 |
|
 |
ԱՇԽԱՐՀ
Ջեքսոնի բժիշկը չընդունեց իր մեղքը
2010-02-09 04:08:58
|
Ամերիկյան փոփ արքա Մայքլ Ջեսոնի նախկին անձնական բժիշկ Կոնրադ Մյուրրեյը չի ընդունել իր մեղքը Մայքլ Ջեքսոնին ոչ դիտավորյալ մահ պատճառելու մեջ և ազատ է արձակվել գրավի դիմաց։ Գրավի չափը կազմել է 75հզ դոլլար։ Հաղորդում է Sky News ը։
Հեռուստատեսության կողմից տարածած տեղեկատվության համաձայն՝ Ջեքսոնի անձնական բժշկի մասնակցությամբ դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 5 ին։
Yerevaklur.am ը հիշեցնում է, որ Ջեքսոնը մահացել է ուժեղ ներգործող դեղամիջոցների չափից ավել ընդունելու պատճառով։ Մահվան պահին նրա կողքի է եղել անձնական բժիշկը։ Բժիշկը խոստովանել է, որ բժշկական միջամտություն է իրականացրել՝ նպատակ ունենալով բուժել հիվանդին անքնությունից և պատճառաբանում է, որ այդ դեղորայքը վերջինիս նշանակել են այլ բժիշկներ ևս։
Եթե դատարանը ճանաչի Կոնրադ Մյուրրեյի մեղքը, ապա վերջինիս սպսվում է մինչև 4 տարվա ազատազրկում։
|
|
|
|
 |
 |
Լրահոս |
 |
2010
09
03
| Երկ | Երեք | Չոր | Հինգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
 |