Շաբաթ, Դեկտեմբեր 16, 2017

 22:42

ԼՐԱՀՈՍ

Հայաստանը տարածաշրջանային գործընթացներից դուրս. Սերգեյ Մինասյան

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագիտական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար

Ինպիսի՞ն է եղել Հայաստանի և իր հարևան երկրների փոխհարաբերությունների դի-նամիկան, ի՞նչ ունենք մենք այսօր:

Խորը վերլուծություն կատարել պետք չի՝ հասկանալու համար, որ Արցախյան հակամարտութ-յան պատճառով մենք ունենք հայտնի հարաբերություններ Ադրբեջանի հետ, դրա հետ կապված նաև համարժեք հարաբերություններ Թուրքիայի հետ՝ սկսած 1993թ-ից.: Ըստ էության՝ Թուր-քիայի հետ ցամաքային սահմանը երբեք էլ բաց չի եղել, և եթե չհաշվենք մեկ անգամ Եվրոպա-յից ու Սիրիայի Հայաստան ուղարկված բավականին մեծ ծավալի օգնությունը, որը բերվել է Թուրքիայի տարածքով, մնացած բոլոր դեպքերում այդ սահմանը փակ է եղել: Վրաստանի դեպ-քում ամեն ինչ պարզ է՝ մեր արտաքին բեռնափոխադրումների 70-80 տոկողն անցնում է այդ երկրի տարածքով, ու այն հանդիսանում է արտաքին աշխարհի հետ մեզ կապող հիմնական ու-ղին: Մնացած ծավալի ապրանքաշրջանառությունը կատարվում է Իրանի տարածքով: Կա նաև օդային ճանապարհը նույնպես հիմնականում Վրաստանով, Իրանով և մասամբ նաև Թուրքիա-յով: Պատճառները, կարծում եմ, պարզ են. սա ոչ թե Հայաստանի ընտրությունն է, այլ հետ-ևանքն է այն քաղաքականության, որն իրականացնում են Տարածաշրջանում Ադրբեջանն ու Թուրքիան՝ նպատակ ունենալով տնտեսական, քաղաքական ու հոգեբանական ճնշում իրակա-նացնել Հայաստանի նկատմամբ:

Որո՞նք են տարածաշրջանի երկրներն ընդգրկող տարաբնույթ նախագծերից Հայաս-տանի մեկուսացվածության պատճառները:

Աշխարհագրությունն ու աշխարհաքաղաքականությունը այն հիմնական գործոններն են, որոնք ազդում են այս կամ այն պետության զարգացման վրա կամ պայմանավորում են տարատեսակ կոմունիկացիոն նախագծերին մասնակից լինել-չլինելու հարցը:

Արդյո՞ք հնարավոր է այս պայմաններում ինչ-որ բան անել, փոխել իրավիճակը: Հնարավոր է, ե-թե, ենթադրենք, Հայաստանը Արցախի հարցում գնար միակողմանի զիջումների, ինչը մենք չտեսանք, իսկ եթե որոշ շրջանակներում նույնիսկ առկա էին այսպիսի մոտեցումներ, ապա դա ընդունելի չեղավ Ադրբեջանի համար, և խնդիրը նախկինի պես մնաց չլուծված: Բաքու-Թբիլի-սի-Ջեյհան նախագծի իրականացումից առաջ՝ դեռևս 1990-ական թվականների վերջից, նմանա-տիպ գաղափարներ կային, բայց դրանք պրակտիկ իրագործում չստացան:

Հայաստանը ոչ սովետական շրջանում է հանդիսացել կոմունիկացիոն լուրջ ուղի, ոչ էլ այս պա-հին է այդպիսին: Հետևաբար տարածաշրջանում Հայաստանի իրադրությունը հիմնականում պայմանավորված է հայ-ադրբեջանական և նաև հայ-թուրքական հարաբերություններով, որտեղ մեծ դեր են խաղում թե՛ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը և թե՛ այն պատմական կնճիռները, որ առկա են հայ-թուրքական հարաբերությունների մեջ:

Ընթացքի մեջ է հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը և որոշակի գումար կա արդեն այդ ծրագրի իրականացման համար: Իհարկե, Հայաստանի համար ցանկալի կլիներ ունենալ և՛ ավտոճանապարհ, և՛ երկաթգիծ, սակայն հասկանալի է, որ այստեղ ռեսուրսների հարց է: Ավ-տոմոբիլային ճանապարհի կառուցումը շատ ավելի մատչելի է, և հուսով եմ առաջիկա մի քանի տարիների ընթացքում այդ ճանապարհի շինարարությունը կիրագործվի: Ինչ վերաբերում է Ի-րան-Հայաստան երկաթգծին, ապա դա չափազանց թանկ հաճույք է, և ոչ մի կողմ չի ցանկանում ֆինանսավորել դա: Դրա արժեքը մոտ 3-5 մլրդ. դոլար է, և կարծում եմ, որ տնտեսական լուրջ շահագրգռվածություն այս հարցում ոչ մի կողմ չունի: Անգամ Հայաստանի համար. հաճախ ես մտածում եմ որ տնտեսական առումով ավելի էժան կլինի Նախիջևանը գրավելը, քան Իրան--Հայաստան երկաթուղու կառուցումը, հատկապես, որ այդպես մենք կլուծենք նաև ռազմավա-րական նշանակության կարևոր հարցեր: Խնդիրն այն է, որ Ռուսաստանը, չգիտեմ, թե ինչու, բայց չի ցանկանում կառուցել մի երկաթուղի, որը հեռու կլինի իր սահմաններից, Իրանը, թեև շահագրգռված է և անգամ պատրաստ է կառուցել այն մինչև իր սահմանը, գուցե մի փոքր էլ ա-վել, սակայն 3-5 մլրդ. դոլար չի ներդնի այդ նախագծի իրագործման մեջ: Իրանի համար այն կենսական անհրաժեշտություն չունի, նամանավանդ, որ շուտով գործելու է Ադրբեջանի հետ եր-կաթուղին: Այս նախագիծը տնտեսական ռեալ շանս ոչ մի կողմի համար չի ներկայացնում, ան-գամ Հայաստանի, որի համար այս երկաթուղու կառուցումը ավելի շատ կարող է ունենալ աշ-խարհաքաղաքական նշանակություն, բայց ոչ մի կերբ չի կարող արդարացնել այդ չափի ներդ-րումները:

ԵԱՏՄ-ին անդամակցությունը որքանո՞վ կարող է բարձրացնել Հայաստանի տնտե-սական գրավչությունը տարածաշրջանային երկրների հետ համագործակցության տե-սանկյունից:

ԵԱՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ 2013, 2014, 2015թ-ի որոշումներն ու գործընթացները ամբողջովին պայմանավորված են եղել ոչ թե տնտեսական, այլ աշխարհաքաղաքական և տն-տեսական գործոններով: Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ, որովհետև այդպես ցանկացավ Ռուսաստանը: Ռուսաստանը դա ցանկացավ ոչ թե Հայաստանի տնտեսական շահի հեռանկարով պայմանավորված, այլ ուղղակի ցանկացավ Հայաստանը միացնել աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող մի պրոյեկտի, դարձնել այն այդ նա-խագծի մի մասը՝ միաժամանակ փորձելով խոչընդոտել Արևելյան գործընկերության ծրագրերի իրականացմանը մեր տարածաշրջանում: Եթե անգամ ընդունենք, որ 2017թ-ի դրությամբ մենք այդ միությունից որոշակի տնտեսական օգուտներ ստացել ենք, միևնույն է՝ լուրջ, շոշափելի տնտեսական օգուտ ԵԱՏՄ-ից Հայաստանը չունի: Որոշ չափով տնտեսական օգուտ Հայաստա-նը, որպես ԵԱՏՄ-ի մաս, ստանում է մի շարք ապրանքների էժան գներով ներկրման մեջ, մաս-նավորապես էներգակիրների և գազի գնի հարցում, սակայն իր ամբողջության մեջ այն քաղա-քական նշանակություն ունի, ոչ տնտեսական: Հայաստանը որոշակի հետաքրքրություն կարող է ունենալ հարևան Իրանի ու Վրաստանի համար՝ որպես դարպաս Եվրասիական շուկա մուտք գործելու առումով: Բայց անգամ այս դեպքում ես չեմ կարծում, որ այս բոլոր գործոնները կարող են չափից ավել բարձրացնել Հայաստանի տնտեսական նշանակությունը:


 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ