Երկուշաբթի, Դեկտեմբեր 11, 2017

 13:31

ԼՐԱՀՈՍ

Հաջողված նախագծեր. Հովիկ Մուսաելյան

«Սինոփսիս Արմենիայի» տնօրեն

«Սինոփսիսը» Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2004թ.` տեղեկատվական տեխնոլոգիաները որպես երկրի զարգացման գերակա ուղղություն ճանաչելուց հետո: էլեկտրոնային ավտոմատացված նախագծման արդյունաբերության ամենամեծ ընկերություններից է: «Սինոփսիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսաելյանը սեփական փոր-ձով պատմում է Հայաստանի առավելությունների, ռիսկերի, հեռանկարի և չիրացված պո-տենցիալի մասին:

- Շատերն են լսել Սինոփսիս անվանումը: Մանրամասնեք ընկերության գործունեությունը և ասացեք, խնդրեմ, որքանո՞վ են Հայաստանում հնա-րավոր հաջողված նախագծերը:

- Շատերը գիտեն, որ Հայաստանում «Սինոփսիսն» ամենամեծն է, որակյալ շատ կադրեր ունենք: Ասում են նաև, թե չիպ-դիզայնով ենք զբաղվում: Ասեմ ավելին, երբ գալիս են հարցազրույցի աշխատանքի ընդունվելու համար, հարցին, թե ինչու են դիմել մեզ՝ ասում են, թե լավ ընկերություն է: Բայց թե ինչով ենք իրականում զբաղվում, շատ կարևոր է: Եթե մեր գործառույթների տիրույթը չի նշմարվում, դժվար է հասկանալ մեր խնդիրների շրջանակը և թե զարգացման ինչպիսի մի-տումներ ունենք: Ընկերությունը համաշխարհային առաջատար է, կիսահաղորդ-չային միկրոսխեմաների նախագծման, էլեկտրոնային ավտոմատ ծրագրային գոր-ծիքների մշակման ոլորտում: Օրինաչափ է, որ 45 երկրում գործում են ընկերութ-յան ստորաբաժանումները: Հայաստան մուտք գործելիս <<Սինոփսիսը>> 2004-ին գնեց ամերիկյան սիլիկոնային հովտում գտնվող 4 ընկերություն, որոնց ինժեներա-կան ստորաբաժանումները Հայաստանում էին: Այդ ընկերությունների ակունքնե-րում սփյուռքահայեր էին, բայց այս գործոնը ամբողջովին հայկական չդարձրեց նախագիծը: Սինոփսիսը գլոբալ բնույթ ունի: Գերխնդիրը նվազ ծախսով բարձր ո-րակի արտադրանք ստանալն է: Սա ընդհանրապես, բիզնեսի դասական կանոն է: <<Սինոփսիս Արմենիայի>> 12 տարվա զարգացումը ֆանտաստիկ էր. Կարճ ժամ-կետում դարձել ենք <<Սինոփսիսի>> ամենամեծ ստորաբաժանումը: Ունենք 750 աշխատակից: Համատեղ գործակցության ծրագրում ունենք ուսանողներ, որոնք Հայաստանի տեխնիկական ուղղվածության բուհերից են: Կարևորագույն ձեռքբե-րում է այն, որ ունենք ինքներս մեզ համար կադրեր նախապատրաստելու հնա-րավորություն, ինչի հետ ամերիկյան կողմը ևս մեծ հույսեր ունի: Այն փաստը, որ մեր աշխատակիցների կեսը մեր նախկին ուսանողներն են, վկայում է հենց այս ձեռքբերման մասին: Ղեկավարների սպասելիքները գերազանցվել են: Հայաստա-նը ռիսկային է օտարերկրյա ներդրողների համար: Կան հաջողված նախագծեր, բայց հիմնականում հեղինակների նպատակամղվածության արդյունք են, Նրանց չեն վշտացրել խոչընդոտներն ու ռիսկերը: Հայ ինժեները արագորեն հարմարվում է տարբեր իրավիճակների: <<Սինոփսիսում>> ինժեներները ազատ մտածող են, բայց սուբորդինացիոն պատասխանատվությունն անշեղորեն պահպանվում է:

- Ինչու՞ է տարածված այն տեսակետը, թե Հայաստանում գրեթե անհնար է նոր գործ սկսել ու հաջողել:

- Այդ տեսակետի ձևավորմանը նպաստել է 3 հիմնական գործոն: ՏՏ շուկայում ո-րակյալ մասնագետները քիչ են: Լայնամասշտաբ համալսարանական ծրագրեր ի-րականացնելով «Սինոփսիսն» իր համար լուծել է այդ խնդիրը: ՀՊՃՀ-ի ամբիոնը մեզ մոտ է տեղակայված: Տարբեր հաշվարկերի համաձայն՝ այս ոլորտում որակ-յալ 3000 մասնագետի պակաս կա: Միայն նորավարտների հետ բարձր արդյունքի չես հասնի: 2-րդ գործոնն այն է, որ գլոբալ շուկային միանալը շատ բարդ է մեր նո-րաստեղծ ընկերությունների համար: Հայաստանը սեղմված է, շուկան նեղ է: Հա-ջողության հասնելու համար պետք է դուրս գալ արտաքին ասպարեզ, մեր երի-տասարդների համար դա շատ բարդ է. Օտարներին հետաքրքրելու համար անհ-րաժեշտ են համարժեք հմտություններ և ֆինանսական հիմք: Այս համատեքս-տում էլ ունենք հաջողված նախագծեր. օրինակ՝ «Picsart»-ը, «Sololearn»-ը: Ֆորբսի դասակարգմամբ բավական բարձր դիրք են զբաղեցնում, բայց առանց օտարերկր-յա ներդրողի, բաժնեմաս վաճառելու, ծրագիրը դժվար կլիներ ձեռնարկել: 3-րդը՝ Հայաստանի տնտեսության մյուս բնագավառներում ՏՏ-ն չի կիրառվում որպես գործիք: ՏՏ-ն առանձին գնահատման ոլորտ չէ: Եթե այն չի ծառայում հարակից շահերին, ինչ-որ տեղ դառնում է ինքնանպատակ:

- Ի՞նչ խնդիրների միջով է անցնում հաջողության ճանապարհը:

- Մարդիկ են իրենց համար հարթում այդ ճանապարհը: Հաջողության վեկտորը սկուտեղի վրա չի մատուցվելու: Կարծիքների միաձուլումը կարող է հանգեցնել նորարարական մտքի: Գաղափարը գեներացնելու ճանապարհին առնչվում ես երկրի զարգացման, սոցիալ-տնտեսական, միջավայրի, հանրային ընկալման խնդիրներին: Պետությունը ևս պետք է նպաստավոր պայմաններ ստեղծի:

- Խնդիրը հիմնականում պահանջարկի՞ մեջ է, թե՞ ճիշտ ու որակով մա-տուցելու:

- Հավի ու ձվի պատմությունն է: Եթե պահանջարկ կա, բայց որակյալ արտադրանք չես մատուցում, պահանջարկն արագորեն կանհետանա: Այս դեպքում այն կի-րացվի երկրից դուրս:

- Ի՞նչ մտավախություններ ունեք: Սկսնակներին ի՞նչ խորհուրդ կտաք:

- Ուղեղների արտահոսքի բարձր տեմպեր կային, մտավախություն ունեինք չիրաց-նել հղկվող ներուժը, չպահել մեր նախապատրաստած կադրերին: Մեզանից գնա-ցողներն ավելի քիչ էին, քան մյուս գործատուներից: Կարելի է ասել, մեզանում լուրջ ցնցումներ չեղան: Մեր միկրոմիջավայրում կրթություն ստանալու և գիտա-կան աշխատանք կատարելու հնարավորություն ունեին: Արտերկիր նվազագույն տեղափոխությունները կարող էին հիմնականում պայմանավորվել ընտանեկան գործոնով: Գործարարական նկատառումներով մեր երկիրը ռիսկային է, բայց անվ-տանգության առումով ապահով է, Երևանը հարմար քաղաք է: Չմոռանանք նաև, որ ջերմ ենք, կարողանում ենք անկեղծորեն ընդունել հյուրերին, գործարարները գնահատում են այս ամենը: Շատ կարևոր է, որ սննդի և ջրի որակը բարձր է: Մ-յուս կողմից, ուղիղ չվերթները քիչ են, գործարարները ստիպված են մի քանի ինք-նաթիռ փոխել Ա-ից Բ կետ տեղափոխվելու համար: Առանց ստորաբաժանումների հատուկ զբաղվածության, պոտենցիալ գործարարները կարող են 5 րոպեի ընթաց-քում հեռախոսներով ներբեռնել Հայաստանի մասին անհրաժեշտ տեղեկություն՝ կոռուպցիոն ռիսկերի մակարդակը, համախառն ներքին արդյունքը, աղքատութ-յան ցուցանիշները: Փնտրված ցուցիչները կարող են հետ պահել գործ սկսելու մտքից, բայց որպեսզի մեր դրական տրամադրվածությունը անհիմն չթվա, բավա-կան է վերհիշենք հաջողված օրինակները; Երբ խոսում եմ <<Սինոփսիս Արմե-նիայի>> մասին, շնչառությունս համաչափ է, որովհետև խոսում ենք արդեն կա-յացածի մասին: Նշեցինք ուղեղների արտահոսքի մասին: Աշխարհում ընդունված է նաև ուղեղների շրջանառության բանաձևը. արտերկրում կրթվելուց հետո մաս-նագետները վերադառնում են և նոր Ստարտ-ափեր ձեռնարկում, ստորաբաժա-նումներ հիմնում:

- Հայաստանը 2030-ին՝ Ձեր տեսլականը:

- Հենց այս հարցի պատասխանն ունենանք, կնշանակի՝ ունենք նաև ազգային գա-ղափարախոսություն: Անընդհատ խոսում ենք խոչընդոտների մասին, վկայաբե-րում շրջափակող հարևաններին: Բայց եթե ամրագրենք հստակ և հանրային ա-ռումով ընկալելի նպատակ, հասկանանք, թե ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել 2030-ին և 2050-ին, մարդիկ հավատով կներշնչվեն: Դժբվար է պատկե-րացնել թռիչքային զարգացում՝ առանց Արցախի հիմնահարցը լուծելու: Բայց չէի ցանկանա, որ այն լիներ մեր միակ խնդիրը: Համաշխարհային այնպիսի նախա-դեպ չկա, որ ստատուս քվոն անընդհատ պահպանվի: Գալու է նոր փոփոխության ժամը: Եթե 5 տարի հետո լուծենք այդ խնդիրը, ո՞րն է լինելու հաջորդ քայլը: Են-թադրենք՝ միավորվում-դառնում ենք մեկ հայկական պետություն: Հետո սփյուռ-քահայերին շնորհում ենք քաղաքացիություն, Ազգային ժողովը դառնում է երկպա-լատ՝ սփյուռքի մասնակցության իրավունքով: Համախմբվում ենք ստեղծելու մեր երազած երկիրը, բայց որո՞նք են հստակ ծրագրերն ու քայլերը: «Սինոփսիսի» զարգացմանը չեն նպաստել կառավարությունն ու հանրությունը: Մեր մասնա-գետների շնորհիվ է այս ամենը կայացել: Մարդիկ զարմանում են, երբ տեղեկա-նում են մեր թիմի անդամների մեծ թվի մասին, Ռուսաստանում և Արևելյան Եվ-րոպայում իրականացվող մեր ծրագրերի մասին: Եթե միջազգային հսկայական ընկերություն մուտք գործի Հայաստան, ոլորտը կքանդվի. կադրերի պակաս է ու-նենալու, համալրվելու է մյուս գործատուների կադրերով, նույն թվում՝ «Սինոփսի-սի»: Չենք կարողանալու դիմակայել: «Սինոփսիսը» վճարում է միջին աշխատա-վարձ և աշխատակիցներին ապահովում է կայուն, կանխատեսելի աշխատանքով: Ընկերությունը ներդրում է կատարում և իր ուսանողի արդյունքը ստանում 8 տա-րի հետո՝ այս եղանակով ստանալով իր բաժին դիվիդենտը: Եթե նոր ընկերություն-ները նման ծրագրեր չիրականացնեն, կսկսեն «գողանալ» մասնագետներին: Մեր զգուշավոր ներդրողների տեսանկյունից այդ «փախուստը» Հայաստանին կդարձնի էլ ավելի ռիսկային և, հնարավոր է, մասնագետների փոքր խմբով բավարարվեն: 2030-ին մրցունակ լինելու համար հարկավոր է լրջագույն կրթական համակարգ ներդնել: Պետք չէ հեծանիվ հորինել, պարզագույն մոդել է՝ համալսարանի հետ գործակցության ընթացքում մշակել կրթական համատեղ ծրագրեր և շուկային մատակարարել համապատասխան կադրեր: Իսրայելի բանակում զինվորները զբաղվում են ծավալուն տեխնոլոգիական գործունեությամբ, զորացրվող կադրերի նկատմամբ իսկական որս է սկսվում: Եթե այս համակարգը կարողանանք ստեղ-ծել, մեզ հետ մրցել դժվար կլինի: Հայերն ունեն այդ կարողությունները: Մեզ ամեն բան հետաքրքրում է: Չեմ սիրում ազգերին գերագնահատել, բայց ժամանակն է գույքագրում անել, մեր ուղղության վեկտորը սահմանել և հնարավորությունները հստակորեն իրացնել՝ առավելություններն ու թերությունները գիտակցելով: «Սի-նոփսիս Արմենիան» կայացել է ամենադժվար ժամանակահատվածում: 2004-ին՝ հիմնադրման ժամանակ, Հայաստանում համացանցը անմխիթար վիճակում էր: մեգաբիթ/վյրկ-ի արժեքը կազմում էր 12000 դոլար, հիմա 10 դոլար է: Այս հանգա-մանքը «Սինոփսիսի» մուտքը չկասեցրեց: Մեր ընկերության շնորհիվ շատերը չեն արտագաղթել, ավելին՝ մասնագետներ ունենք, որ նույնիսկ մի քանի ընտանիքի են կերակրում, ոլորտն արդիականացվել է, մեր վճարած հարկերից թոշակներ են տրամադրվում: Այս և մյուս դրական հետևանքների մասին, կարծես, չի խոսվում: Թիմով ենք կայացրել: Մենք գիտենք պատասխանի արժեքը, մեր պատասխանի հիմքում հաջողված փորձն է:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ