 |
|
 |
ՄՇԱԿՈւՅԹ
Մատենադարանի ձեռագրերից մոտ 1 մլն ձեռագիր էջ արդեն թվայնացվել է
2010-02-08 23:05:40
|
Մատենադարանի ձեռագրերից 1200-ն արդեն թվայնացված են։ NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում Մատենադարանի բարձր տեխնոլոգիաների եւ հրատարակչական հարցերով տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանը նշեց, որ թվայնացման աշխատանքները շարունակվում են արդեն 3 տարի, եւ մոտ 1 մլն էջ արդեն պահպանվում է նաեւ թվային տարբերակով։
Գ. Գասպարյանի խոսքով` Մատենադարանում պահվող ձեռագրերի էջերի քանակը անցնում է 12 մլն-ից։ Ըստ նրա՝ այս տարի թվայնացման աշխատանքի ծավալները ավելի կմեծանան. Գալուստ Գյուլբենկյան բարեգործական հիմնադրամը միջոցներ է տրամադրել, թվայնացման եւս երկու սարք ձեռքբերելու համար։ Գ.Գասպարյանը նշեց, որ ձեռագիր էջերի նկարումից եւ շտեմարանում հավաքագրելուց հետո ամբողջ ինֆորմացիան պետք է դասակարգվի եւ ստեղծվեն տարբեր տիպի թեմատիկ կատալոգներ։ «Դրանք տրամադրվելու են գիտնականներին, որոնք նախկինում օգտվում էին ձեռագրերից»,- նշեց նա՝ հավելելով, որ ձեռագրերն ուսումնասիրողները իրենք են արդեն կողմ, որ աշխատեն թվային տարբերակների հետ, քանի որ ժամանակ են խնայում եւ անհրաժեշտ ինֆորմացիան ավելի արագ են գտնում։ Նյուզ.ամ
|
|
|
|
 |
 |
Լրահոս |
 |
2010
09
03
| Երկ | Երեք | Չոր | Հինգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
 |