Շաբաթ, Դեկտեմբեր 16, 2017

 22:41

ԼՐԱՀՈՍ

Ֆենիքս Մեդ. որակի վերահսկողություն եվրոպական ստանդարտներով

Ի՞նչ է պահանջվում բժշկությունից: Շատ «քիչ» բան` ճշգրիտ ախտորոշում և լավ բուժում:

«Ֆենիքս Մեդը» ժամանակակից, բարձր տեխնոլոգիական բժշկական կենտրոն է, որը ճշգրիտ ախտորոշման համար հագեցած է անհրաժեշտ գերժամանակակից սարքավորումներով, իսկ լավ բուժում ապահովելու համար ունի փորձառու և արդի բժշկական մեթոդներին տիրապետող պրոֆեսիոնալ բուժանձնակազմ:

«Ֆենիքս Մեդ» բժշկական կենտրոնը նախապես` 2008 թվականից գործել է որպես լաբորատորիա: 2015 թվականից այն գործում է նոր հասցեում` Ամիրյան 12/2, և իր հավատարիմ ու նոր այցելուներին լաբորատոր ծառայություններին զուգահեռ առաջարկում է նաև գինեկոլոգի, մաշկաբան կոսմետոլոգի, էնդոկրինոլոգի, ռեֆլեքսաթերապևտի, հոմեոպաթի, սոնոգրա-ֆիայի ծառայություններ` ժամանակակից մեթոդների և առաջատար տեխնոլոգիաների կիրառությամբ: Այս կարճ ժամանա-կահատվածում կենտրոնը նշանակալի հաջողություններ է գրանցել` օգնելով առողջական խնդիրներ ունեցող բազմաթիվ պացիենտների, ինչ և հանրային վստահություն ձեռք բերելով: «Ֆենիքս Մեդ» ԲԿ-ի գործադիր տնօրեն Ադրինե Թովմասյանը նշում է, որ իրենք դարձել են մի ինքնատիպ ընտանեկան բժշկական կենտրոն, որովհետև եթե մեկն այստեղ հետազոտվում է կամ օգտվում բուժծառայություններից որևէ մեկից, անպայման շղթայաբար «Ֆենիքս Մեդ» են սկսում դիմել նրա ընտանիքի անդամները, բարեկամներն ու ծանոթները:

«Ֆենիքս Մեդ» ԲԿ-ի լաբորատորիան հագեցած է նորագույն սարքավորումներով և աշխատում են պրոֆեսիոնալ բժիշկներ: Անընդհատ իրականացվում է որակի վերահսկողություն եվրոպական ինստիտուտների հետ համատեղ: Որակի հսկողութ-յուն է կատարվում նաև լաբորատորիայի ներսում և ցանկացած չնչին կասկածի դեպքում կրկնվում է հետազոտությունը, ճշտվում արդյունքը: Արվում է ամեն ինչ, որպեսզի պացիենտները այստեղից գնան ճշգրիտ արդյունքներով: “Հետազոտութ-յունների պատասխանները տալիս ենք առավելագույն կարճ ժամկետներում, որովհետև հասկանում ենք մեր պացիենտի հուզմունքն ու անհանգստությունը»,-ասում է «Ֆենիքս Մեդ» ԲԿ-ի գործադիր տնօրեն Ադրինե Թովմասյանը:

«Ֆենիքս Մեդ» Բկ-ի էնդոկրինոլոգիայի բաժանմունքը զբաղվում է բոլոր էնդոկրին հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ՝ հիպոֆիզի ադենոմաներ, անպտղություն, շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի դիսֆունկցիաև այլն:

«Ֆենիքս մեդ» ԲԿ-ի էնդոկրինոլոգ Լուսինե Աղաբաբյանը առաջին հերթին կարևորում է պրոֆիլակտիկան՝ գլխավորապես առողջ սննդակարգն ու ապրելակերպը: Իհարկե, կարևոր է նաև ժամանակին հետազոտվելը, հատկապես, եթե կա ժառան-գականության գործոնը:

«Ֆենիքս Մեդ» ԲԿ-ում գործում է ցերեկային ստացիոնարի հնարավորություն, որտեղ շաքարային դիաբետով հիվանդները հնարավորություն ունեն ներերակային կաթիլային ներարկումներ ստանալ:

Շրջակա միջավայրի աղտոտվածությունը, սթրեսները, սխալ սննդակարգը հաճախ հանգեցնում են մաշկային տարաբնույթ հիվանդությունների ու խնդիրների, որոնց դեմ պայքարի ամենաարդիական մեթոդներին տիրապետում է «Ֆենիքս Մեդ» ԲԿ-ի մաշկաբան-վեներաբան, բժիշկ- կոսմետոլոգ Լուսինե Ժուլվերի Թադևոսյանը:

Մաշկի երիտասարդացման ոչ ինվազիվ տեխնոլոգիաներում գիտատեխնիկական առաջընթացի արդյունքում ստեղծված REACTION տեխնոլոգիական սարքը (արտադրող` ‎Viora իսրայելական կազմակերպություն), համադրելով մուլտիռադիոհա-ճախականության և վակուումային թերապիան, հնարավորություն է ընձեռում հասնել լիֆտինգի փայլուն վիճակի, մաշկի ա-ռաձգականության վերականգնման, մարմնի ուրվագծի մոդելավորման, ծավալի նվազեցման և ցելյուլիտի շտկման: Իսկ օգտ-վել այս բազմապրոֆիլ RF սարքավորման ծառայություններից հնարավոր է միայն «Ֆենիքս Մեդ» ԲԿ-ում: Այստեղ նույն արդ-յունավետությամբ իրականացվում են կոսմետոլոգիական այլ ծառայություններ ևս՝ պիլինգ, դարսոնվալիզացիա, ասեղային էպիլացիա, տատուաժ (շրթունք, հոնք), դեմքի մաքրում, պարաֆինաթերապիա:

Ռեֆլեքսաթերապիան առավել արդյունավետ է ողնաշարային խնդիրների, օստեոխոնդրոզների, նևրիտների, նևրոզների, գիշերամիզության, մարսողական համակարգի խանգարումների, ալերգիաների բուժման համար: «Ֆենիքս Մեդ» ԲԿ-ի ռեֆ-լեքսաթերապևտ Հայկուհի Հովհաննիսյանը ընդհանրացնում է՝ ասեղնաբուժությունը ցուցվում է գրեթե բոլոր ֆունկցիոնալ խանգարումների դեպքում, այն սովորաբար բարելավում է մարդու իմունային և էնդոկրին համակարգերը, նաև օգնում կա-նանց կլիմակտերիկ շրջանում հորմոնալ տեղաշարժերի ժամանակ:

Վերջին տասնամյակների ընթացքում ստեղծվել են էլեկտրապունկտուրային ախտորոշման մի քանի նոր մեթոդներ: Այս ուղղության վերջին ձեռքբերումը համարվում է վեգետատիվ ռեզոնանսային թեստը, որը առաջարկվում է «Ֆենիքս Մեդ» ԲԿ-ում: Այս թեստը հնարավորություն է տալիս ստանալ մարդու առողջական վիճակի համալիր գնահատական, ընտրել պա-ցիենտի բուժման համար անհրաժեշտ էլեկտրամագնիսական ֆիզիոթերապևտիկ և ռեֆլեքսաթերապևտիկ ազդեցություննե-րի ամենաարդյունավետ ռեժիմներն ու սխեմաները:

Հոմեոպաթիան միշտ դիտարկում է ամբողջական մարդուն, բժշկի համար ավելի կարևոր են հիվանդության ախտանիշնե-րը, հիվանդի զգացողությունները, նշանները:

“Հոմեոպաթիայում օգտագործվող դեղերը քիմիական չեն: Դրանք կարող են լինել բուսական, հանքային կամ կենդանական ծագման: Եվ ամենակարևորը, ի տարբերություն քիմիական դեղերի, հոմեոպաթիկ դեղերը հակացուցումներ չունեն և կողմ-նակի վնասակար ազդեցություններ չեն առաջացնում»,-ասում է “Ֆենիքս Մեդ” ԲԿ բժիշկ հոմեոպաթ Նաիրա Զաքարյանը: Բ-ժիշկ-հոմեոպաթին կարելի է դիմել ցանկացած պահի, ցանկացած թուլության կամ հիվանդության ախտանիշի դեպքում:

Գինեկոլոգիական հետազոտությունը կնոջ սեռական համակարգի ուսումնասիրման մեթոդների ամբողջությունն է, որը լինում է հիմնական/պարտադիր և լրացուցիչ, որոնք կիրառում են ըստ ցուցումի` կախված ախտորոշումից: Գինեկոլոգիայի ծառայությունը, ուղղված լինելով երեխաների և դեռահասների առողջության պահպանմանը` իրականացնում է երեխաների և դեռահասների շրջանում տարածված վերարտադրողական համակարգի հիվանդությունների կանխարգելում, բուժում և -խորհրդատվության տրամադրում:

“Ֆենիքս Մեդ” ԲԿ-ը հագեցած է նաև ուլտրաձայնային հետազոտության ժամանակակից սարքով, որը հնարավորություն է տալիս հետազոտել բոլոր օրգանների աշխատանքը և կանխարգելել հիվանդությունները, ինչպես նաև կատարել անոթների դուպլեքս և պտղի դոպլեր հետազոտություններ:


 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ