Երկուշաբթի, Դեկտեմբեր 11, 2017

 13:35

ԼՐԱՀՈՍ

Ինչու ընդդիմադիր բևեռը չի կայանում. Րաֆֆի Հովհաննիսյան

      «Ժառանգություն» կուսակցության նախագահ

Կկայանա: Ավելի էական է համաքաղաքացիական իրավատեր ու շարժիչ ուժը: Իսկ թե որն է ընդդիմության մեղքը, ապա գլխավոր մեղադրանքը մեկն է՝ իշխանությունը կեղծ է, մեր ազգային ամոթը: Թե՛ վարչակազմին, թե՛ ընդդիմությանը պակասում է արդյունավետ գործելու, իրավական, սահմանադրական զինանոցը լիարժեք կիրարկելու խնդիրը:

Սահմանադրական պետություն, ուստիեւ իրավակարգ իշխանություն, ի վերջո, ունենալու համար պետք է ուղղակի երկրում ապահովել ազատ ընտրությունների պայմաններ: Սա, անշուշտ, տարողունակ խնդիր է՝ իր բոլոր ածանցյալներով հանդերձ, բայց միացյալ օրակարգի հրամայականն է նաեւ: Միայն այդպես կարելի է առողջացնել քաղաքական կյանքը:

 Ամեն դեպքում ճիշտը ապագայի ուղին նախանշելն է եւ այդ ճանապարհով նպատակասլացորեն, հետեւողական քայլքով առաջ ընթանալը: Եթե ամուր են սկզբունքներդ եւ ինքնիշխան շահերդ, քեզ ոչ ոք չի կարող թելադրել:

 

«Երևակ» ամսագիր

 

 

 

 

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ