է երկրպագեն մի ակումբի, որը վաղը կարող է գոյություն չունենալ:

Խնդիրներից մյուսն էլ այն է, որ մրցակցությունը առաջնությունում շատ ցածր է: Քանի որ Հայաստանում 6 ակումբ է գործում, ֆուտբոլիստները միմյանց միջև մրցակցություն չունեն` ինչ-որ կարևոր դիրքում հայտնվելու համար: Հայաստանի առաջնությունում խաղալու համար շատ բարձր մակարդակ պետք չէ: Շատ ֆուտբոլիստներ պարզապես որոշակի էտապում դադա-րում են զարգանալ, քանի որ երկրի ներսում խաղալու համար դրանից բարձր մակարդակ պետք չէ: Մրցակցության բարձրացման համար պետք է ուշադրություն դարձնել մանկապատանեկան ֆուտբոլին, մեծացնել մրցակցությունը: Օրինակ, եթե մենք ուշադրություն դարձնենք Հայաստա-նի առաջնությանը, կտեսնենք, որ այստեղ հիմնականում հանդես են գալիս լեգեոներներ ու 25-26 տարեկանից բարձր ֆուտբոլիստներ, որոնք իրենց ամենօրյա հացի համար աշխատում են, ինչ-որ գործ են անում և սահմանափակվում դրանով: Ինչ-որ տեղ բացառություն կարելի է հա-մարել «Փյունիկ» ակումբը, որտեղ սերնդափոխություն եղավ, և հիմնականում երիտասարնդեր են հանդես գալիս: «Բանանց»-ն էլ, կարծես թե, սկսել է շարժվել այդ ճանապարհով:

Հայաստանի առաջնությունում անկումն աստիճանաբար ավելի է խորանում: Ներդրող-ները խուսափում են գումարներ ներդնել: Այսօրվա դրությամբ ֆուտբոլի Հայաստանի առաջ-նությունը շախմատ է հիշեցնում` նախապես որոշված քայլերով, որտեղ իրավիճակի սկզբում էլ պարզ է` որոնք են առաջին տեղերը գրավող թիմերը:

Հայաստանի առաջնությունում և առհասարակ հայկական ֆուտբոլում այս պահին լճա-ցում է, որն սկսվել է ավելի քան 10 տարի առաջ: Այս պահին մեզ մասնագետ է պետք, ով կգա կուսումնասիրի դաշտը, փոփոխություններ կկատարի, կայցելի մարզեր, կգտնի գործարարների և շարժ կստեղծի հայկական ֆուտբոլում: Այս ամենի փոխարեն այժմ ասուլիսներ են հրավիր-վում, մի շարք հայտարարություններ արվում, որ մենք պատերազմական վիճակում ենք, ներդ-րումներ չկան և այդպես շարունակ:

Ի ՞նչ հիմքերի վրա է դրված մանկապատանեկան ֆուտբոլը: Ի ՞նչ անելիքներ ու թե-րացումներ կան:

Ֆուտբոլում օր օրի ամեն ինչ փոխվում է: Մարզիչներ են պետք, որոնք նոր մոտեցումներ կունենան: Ամեն ֆուտբոլային սերունդ տարբերվում է նախորդից: Հայաստանում զգացվում է մարզիչների պրոֆեսիոնալիզմի պակաս: Հնարավոր է` նրանք լավ ֆուտբոլիստներն են եղել ժամանակին, բայց փաստը մնում է փաստ, որ դեռ լավ մարզիչ չեն, ու պետք է փոխել մոտեցու-մը: Հայաստանում մարզիչներն ունեն մտածելակերպի ու կարծրատիպերի խնդիրներ, չեն զբաղվում ինքնակրթմամբ: Նրանք ինչ-որ մակարդակի են հասել, գիտելիքների բազա ունեն, ինչ-որ տեղ հաստատվել են, մնում է` քայլ առաջ անել, բայց այդ քայլն այդպես էլ չեն անում: Ե-թե հետևենք Հայաստանի երիտասարդական առաջնություններում տղաների պարապմունքնե-րին, ապա կտեսնենք, որ մարզիչների աշխատանքը սահմանափակվում է կոնկրետ գիտելիքնե-րով: Այսինքն, եթե մարզիչը հաջողությամբ մարզել է 12 տարեկան երեխաների, նույն գիտելիք-ներով չի կարող մարզել 25 տարեկան ֆուտբոլիստների: Բայց հանդիպում է նաև այդ երևույթը: Սա լուրջ խնդիր է:

Խնդիրը միայն ֆեդերացիայի գործունեության մեջ չէ: Մարդիկ ևս պետք է լուրջ վերա-բերվեն իրենց աշխատանքին` զբաղվելով ինքնակրթությամբ: Ես հետևել եմ մի շարք մարզում-ների, որտեղ մարզիչը գալիս է, նախավարժանք է անցկացնում, որից հետո մի կողմ է քաշվում, և երեխաները, իրար մեջ բաժանվելով, սկսում են ֆուտբոլ խաղալ: Դա պրոֆեսիոնալ մոտեցում չէ:

Ֆեդերացիաները սովորաբար նախարարությունների հետ, կառավարության հետ հա-մագործակցելու պրակտիկա ունեն: Ինչպիսին է իրավիճակը Հայաստանում:

Արդեն մի քանի տարի է` Հենրիխ Մխիթարյանը բացակայում է Հայաստանի լավագույն մարզիկների ցանկից: Ժամանակներն անցնում են, սակայն սկավառակն ամեն տարի նույնն է, ու ոչինչ չի փոխվում: Եթե այս հարցը չլուծվի, ապա Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ոչ միայն հայ երկրպագուների շրջանում է ամեն տարի նույն ժամանակա-հատվածում ծիծաղի առարկա դառնալու, այլև միջազգային մամուլի առաջ: Այստեղ ակնհայտ խնդիր կա: Ազգային օլիմպիական կոմիտեն ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախա-րարությունը լարված հարաբերություններ ունեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Ս-պորտի նախարարն ուզում է խառնվել ֆուտբոլային հարցերին, սակայն ՀՖՖ նախագահը թույլ չի տալիս: Քանի որ լավագույն մարզիկի ընտրություն կատարելու հնարավորությունը տրվում է նախարարությանը, նրանք էլ այդ կերպ վրեժ են լուծում ՀՖՖ-ից: Չի գտնվի գիտակից մեկը, ում խնդրեն նշել Հայաստանի լավագույն 10 մարզիկների անունները, ու լավագույնների շարքում նա չնշի Հենրիխ Մխիթարյանինը:

Կարևոր խնդիր է հավաքականի գլխավոր մարզչի ընտրությունը: Մասնագետ-ներն ու ֆուտբոլի երկրպագուները շատ դժգոհ են այդ նշանակումներից: Որքանո՞վ են արդարացված դրանք:

Երկրպագուների համար ցավոտ թեմա է նաև հավաքականի գլխավոր մարզչի ընտրութ-յունը: Միայն այն, որ հաշվի չեն առնում երկրպագուների և ֆուտբոլային հանրության կարծիքը, արդեն սխալ է: Բոլորս գիտենք, որ Սարգիս Հովսեփյանը հիանալի ֆուտբոլիստ է եղել, սակայն արժանի չի եղել գլխավորելու հավաքականը: Նույնը կարելի է ասել Վարուժան Սուքիասյանի մասին: Այն տպավորությունն էր՝ կարծես այդ ամենն արվում է երկրպագուներին հակառակ: ՖԱՖ-ը հանդես եկավ նախաձեռնությամբ`«Պահանջում ենք Մարզիչ»: Այս ամենը շարունակվեց մինչև վերջերս, երբ հավաքականի ղեկը վստահվեց Արթուր Պետրոսյանին: Վերջին հաղթանա-կից հետո մենք նույնիսկ նրան ավտոբուսից դուրս բերեցինք, ձեռքերի վրա օդ բարձրացրինք`ի նշան հաղթանակի, սակայն արդարության համար պետք է նշել, որ դեռ շուտ է եզրահանգում-ներ անել: Արթուրն էլ միջազգային մեծ փորձ չունի: Այստեղ ևս ակնհայտ է, որ նա ինքնակամ ո-րոշումներ չի կարող կայացնել: Ապացույցն այն է, որ նա հայտարարեց, թե ցանկանում է հավա-քականում տեսնել Յուրա Մովսիսյանին, սակայն ֆեդերացիայի նախագահը չի ցանկանում, և ինքը ոչինչ անել չի կարող: Ամեն անգամ, երբ արտասահմանից մարզիչ է հրավիրվում, ով իրա-կանում չի համապատասխանում մեր հավաքականի մակարդակին ու չի գրանցում պահանջ-վող արդյունքները, արդարանալու առիթ է տալիս ՀՖՖ նախագահին, որ արտասահմանցի մար-զիչները արդյունք չեն ապահովում: Այդ պատճառով էլ պետք է տեղացի մարզիչ գլխավորի հա-վաքականը: Մենք, ամեն անգամ արտասահմանցի մարզիչ պահանջելով, չենք ցանկանում հա-վաքական հրավիրվի պատահական մեկը: Խոսքը բարձրակարգ ու փորձառու մարզչի մասին է, արտասահմանցի «ամբիցիոզ» մարզչի, ում համար կարևոր են իր որոշումները, որի միջոցով ՀՖՖ-ն ավելի քիչ կմիջամտի հավաքական հրավիրվող ֆուտբոլիստների ընտրությանը: Եթե նույնիսկ ՀՖՖ-ն չցանկանա, արտասահամանցի մարզիչը հավաքական կհրավիրի իր ցանկա-ցած ֆուտբոլիստին, ու եթե նույնիսկ հեռացվի աշխատանքից, նա ազատ կարող է խոսել իր հե-ռացման պատճառի մասին, իսկ տեղացի մարզիչների պարագայում ֆուտբոլի ֆեդերացիան ցանկացած ժամանակ կարող է թույլ չտալ այս կամ այն ֆուտբոլիստի հավաքական հրավիրել ու պատճառների մասին բարձրաձայնել:

Ի ՞նչն է պատճառը, որ Հայաստանի ազգային հավաքականը չի անցկացնում հանդիպումներ համաշխարհային մասշտաբի հավաքականների հետ:

Հայկական ֆուտբոլում գլխավոր խնդիներներից մեկը ֆեդերացիայի անկազմակերպ աշ-խատանքն է: Ժամանակին որոշվեց, որ պետք է անցկացվի ընկերական հանդիպում Ուզբեկս-տանի ազգային հավաքականի հետ: Անհասկանալի բացատրությամբ` խաղը տեղի էր ունենա-լու Թուրքիայում: Մենք հարց բարձրացրինք` ինչու է հանդիպումը տեղի ունենալու Անթալիա-յում: Անցավ ժամանակ, պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանալու ահաբեկչության վտան-գի պատճառով: Ի սկզբանե պարզ էր, որ հանդիպումը չի կայանալու, ի սկզբանե պարզ էր, որ ա-հաբեկչության վտանգ կա: Սա անկազմակերպ լինելու ու ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է: Զա-վելշատալին այն է, որ Արթուր Պետրոսյանը ստիպված մեկնեց դիտելու Ալաշկերտ-Ուզբեկս-տան ընկերական հանդիպումը, որտեղ Հայաստանի հավաքանի 1- 2 ֆուտբոլիստ էին գործի մեջ: Մեր վերջին բոլոր ընկերական հանդիպումներն անարդյունք են եղել և ոչ պիտանի հավա-քականների համար: Սխալ կազմված օրացույցի պատճառով` հավաքականը հանդիպումներ է անցկացնում այնպիսի երկրների հավաքականների հետ, որոնց համար Հայաստանի ընտրանին համաշխարհային մակարդակի թիմ է:

Սովորաբար ազգային հավաքականի ընկերական խաղերի պլանավորվումը կատարվում է մոտավորապես 3-4 տարվա ընթացքում: Մենք այդ ամենը կազմակերպելու փոխարեն այժմ թիմեր ենք փնտրում խաղեր անցկացնելու համար: Ազատ և նորմալ հավաքականներ չկան, և մենք ստիպված հանդիպումներ ենք անցկացնում ինչ-որ կղզիների ընտրանիների հետ: Ամենա-ցավալին այն է, որ հիմա նույնիսկ վստահ ենք՝ ֆեդերացիան այժմ էլ աշխատանք չի կատա-րում, որ 2-3 տարի հետո մենք գոնե մեր մակարդակին հավասար թիմերի հետ ընկերական խա-ղեր ունենանք: Կարելի է Գերմանիայի օրինակը բերել. ֆեդերացիան իր հանդիպումների ցանկը մի քանի տարի առաջ է կազմում, որով ցանկացած երկրի հետ խաղում է և տանը, և դրսում:

Ֆուտբոլը մթնոլորտ է և թիմի ներսում, և երկրպագուների շրջանում: Ինչպիսի ՞ն է մթնոլորտը հայկական ֆուտբոլում և Հայաստանի հավաքականում:

Այս պահին կա 3 ֆուտբոլիստ, որոնք անպայման պետք է հրավիրվեն հավաքական` Յու-րա Մովսիսյան, Ռոբերտ Արզումանյան, Գևորգ Կասպարով: Հավաքականի դռները փակ են Ար-թուր Եդիգարյանի, Արտակ Դաշյանի առջև: Ավելի վաղ այդ խնդիրը առաջացավ Արարատ Առա-քելյանի հետ, ով այդպես էլ չհրավիրվեց հավաքական: Հավաքականի առանցքային ֆուտբո-լիստները, ովքեր առանձին խաղերում թերացել են, չպետք է զրկվեն հավաքականում հանդես գալու հնարավորությունից: Շատ կարևոր է գիտակցել` հավաքական չեն հրավիրվում ֆուտբո-լիստներ, որոնք վառ անհատականություն են և իրենց ներկայությամբ թիմի մեջ հոգեբանական այլ վիճակ է ստեղծվում: Այս ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը խաղադաշտում մարտիկ է և մինչև վերջին վայրկյանը պայքարում է արդյունքի համար:

Ցանկացած գործում վերաբերմունքը, առաջնային տրամադրվածությունը չափազանց կարևոր են: Դա վերաբերում է նաև ֆուտբոլին: Եթե հավաքականի գլխավոր մարզիչը գալիս է և պարտության պատճառը գցում ֆուտբոլիստների կամ երկրպագուների վրա, դա մերկացնում է հենց իր անառողջ վերաբերմունքն իր գործին: Եթե մի մարզիչ մեղադրում է շրջապատին, ու-րեմն այդ թիմն արդեն իսկ դատապարտված է անհաջողության: Ֆուտբոլիստների համար էլ կարևոր է այս մթնոլորտը: Երբ նրանք հավաքի ընթացքում տեսնում են այս գաղջ մթնոլորտը, մարզումներին, խաղերի ժամանակ պարզ է, որ արդյունքը պետք է լինի հենց այսպիսին: Ար-թուր Պետրոսյանը դեռ առանձնահատուկ ոչինչ չի արել, սակայն իր նախնական մոտեցմամբ, կարողացել է փոխել այն նույն ֆուտբոլիստների հոգեբանությունը, ովքեր նախորդ խաղերում անհաջող էին հանդես գալիս:

Հայկական ֆուտբոլում պետք են գլոբալ և հիմնային փոփոխություներ: Նախ պետք է վե-րանայել այն համակարգը, որով աշխատում է ֆեդերացիան: Պետք է նայենք այն մոդելը, որով աշխատում են մեր ֆուտբոլիստները: Ենթադրենք` կա պլան, թե ինչպես պետք է ֆուտբոլիստ-ներն աճեն 5-20 տարեկան հասակում: Այդ պլանը հիմա չի աշխատում: Պետք է վերլուծել` ինչն է խնդիրը, գտնել թույլ ու խոցելի տեղերը և այդպես կատարել մի քանի տարի շարունակ` դրական արդյունք ստանալու համար: Իրավիճակն այս պահին չի փոխվել, ինչպես տարիներ ա-ռաջ: Ֆուտբոլիստների` հավաքական չհրավիրվելու խնդիրները, որոնք տարիներ շարունակ կան, պետք է լուծվեն: Պետք է հանդիպել նրանց ու հարթել իրավիճակը: Օրինակ` Ռոման Բերե-զովսկու հրաժեշտի հանդիպումը: Այն խաղացողները, որոնք տարիներ շարունակ եղել են Ռո-մանի խաղընկերները, ինչպես նաև ընկերները, բացակայում էին հրաժեշտի խաղում և չկային նույնիսկ պաշտոնական օթյակում:

Պետք է ֆեդերացիայի նախագահը հարթի խնդիրները բոլոր ոլորտներում՝ և երկրպագու-ների հետ, և Սպորտի նախարարության, և ֆուտբոլիսնտրերի հետ: Եթե առողջ մթնոլորտ չլինի, ֆուտբոլիստը չի կարող հավաքականում հանդես գալ: Պարզից էլ պարզ է, եթե մեկ անձի խոսքն է որոշիչ լինելու, իրավիճակը չի փոխվելու:

Ինչու ՞ են հավաքականի խաղերի տոմսերը միշտ շատ բարձր արժեք ունենում:

Մենք պահանջում ենք նաև տոմսերի գների նվազեցում: Ֆեդերացիան անընդհատ նշում է`եթե երկրպագուները նվազեցում են պահանջում, թող դիմեն իրենց: Նշվում է, որ կվերանայվի, բայց անցնում է ժամանակն, ու ոչինչ չի փոխվում: Եթե բոլոր հարցերում առճակատում է, ու-րեմն` վիճակն անհույս է: Մենք էլ, մեր երկրպագելու գործառույթից բացի, միշտ կզբաղվենք եր-թերով, բողոքի ակցիաներով ու հրաժարականի պահանջով: Նույնիսկ տոմսեր գնելուն են խո-չընդոտում, այն պատճառով, որ դու ՖԱՖ-ի անդամ ես: Ֆեդերացիան խոսք տվեց, որ տոմսերի զեղչեր կլինեն, ուսանողների և հաշմանդամություն ունեցողների համար փաթեթներ կմշակվեն, բայց ոչինչ չի փոխվում:

Ֆուտբոլի ներկա վիճակի համար պետությունն անտարբեր է: Ինչու ՞:

Ի սկզբանե պետությունը ռեսուրսներ է ներդրում Սպորտի և երիտասարդության հար-ցերի նախարարությունում, որով պետք է աշխատանքներ կատարվեն նաև ֆուտբոլում: Այսինքն աշխատանքներ կատարողը նախարարությունն է: Իսկ նախարությունը, որքան էլ ցանկանում է, չի կարող այս պահին միջամտել ՀՖՖ-ի աշխատանքին, անգամ նախարարի ու ՀՖՖ նախագա-հի միջև հեռակա բախում տեղի ունեցավ: Առանց պետական աջակցության հնարավոր չէ ուժեղ թիմ ունենալ, որը երկիրը կներկայացնի նույնիսկ Եվրոպա լիգայի խաղարկությունում: Ռուսաս-տանի և Ադրբեջանի օրինակով խոսենք: Ռուսատանում `միայն «Կրասնոդարն» է, որ պետութ-յան կողմից չի հովանավորվում: Ադրբեջանում կա երկու ակումբ, որ հանդես է գալիս Եվրոպա լիգայի խաղարկությունում: Իսկ մեզ մոտ ֆուտբոլը կենտրոնացած է մեկ մարդու ձեռքում, որը վայելում է պետության ղեկավարների աջակցությունը և միայնակ է կայացնում բոլոր որոշում-ները: Պետությունն էլ իր ներդրումներ չկատարելը, ակումբներին չաջակցելը հիմնավորում է նրանով, որ մենք պատերազմական երկիր ենք, և հավելյալ ռեսուրսներ չկան ֆուտբոլի զար-գացման համար:Այս պահին ամենագլխավորը այն է, որ կարգավորվի ՀՖՖ-ի ու Սպորտի ու ե-րիտասարդության հարցերի նախարարության միջև հարաբերությունները, որպեսզի այս վիճա-կը ինչ-որ չափով փովի:

ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ