Հանցագործությունների թվով առաջին տեղում են Վաղարշապատը, Սևանը, Վանաձորը
2010-02-08 20:20:36
Արմավիրի մարզում նախորդ տարվա ընթացքում գրանցվել է հանցագործության 917 դեպք (2008 թ.՝ 493)։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է 704-ը (94,1%)։ Վարույթում գտնվող քրեական գործերով 863 հանցագործություններից բացահայտվել է 738-ը (92,5%)։ Գրանցված հանցագործությունների թվով առաջին տեղում Վաղարշապատն է (416), երկրորդ տեղում՝ Արմավիրը (339)։
Նույն ժամանակահատվածում, Գեղարքունիքի մարզում հանցագործության 710 դեպք է գրանցվել ( 2008 թ. 339)։ Բացահայտվել է 554-ը (92,6%)։
Միաժամանակ՝ վարույթում գտնվող քրեական գործերով հանցագործությունների թիվը եղել է 753, բացահայտվել է 698-ը։ Հանցագործությունների թվով առաջին տեղում եղել է Սևանը (101), երկրորդ տեղում՝ Գավառը (81)։
Լոռու մարզում գրանցված հանցագործության 1322 դեպքից (2008 թ.՝ 802 բացահայտվել է 1042-ը (93,1%)։ Միաժամանակ՝ վարույթում գտնվող քրեական գործերով հանցագործությունների թիվը եղել է 1416. բացահայտվել է 1042-ը։
Գրանցված հանցագործությունների թվով առաջին տեղում է Վանաձորը (594), երկրորդ տեղում՝ Թումանյանը (188)։
Այս մասին տեղեկացանք ոստիկանության պաշտոնական կայքից: Պանորամա.ամ