Ֆրանսիան Ռուսաստանին կվաճառի «Միստրալ» դասի ուղղաթիռակիր
2010-02-08 20:10:00
Ֆրանսիան համաձայնել է Ռուսաստանին «Միստրալ» դասի ուղղաթիռակիր վաճառել։ Այս մասին Փարիզում հայտարարել է Ֆրանսիայի Սպառազինման գլխավոր վարչության միջազգային զարգացման բաժամունքի ղեկավար Ժակ դե Լյայուժին։
Ինչպես հայտնում է Associated Press-ը, Ժակ դե Լյայուժին նաեւ հայտնել է, որ Փարիզը քննարկում է եւս երեք նմանատիպ նավեր գնելու Մոսկվայի հայտը։
Նրա խոսքով, բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ուղղաթիռակրի կառուցման տեղի եւ պայմանների մասին։
Ֆրանսիական կողմի ներկայացուցիչը, սակայն, չի հստակեցրել ռուս զինվորականներին նավի հանձնման ժամկետները։
«Միստրալ» դասի ուղղաթիռակիրը բազմանպատակ՝ ե՛ւ դեսանտային, ե՛ւ հրամանատարային նավ է։ Նավի վրա միաժամանակ կարող են թռիչք եւ վայրէջք կատարել 6 ուղղաթիռներ։ Նա կարող է ընդունել 13 զրահամեքենա եւ 450 դեսանտայինների։ Նյուզ.ամ