22:31  10/03/2010
A A A
 
Գլխավոր Օրացույց Հասարակական կարծիք Վերլուծություններ Հարցազրույց
ԿՎԱՎԵՐԱՑՆԻ՞ ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ԱՊՐԻԼԻ 24
Քվեարկությունների քանակը` 238

Կմաքրվի ՞ հեռուստատեսության աղբը
2010-02-08 16:20:45

 Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից Էրոտիկ բնույթի հեռուստահաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների որոշման չափորոշիչներ սահմանելու մասին այսօր խոսել են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի փոխնախագահ Ժիրայր Դադասյանը և Աշոտ Բլեյանը: Ժիրայր Դադասյանն ասաց, որ չափորոշիչները սահմանելու համար լայն քննարկումներ են սկսվել, ակնկալում են նաև առաջարկներ, քանի որ սա ընդամենը դեռևս նախագիծ է:
Ըստ նրա այս չափորոշիչները կյանքի կկոչվեն՝ բացառելու համար «Զանգվածային լրատվական միջոցների մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Լեզվի մասին» օրենքների պահանջների խախտումներն էրոտիկ, անբարո, բաց տեսարաններով ու բիրտ ուժ քարոզող առանձին ցածրարժեք ֆիլմերում:
Ժիրայր Դադասյանն ասաց, որ այս չափորոշիչներով չառաջնորդվելու դեպքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից կարող են ստանալ առաջին, երկրորրդ նախազգուշացումը, իսկ երրորդ անգամ ուղղակի կզրկվեն լիցենզիայից: Ըստ նրա պատժի մեխանիզմը հստակ է լինելու :
Աշոտ Բլեյանը սակայն նախագիծը չհամարեց կյանքի կոչվող, ավելին չափորոշիչները համարեց դեկորատիվ փոփոխություններ, որոնք գործելու են ոչ օբյեկտիվորեն և հավասար չեն լինելու բոլոր հեռուստաընկերությունների համար:
«Իրական կյանքը փոխելու փոխարեն, այսօր դեկորատիվ փոփոխություններ են կատարվում: Մենք շարունակում ենք Խորհրդային իրականությունն ամրապնդել: Այս աղմուկը փաստում է, որ հայ հասարակությունը հայտնվել է որոգայթում և մեղավորը «Որոգայթ» սերիալն է: Սակայն ես ուզում եմ արձանագրել, որ «Որոգայթից» առաջ այլ սերիալներ էին`Ա1+-ի փակումն էր, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հաշվեհարդարը, Խաչատուր Սուքիասյանի ունեցվածքի խլումը, ՀԱԿ-ի, իմ և ձեր ազատությունների սահմանափակումը»,- նշեց Բլեյանը

Մարգարիտա Սարգսյան

Լրահոս
[22:10]
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
[22:08]
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
[22:08]
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
[16:49]
ՏՆՏԵՍՈւԹՅՈՒՆ
[15:56]
ՍՊՈՐՏ
[15:36]
ՊԱՏԱՀԱՐ
[15:31]
ԱՇԽԱՐՀ
[14:45]
ԳԻՏՈւԹՅՈւՆ
[14:30]
ՏՆՏԵՍՈւԹՅՈՒՆ
[14:10]
ՎԵՐԼՈւԾՈւԹՅՈւՆ
[13:50]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[13:15]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[12:55]
ՍՓՅՈւՌՔ
[12:35]
ՄԱՐԶԵՐ
[12:27]
ԱՇԽԱՐՀ
ԱՐԽԻՎ
Մարտ 2010
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբթԿրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31