Երկուշաբթի, Դեկտեմբեր 11, 2017

 13:32

ԼՐԱՀՈՍ

Խմելու ջուր՝ չարժևորվող ռեսուրս

Ամբողջ աշխարհում մոտ 770 մլն. մարդու մաքուր խմելու ջուրը հասանելի չէ: 2.5 մլն. մարդու համար չկան համապատասխան սանիտարական պայմաններ: Ամեն տարի 35 մլն. մարդ մահանում է ջրով փոխանցվող հիվանդություններից (տվյալ-ները` Գլոբալ ջրային համագործակցություն, «Դեպի 2020 ռազմավարություն»):

Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ խմելու ջրի բավարար աղբյուրներ կան, որ-տեղ կարող ես ծորակը բացել ու առանց մտածելու խմել սառնորակ, քաղցրահամ, որակյալ ու անվտանգ ջուր: Բայց գնահատո՞ւմ ենք արդյոք բնության այդ պարգևը: Ի՞նչպես ենք պահպանում այն կամ… պահպանո՞ւմ ենք արդյոք: Իսկ ի՞նչ կլինի, ե-թե մի օր այդ աղբյուրները դառնան սակավաջուր իսկ գետերն ու լճերը`աղտոտ-ված: Մեր կյանքը կվերածվի ջրի համար պայքարի: Հայաստանի ջրային պաշար-ների պահպանության ու արդյունավետ օգտագործման հրատապ խնդիրների մա-սին խոսում է «Ազգային ջրային համագործակցություն» (ԱՋՀ) գիտական, էկոլո-գիական հասարակական կազմակերպության նախագահ Արևիկ Հովսեփյանը:


 

Ջրի որակից կախված է մեր կյանքի որակը


 

«Ինչպես հայտնի է, ամբողջ աշխարհում մաքուր ջրի պաշարները կրճատվում են, քանի որ դրանց անխնա օգտագործման արդյունքում տեղի է ունենում ռեսուրսի սպառում, կենցաղա-յին ու արտադրական կեղտաջրերը առանց մաքրելու ջրային ավազաններ լցնելու արդյուն-քում աղտոտվում են գետերն ու լճերը, ինչպես նաև ստորգետնյա ջրային ավազանները: Ս-րան գումարվում են նաև անհեռատես ու անխնա ջրօգտագործումն ու կիմայական փոփո-խությունների ազդեցությունը (Հայաստանում ջրային ռեսուրսները ունեն խոցելիության բարձր աստիճան): Արդյունքում, հնարավոր է, որ մոտ ապագայում մեր ջրային ռեսուրսնե-րով հպարտանալու այլևս քիչ առիթ ունենանք: Իմ կարծիքով, մեր երկրում նման իրավիճա-կը պայմանավորված է ջրային ռեսուրսների խելամիտ և արդյունավետ կառավարման հա-մակարգի թերություններով: Իհարկե կառավարությունն ընդունել է «Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման» սկզբունքը, և այն ամրագրված է նաև օրենսդրությամբ: Սա-կայն դրանք միայն գեղեցիկ շարադրանք են թղթի վրա, իրականում գործնական կիրառութ-յուն չեն ստանում: Նախ՝ կլիմայական փոփոխությունների հետևանքով տարեցտարի պա-կասում են մեր ջրային ռեսուրսները (տեղումների կրճատման արդյունքում պակասում է աղբյուրների ջրաքանակը, ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց մեծանում են գոլոր-շիացումը և ջրօգտագործման ծավալները): Երկրորդ` մենք անխնա աղտոտում ենք ջրավա-զաններն ու ջրային էկոհամակարգերը ինչպես կենցաղային, այնպես էլ արտադրական կեղ-տաջրերով, էլ չեմ խոսում հանքարդյունաբերության կողմից աղտոտման մասին: Կեղտաջ-րերի մաքրման կայանների քանակը խիստ սահմանափակ է: Վերջին տարիներին «Հայջր-մուղկոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում ընդգրկված 5 քաղաքներում (Գավառ, Մար-տունի, Վարդենիս, Ջերմուկ և Դիլիջան) կառուցվել են կենցաղային կեղտաջրերի մաքրման կայաններ, որոնք իրականացնում են միայն մեխանիկական մաքրում: Ներկայումս վերա-կանգնվում է նաև Երևանի մաքրման կայանի մեխանիկական մաքրման արտադրամասը: Միջազգային տարբեր հանդիպումների ժամանակ մեր հարևան պետությունները բողոքում են, որ ջուրը Հայաստանից դեպի Ադրբեջան՝ Աղստև գետով, և Վրաստան՝ Դեբեդ գետով, աղտոտված է հասնում: Սակայն գետերի աղտոտվածությունն առաջին հերթին վնասում է մեզ. այդ գետերի ջրերով են ոռոգվում մեր վարելահողերն ու այգիները», -ասում է Արևիկ Հովսեփյանը և առանձնացնում ջրային ռեսուրսների հասանելիությանը սպառնացող ևս մի երրորդ կողմ` ջրի խնայողաբար օգտագործման մշակույթի բացակայությունը: «Ազգային ջրային համագործակցություն» հկ նախագահը բազմաթիվ օրինակներ է հիշում իրենց հետ համագործակցած համայնքներից: Հայաստանի 560 համայնքներում ջրամատակարարման ծառայությունն իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք չու-նեն բավարար ռեսուրսներ (ֆիզիկական, մարդկային, ֆինանսական) այդ գործընթացը լիարժեք իրականացնելու համար: Նման համայնքներում ջրամատակարարման ծառայութ-յան դիմաց վճարը կամ բացակայում է, կամ այնքան չնչին է, որ բնակիչներին չի ստիպում խնայել ռեսուրսը: Չկա ջրաչափական համակարգ: Այդ համայնքներն օգտվում են բարձրա-դիր աղբյուրներից, չունեն ջրաչափական համակարգ, ջուրն օգտագործում են առատորեն ինչպես կենցաղում, այնպես էլ ոռոգման համար: Երբ մի աղբյուրի ջուրը սկսում է պակասել, մտածում են մեկ այլ աղբյուրի` դեպի գյուղ խողովակներով տանելու մասին, բայց ոչինչ չեն ձեռնարկում ջրի խնայողաբար ու արդյունավետ օգտագործման մեխանիզմներ ներդնելու մասին: «Օրինակ` համայնքներից մեկի ջրամատակարարումն իրականացվում է բազմաթիվ աղբյուրների աղբրակալման միջոցով, որոնցից առաջանում է նաև գետային համակարգը: Գյուղապետը ցանկանում էր բոլոր աղբյուրների ջրերը լցնել խողովակի մեջ և հասցնել գյուղ, իսկ թե ինչ կլինի բնության հետ՝ կարևոր չէ: Արդյունքում կչորանա գետակը, կոչնչա-նա գետային էկոհամակարգը, ամբողջ տարածքը տասնյակ մետրեր շառավղով կչորանա: Բարեբախտաբար մասնագետները կանխեցին նման մոտեցումը:

Մեր կազմակերպությունը դասընթացներ է անցկացնում դպրոցնում և բուհերում` նպատակ ունեալով ջրի ամենօրյա գործածությունը դարձնել ավելի խնայող: Բայց միայն կենցաղային խնայողությունը բավական չէ: Պետք է նախ լինի պետական հոգածություն: Մեր ջրերն աղ-տոտվում են մեծ ծավալով. ամսական հազարավոր տոննաներով կեղտաջուր ենք թափում` օգտագործումից դուրս բերելով նույնքան մաքուր ջուր: Պետք է արդեն արմատավորել այն գաղափարը, որ կեղտաջուրը արժեքավոր ռեսուրս է, որ պետք է կառուցվեն կեղտաջրերի մաքրման կայաններ, և այդ ջուրը մաքրվի ու վերաօգտագործվի ոռոգման ու կենցաղային նպատակներով: Ժամանակն է, որ մեր կառավարությունը մշակի կեղտաջրերի մաքրման նոր ստանդարտներ ու մոտեցումներ: Այսօր ամբողջ աշխարհում ընդունված է կեղտաջուրը մաքրել այնքան, որքան պահանջում են ջրի որակի չափանիշները վերաօգտագործման հա-մար՝ համապատասխանաբար գյուղատնտեսությունում, արդյունաբերությունում և այլն»:


 

Միավորել ուժերը մաքուր ջրով ապահովված մոլորակ ունենալու համար


 

Ազգային ջրային համագործակցություն ՀԿ–ն ստեղծվել է 2005 թ.-ին` որպես Գլոբալ ջրային համագործակցություն միջազգային ցանցի ներկայացուցչություն Հայաստանում: Մինչ այդ` 2002թ.-ին, Հայաստանը Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի 9 երկրների հետ միասին անդամագրվել էր Գլոբալ ջրային համագործակցության միջազգային ցանցին` ստեղծելով Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանի Գլոբալ ջրային համագոր-ծակցություն ցանցը: ԱՋՀ-ի նպատակն է համախմբել ազգային ներուժը, միավորելով պե-տական գործակալություններին, ջրօգտագործողների միություններին, ջրի կառավարման մասնավոր ծառայությունների գործակալություններին, խորհրդատվական, հասարակական և կրթական կազմակերպություններին, աջակցել Հայաստանում ջրային ռեսուրսների հա-մապարփակ կառավարման սկզբունքների ներդրմանն ու իրականացմանը, պարբերաբար անցկացնել սեմինարներ ջրօգտագործման արդյունավետ ու արդիական մեխանիզմների ներդրման և ոլորտի հրատապ խնդիրների մասին:

ԱՋՀ-ի նախաձեռնությամբ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում «Ջուր, կլիմա և զարգացում» ծրագրի և ՄԱԿ-ի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում կառուցել է կենցաղային կեղտաջրի մաքրման կայան, որտեղ կի-րառել է այլընտրանքային տեխնոլոգիա՝ լագունային համակարգ: Այստեղ իրականացվում է նաև կենսաբանական մաքրում և արդյունքում մաքրված կեղտաջուրը օգտագործվում է ո-ռոգման նպատակով (ԹԿՊ5-ը 280մգ/լ-ից իջնում է մինչև 42մգ/լ): Կեղտաջրերի մաքրման այս տեխնոլոգիան մեծ տարածում ունի ամբողջ աշխարհում, այն համեմատաբար էժան է և արդյունավետ: Ոռոգման նոր համակարգի ստեղծման արդյունքում Փարաքար համայնքի ո-ռոգման համակարգ է մղվում գրեթե 11 լ/վ ավելի ջուր: Դա թույլ է տվել ոռոգել ու մշակել հա-մայնքի` նախկինում անջրդի և անմշակ հողատարածքները, նվազեցնել գյուղատնտեսական հողատարածքների դեգրադացիան և ստորերկրյա ջրերի աղտոտումը:

2016 թ.-ին ՀԿ–ն իրականացրել է «Տեղական մակարդակով կլիմայի փոփոխության հարմարվո-ղականության գործողությունների պլանի մշակում» նախագիծը` Եվրոպական հանձնաժողո-վի, Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական Կարմիր խաչի ֆինանսա-վորմամբ: Նախագծում ընդգրկվել են Լոռու մարզի Մեծ Պարնի, Մարգահովիտ և Շիրակի մար-զի Բասեն համայնքները: «Նախագծի շրջանակում երեք համայնքների համար մշակվել է գոր-ծողությունների պլան և դասակարգվել ըստ առաջնահերթության, որոնցից երկուականն ընտրվել են հաջորդ մրցույթային փաթեթով իրականացնելու համար: 3 համայնքներում ա-ռանձնացրել ենք ամենահրատապ խնդիրները: Օրինակ` Բասեն համայնքը խմելու ջուր է ստանում դեռևս խորհրդային տարիներին անցկացված հին խողովակներով (ի դեպ մի հատ-վածը կառուցված է ազբեստե խողովակներով, որն անթույլատրելի է), բացի այդ ջուրը չի քլո-րացվում, այս ամենին գումարած` չկա ջրի խնայողության գաղափար, որովհետև չկա ջրաչա-փական համակարգ: Կլիմայի փոփոխության և անխնա օգտագործման հետևանքով աղբյուրի ջուրը պակասում է, սկսում են նոր աղբյուրներ աղբրակալել գյուղի ջրապահանջն ապահովե-լու համար: Այս գյուղում մենք ստանձնեցինք ջրի քլորացման, ջրատար խողովակի վթարային հատվածի վերակառուցման աշխատանքները: Մարգահովիտում ՀԿ-ն կիրականացնի էլեկտ-րախնայող լամպերով փողոցային լուսավորություն, և մանկապարտեզի տաք ջրամատակա-րարում` ֆոտովոլտային համակարգի տեղադրմամբ: Մեծ Պարնիում 23 հա գյուղատնտեսա-կան անմշակ հողատարածքներ կվերականգնենք որպես վարելահող, կտեղադրվի ֆոտովոլ-տային համակարգ և էլեկտրախնայող լամպեր: Բայց տեղական մակարդակում խնդիրների լուծումը դեռ բավարար չէ, պարտադիր է մտածողություն ու մտահոգություն նաև պետական մակարդակով կրկնում է Արևիկ Հովսեփյանը, որը, ցավոք չկա. Բայց չէ՞ որ համապատաս-խան քայլերի արդյունքում մենք կարող ենք անգամ դառնալ մաքուր ջուր արտահանող երկիր: Մենք էլ բարձրադիր երկիր ենք, մեր բոլոր ջրերը անդրսահմանային են և չունենք բավարար քանակով ջրամբարներ, որ այդ հալոցքային ջրերը կուտակելու և չոր սեզոնին օգտագործելու համար: Չկա սրտացավություն ոչ մի մակարդակում, չկա պետական մտածողություն, պակա-սում է իրենց երկրի տեր զգացող մարդկանց քանակը, չկա երկրի զարգացման համար պա-տասխանատու մարդկանց բանակ…»:


 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ