Շաբաթ, Դեկտեմբեր 16, 2017

 22:39

ԼՐԱՀՈՍ

Աշխարհի թագավորների կիրճը Հայաստանում / The World`s kings valley in Armenia

Ըստ Հայաստանի Հանրապետություն օրաթերթի 27.04.2012 –ի ԻՏԱՍ ՏԱՍՍ-ըհաղորդում է, որ այս տարի պատմության մեջ առաջին անգամ միջազգային զբոսաշրջիկների թիվը կգերազանցի մեկ միլիարդի նշագիծը:Հայաստանը վերջին տարիներին հազիվ հաղթահարել է մեկ միլիոնի սահմանը, որից ավելի քան հիսուն տոկոսը արտասահմանում բնակվող մեր հայրենակիցներն են: Իսկ աշխարհում գոյություն ունեն երկրներ, որոնք ապրում են միայն համաշխարհային զբոսաշրջիկների այցելության եկամուտից: Տարեկան 12 միլիոն զբոսաշրջիկ այցելում են Ստամբուլ: Հավանաբար, Նյու Յորքը, Լոնդոնը, Փարիզը, Տոկիոն և այլ մայրաքաղաքներ ավելի շատ այցելուներ ունեն: Հայաստանը չի կարող Եգիպտոսի բուրգերի, Փարիզի Էյֆելյան աշտարակի ու Լոնդոնի Բիգ Բենի կրկնօրինակը կառուցել Հայաստանում, որ ավելի շատ զբոսաշրջիկների գրավի դեպի Հայաստան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տարիների փորձը ցույց է տվել, որ առաջին քրիստոնյա երկիր լինելով և չվերանորոգված եկեղեցիներով չենք կարող միլիոնավոր արտասահմանցի զբոսաշրջիկների սիրտը գրավել: Մեզ`  հայերիս մնում է աշխարհին նորություն մատուցենք: Փորձենք պարզել` բացի հին հուշարձաններից, ծովափից, ուտելիքներից ու թանգարաններից էլ ինչ կհետաքրքրի զբոսաշրջիկին:
Վաշինգտոնում ժայռի վրա քանդակել են իրենց երեք հայտնի նախագահների արձանները, որոնց տեսնելու համար ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում ԱՄՆ: Աշխարհի գրեթե բոլոր երկրների հրապարակներում կառուցված են իրենց հայտնի թագավորների արձանները: Ուր մնացին այն բոլոր դեմքերը, որ Հայաստանի հազարամյա պատմություն կերտեցին: Գանգատվում ենք, որ մեր նոր սերունդը Հայոց պատմություն չգիտի: Լսելը լավ է, կարդալը ավելի լավ, իսկ տեսնելը ավելի լավ է տպավորվում: Որտեղ է դրված Արտաշես Աշխարհակալի, Տիգրան Մեծի կամ Արտավազդ թագավորի արձանը, որը Կլեոպատրայի առաջ նույնիսկ չխոնարհվեց: Վաղարշ թագավորը քաղաք կառուցեց, բայց նրա արձանը չկառուցվեց, Աշոտ Երկաթը Սևանի կղզում պատերազմեց արաբների դեմ, նրանը նույնպես չկա: Երևանում գտնվող Մարշալ Բաղրամյանի արձանի առջև շատ զբոսաշրջիկներ կանգնում ու նկարվում են. զգացել ենք, որ արձանները ավելի շատ ուշադրություն են գրավում:

Գաղափարը `

Ընտրենք որևիցե կիրճ Երևանից ոչ շատ հեռու և տեղադրենք կիրճի մեջ աշխարհի պատմությանը ծանոթ հայտնի թագավորների արձանները: Որ զբոսաշրջիկը չի գա ու չի նկարվի Դարեհ Առաջինի, Ալեքսանդր Մակեդոնացու, Կլեոպատրայի, Ռամզես Երկրորդի, Մովսեսի, Կոնֆեսիոսի, Չինգիզ խանի, Աբրահամ Լինքոլնի , Վիլհելմ թագավորի, Չերչիլի, Ռուզվելտի, Լենինի, Ստալինի, Ադոլֆ Հիտլերի հետ (բայց, ուշադրություն, Մուհամեդի արձանը իսլամի կողմից արգելված է):

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կիրճի մեջ, օրինակ Հրազդանի, հարմար տեղում տեղադրվելու է Ուբայեդի թագավորների, ապա շումերների և ըստ տարիների հայտնի թագավորների արձանները: Ցուցատախտակների վրա առանձին- առանձին գրվելու են լրիվ պատմողական տեղեկություններ:

Թագավորների Կիրճը Հայաստանում լինելու է այն եզակի գաղափարը և նախագիծը, որ գոյություն չունի աշխարհի ոչ մի երկրում:

Գաղափարը Վերաժ Աբրամյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ