10:35  03/09/2010
A A A
 
Գլխավոր Օրացույց Հասարակական կարծիք Վերլուծություն Հարցազրույց Լրագրողական էջեր Տեսանյութ
Հավանակա՞ն եք համարում Արցախում ռազմական գործողությունների վերսկսումը
Քվեարկությունների քանակը` 959
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Ծերուկն անտանելի է դառնում
2010-02-08 19:33:11
 Եթե թուրք-ամերիկյան հարաբերությունները վատանան և խզվեն, չի բացառվում, որ Անկարան անդամակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։
Այս մասին, 1news.az-ի հետ հարցազրույցում հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն՝ մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հայտարարությունը՝ ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քննարկման առնչությամբ։
«Ի սկզբանե պարզ էր, որ Միացյալ Նահանգներն անկեղծ չէ Թուրքիայի նկատմամբ։ Ահմեթ Դավութօղլուն շատ ճիշտ հայտարարություն արեց՝ ասելով, որ Թուրքիայի հետ հնարավոր չէ խոսել շանտաժի լեզվով։ Ցավոք, Վաշինգտոնն այդ ձևն է ընտրել Թուրքիայի հետ հարաբերություններում, ինչը կարող է հարվածել հենց իրենց»,- ասել է Գուլուզադեն՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ն կանխամտածված կերպով փչացնում է հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ։
«Եթե այդպես շարունակվի, այսինքն՝ ԱՄՆ-ն ճանաչի «ցեղասպանությունը», ապա Թուրքիան կխզի իր բոլոր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, դուրս կհանի ամերիկյան ռազմաբազան Ինջիրլիքից, ավելի շատ կմերձենա Ռուսաստանի և Իրանի հետ, իսկ ապագայում բացառված չէ, որ անդամակցի ՀԱՊԿ-ին և ռազմական դաշինք կնքի Մոսկվայի հետ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, նա միշտ կլինի իր ռազմավարական գործընկերոջ՝ Թուրքիայի կողքին»,- նշել է ադրբեջանցի քաղաքագետը։
Գուլուզադեի կարծիքով՝ Միացյալ Նահանգները հայ-թուրքական սահմանի բացմամբ ցանկանում է մասնատել Թուրքիան։ «ԱՄՆ-ի՝ Հայաստանի հետ սահմանի բացման ձգտումների հիմքում ընկած են Թուրքիան մասնատելու, քրդական հարցը սրելու, երկրում ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու հաշվարկներ»,- ասել է ադրբեջանցի քաղաքագետը։
Bookmark and Share
Լրահոս
[10:30]
ԱՇԽԱՐՀ
[09:29]
ՊԱՏԱՀԱՐ
[01:33]
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
[21:30]
ՍՊՈՐՏ
[21:02]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[17:20]
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
[15:20]
ՍՊՈՐՏ
[14:30]
ՍՓՅՈւՌՔ
[14:24]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[13:37]
ԱՇԽԱՐՀ
[12:22]
ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐ
[12:08]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[11:48]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[11:41]
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
[11:31]
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
[11:24]
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
[10:34]
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
[10:21]
ԱՇԽԱՐՀ
[01:31]
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ
[00:24]
ԱՇԽԱՐՀ
[00:00]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[23:28]
ԱՇԽԱՐՀ
[23:12]
ՍՊՈՐՏ
[22:55]
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
[17:41]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[17:35]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[17:00]
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ
[16:07]
ՍՊՈՐՏ
[15:50]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[14:06]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
2010
Սեպտեմբեր
ԵրկԵրեքՉորՀինգՈւրբՇաբԿիր
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031