Շաբաթ, Սեպտեմբեր 23, 2017

 11:17

ԼՐԱՀՈՍ

Հայաստանում ԵՄ դեսպանը դժգոհ է բանակցային գործընթացից

 

Այսօր Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեան, ներկայացրեց Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) իրականացման վերաբերյալ Հայաստանի 2012թ.-ի առաջընթացի զեկույցը: Համաձայն դրա` 2012 թվականի ընթացքում ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից միջնորդվող բանակցություններում առաջընթաց չի արձանագրվել:

Նա նաև նշեց, որ դրական տեղաշարժ չի արձանագրվել Հայաստանի ու Թուրքիայի մերձեցման ուղղությամբ ևս` հավելելով, որ ԵՄ շարունակում է օժանդակել առանց նախապայմանների մերձեցման գործընթացին:

Դեսպանը նաև ներկայացրեց Հայաստանից ակնկալվող քայլերը. «Նոր թափ հաղորդել Մադրիդյան սկզբունքների համաձայնեցման գործընթացին, նպաստել հակամարտության կարգավորման առաջընթացի համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը»:

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ