Շաբաթ, Դեկտեմբեր 16, 2017

 22:46

ԼՐԱՀՈՍ

Հայաստանը տարածաշրջանային գործընթացներից դուրս. Գագիկ Մակարյան

ՀՀ Գործատուների հանրապետական միության նախագահի, քաղաքագետ

-Ինպիսի՞ն է եղել Հայաստանի և իր հարևան երկրների փոխհարաբերությունների դինամիկան, ի՞նչ ունենք մենք այսօր:

-Երկրների հետ հարաբերությունները դիտարկելիս պետք է նկատի ունենալ երեք մակարդակներ՝ քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, ըստ այդմ պետք է նայել, թե որ բաղադրիչն է կարևոր: Որոշ երկրների դեպքում մենք ունենք քաղաքական բաղադրիչի դոմինանտություն, զուգահեռ նաև տնտեսական օրինակ Իրանի հետ, Ռուսաստանի հետ: Թուրքիայի դեպքում ու-նենք ոչ ֆորմալ առումով տնտեսական մակարդակ, բայց փոխարենը չկան քաղաքական ու դի-վանագիտական մակարդակները: Վրաստանի դեպքում տնտեսական մասով ուժեղ չենք, դիվա-նագիտական մասով առանձնապես տարբերություն չկա, քաղաքականը նույնպես կա, բայց էլի ուժեղ չէ: Հարևան երկրների հետ հարաբերությունների մակարդակով լավագույնը կլինի բնակա-նաբար այն վիճակը, երբ երեք մակարդակներն էլ միաժամանակ առկա լինեն: Լավագույն մեկ այլ տարբերակ էլ կարող է լինել, եթե դիվանագիտական մակարդակը կարողանա ծառայեցվել մյուս երկուսի օգտին: Հիմա, Հայաստանի դեպքում այս մասով ժամանակ առ ժամանակ խնդիրներ են ի հայտ գալիս, քանի որ լինելով փոքր պետություն և ունենալով քաղաքական ու տնտեսական որոշակի կախվածություն, հաճախ կարող է ոչ թե ինքնուրույն իր կարծիքն արտա-հայտել, այլ փորձել իր կարծիքը հարմարեցնել որևէ ավելի խոշոր պետության կարծիքին:

Տարածաշրջանային մակարդակով հարևանների հետ հարաբերություններում գիտենք, որ ան-կախությունից հետո Հայաստանը ստացավ այսպես ասած երկու թշնամական պետություն՝ Ադրբեջանը և Թուրքիան: Վրաստանի մասով կարծես հարաբերությունները պայմանավորվեցին այն հանգամանքով, որ Վրաստանը հայտնվեց Հայաստանի և Ռուսաստանի միջև: Իրանի հետ հարաբերություններն անկախությունից ի վեր կրել են բարեկամական բնույթ և դա շատ լավ դրսևորվել է նաև 90-ականներին, երբ Հայաստանի համար դժվարին տարիներ էին: Իրանը Հա-յաստանի արտաքին քաղաքատնտեսական հարաբերությունների մասով առաջին հնգյակի մեջ գտնվող երկիր է՝ երկու երկրները միասին մոտ 260 -280 մլն դոլարի ապրանքաշրջանառություն ունեն:

Որո՞նք են տարածաշրջանի երկրներն ընդգրկող տարաբնույթ նախագծերից Հայաս-տանի մեկուսացվածության պատճառները:

Ժամանակին, երբ տարածաշրջանային մակարդակով տարբեր ծրագրեր էին քննարկվում հայ-կական դիվանագիտությունը բավականին պասիվ գտնվեց և մենք դուրս մնացինք որոշ ծրագրե-րից: Բնականաբար, կար նաև այլ երկրների ջանքերը՝ ուղղված մեզ բաց թողնելուն այդ ծրագրե-րից: Վերջին օրինակը, որ էլի մեզ շրջանցում է, դա Հարավ-արևելյան Ասիան Հյուսիսային Եվ-րոպային կապող երկաթուղին է, որն անցնելու է նաև Ադրբեջանի ու Ռուսաստանի տարածքով՝ կրկին շրջանցելով Հայաստանը: Երկաթուղին նախատեսված է մինչ 16-17 մլն տոննա բեռնա-փոխադրումներ կատարի: Այս ամենում բավական հետաքրքրված է Ադրբեջանը, քանի որ տրանզիտային լինելու դեպքում տնտեսական առումով հսկայական օգուտներ է ստանալու, իսկ քաղաքական մասով էլ, բնականաբար, շրջանցում է Հայաստանին: Մյուս կողմից, այս նախա-գիծը նաև Ադրբեջանի համար այլընտրանքային ճանապարհ է իր տնտեսական վիճակը բարե-լավելու համար՝ հաշվի առնելով թե՛ նավթի գների անկումը և թե՛ այն հանգամանքը, որ 2026թ-ից սպասվում է Ադրբեջանի էներգետիկ պաշարների զգալի կրճատում:

Նկատի ունենալով հարևան Ադրբեջանի հետ կոնֆլիկտող հարաբերությունների արդյունքում ի հայտ եկած քաղաքական մեկուսացվածությունը՝ Հայաստանը փորձում է Հյուսիս-Հարավ ճա-նապարհը գործադրել, ինչի իրագործման հետ կապված պատմությունը, ցավոք սրտի, բոլորիս է հայտնի: Հիմա, Հայաստանին մնում է կիրառել աշխարհին ինտեգրվելու իր մեթոդները: Հայաս-տանը պետք է վերանայի իր կողմից արտադրվող ու արտահանվող ապրանքների ցանկը՝ ու-շադրություն դարձնելով հավելյալ արժեքների ստեղծմանը: Օրինակ, փոխադրումների հեշտ կազմակերպման մասով կարելի է կիրառել ավիացիոն բեռնափոխադրումների ինստիտուտը՝ թեկուզ քիչ քանակով կամ հավաքական բեռներով: Ներմուծման առումով էլ պետք է ավելի ինք-նուրույն դառնալ՝ զարկ տալով տեղական արտադրությանը: Այս ամենը Հայաստանին թույլ կտա ունենալ մրցունակության բոլորովին այլ մակարդակ: Ես ուրախ եմ, որ ներկայիս կառա-վարության քայլերում նկատում եմ նման մոտեցումներ՝ չնայած, որ նրանք այդ մասին չեն բարձրաձայնել: Մենք մոտ 5 մլրդ. դոլարի ներմուծում ենք անում, որի կեսից ավելին սննդամ-թերք է: Ստացվում է, որ մենք ներմուծում ենք զգալի քանակով ապրանքներ այն դեպքում, երբ կարելի է և այստեղ կազմակերպել դրանց արտադրությունը: Երկրորդ տարբերակը, իմ կարծի-քով, այն է, որ Հայաստանը պետք է ճանապարհների խաչմերուկում գտնվելու իր արժեքը ճիշտ գնահատի և ինքը հարևան երկրներին առաջարկի այնպիսի տարբերակներ, որոնք և՛ մեզ հա-մար են շահավետ, և՛ իրենց: Օրինակ, եթե ստացվի այնպես, որ Իրանը բացվելով մեզ համար տարանցիկ երկիր դառնա, ապա հեշտությամբ կարելի է մուտք գործել այդ կերպ արաբական աշխարհ: Օրինակ երկաթգծով Մեղրիից միանանք Իրանի հետ: Մենք այսօր ասում ենք 180 մլն. ԵԱՏՄ-ի շուկա, բայց արաբական շուկան 800 մլն է:

ԵԱՏՄ-ին անդամակցությունը որքանո՞վ կարող է բարձրացնել Հայաստանի տնտե-սական գրավչությունը տարածաշրջանային երկրների հետ համագործակցության տե-սանկյունից:

ԵԱՏՄ-ն բարդ կառուցվածք է, նվազագույնը կրոնական գործոնով պայմանավորված տարբե-րությունները արդեն իսկ շահերի բախում են առաջացնում: Հետո՝ անդամ բոլոր երկրները մի-ջինց ցածր տնետեսական հզորություն ունեն, բոլոր 5 երկրները կոռումպացված երկրներ են, այ-սինքն, իրենք իրականում մոդել չեն: Ինչպե՞ս կարող է օգտվել Հայաստանն այս ամենինց: Քանի որ հիմա երրորդ երկներից ներմուծման ապրանքների սակագների աճ տեղի ունեցավ, Հայաս-տանը երկու քայլ պետք է կատարի. նախ թանկացումների պատճառով դադարեցնի այդ ապ-րանքների ներկրումը և զարգացնի դրանց արտադրման տեղական կարողությունները: Երկրորդ՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամների համար կարող է հանդես գալ որպես այլընտարնքային երկիր՝ հաշվի առնելով, որ անդամները երրորդ երկրներից ապրանքներ են ներկրելու թանկ գներով, ուստի Հայաստանը կարող է ինքը արտադրել այդ ապրանքները էժան գնով ու մատակարարել ԵԱՏՄ երկրներին: Այսինքն՝ ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանի մատչելի գներով այն ապրանք-ները, որոնք նրանք երրորդ երկներից ձեռք կբերեին ավելի թանկ գներով: Սրանք այն միակ օ-գուտներն են, որ Հայաստանը կարող է ունենալ ԵԱՏՄ-ից, քանի որ մնացած առումներով ես մեծ օգուտներ չեմ ակնկալում: Ռուսաստանը երբեք հավասար խաղացող չի լինելու ԵԱՏՄ-ում և միշտ ստեղծելու է լծակներ, որ առաջ տանի քաղաքական շահ հետապնդող իր նպատակները:


ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ