22:29  10/03/2010
A A A
 
Գլխավոր Օրացույց Հասարակական կարծիք Վերլուծություններ Հարցազրույց
ԿՎԱՎԵՐԱՑՆԻ՞ ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ԱՊՐԻԼԻ 24
Քվեարկությունների քանակը` 238

ՏՆՏԵՍՈւԹՅՈՒՆ
1.2 տոկոսանոց տնտեսական աճի կանխատեսումը անիրատեսական է
2010-02-08 15:43:22
 Լրագողների հետ հանդիպմանը այսօր ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը խոսեց ՀՀ կառավարության կողմից ԱԺ ներկայացված հարկային փաթեթի մասին, որով առաջակվում է ավելացնել տեղական հարկերը:
Մեր խմբակցությունը ակտիվ հակադարձում է ցուցաբերում, մասնավորապես փաթեթով առաջարկվող 10 հարկատեսակներին, որոնցից հողի հարկը և գույքի հարկը ներկայում գործում է, սակայն առաջարկվում է, որպեսզի դրանք դառնան համայնքի պարտադիր լիազորություն։
Ապա հավելեց ,- «Մեր առարկությունները բխում են չորս հիմնական ուղղություններից` տնտեսական հիմնավորումներ, սոցիալական հետևանքներ, տարածքային համաչափ զարգացման համատեքստում ազգաբնակչության տիրապետող ռեսուրսների ճիշտ օգտագործում և քաղաքական ուղվածություն: Մեր խորին համոզմամբ` այն տեսքով, ինչ տեսքով որ ներկայացված է այս նախագիծը, չի կարող քաղաքական ենթատեքստ չունենալ: Այս հարկային փոփոխությունները բերելու են սեփականության նոր վերաբաշխման հնարավորության ընձեռման, մյուս կողմից ավելացնելու են անբարեխիղճ համայնքի ղեկավարների դիրքերը և թուլացնելու են բարեխիղճներինը»:
Այնուհետև խոսելով գազի սակագնի բարձրացման մասին նշեց, որ դա բերելու է գնաճային նոր ճնշման , որի դիմաց Կենտրոնական բանկը սկսելու է դրամի առաջարկը կրճատել , ինչը լրացուցիչ նոր ճնշում է լինելու դրամական, ապրանքային շուկայի վրա:
«Ես կարծում եմ, որ քաղաքացիներն այդ մասով առնվազն ակտիվ պայքարի մեջ պետք է լինեն, մենք էլ սոցիալ-տնտեսական քաղաքականության ծրագրի շրջանակներում պատրաստ ենք աջակցել այդ ակտիվությանը: Այսինքն` պահանջներ պետք է դրվեն և գազի որակի, և վճարունակության մասով»,- ասաց պատգամավորը:
Ընդդիմադիր պատգամավորը 2010թ. բյուջեով նախատեսված 1.2 տոկոսանոց տնտեսական աճի կանխատեսումը համարեց անիրատեսական և ոչ արդյունավետ քաղաքականություն:
«Այդ կանխատեսման տակ չկան լուրջ հիմնավորումներ: Կանխատեսումը նաև խոստում է, սակայն այդ խոստումը կառավարությունը վաղուց խախտել է. 2009թ. կանխատեսվող տնտեսական աճի դիմաց ունեցանք 180 տոկոսով շեղված իրավիճակ»,- նշեց Մինասյանը:

Մարգարիտա Սարգսյան

Լրահոս
[22:10]
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
[22:08]
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
[22:08]
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
[16:49]
ՏՆՏԵՍՈւԹՅՈՒՆ
[15:56]
ՍՊՈՐՏ
[15:36]
ՊԱՏԱՀԱՐ
[15:31]
ԱՇԽԱՐՀ
[14:45]
ԳԻՏՈւԹՅՈւՆ
[14:30]
ՏՆՏԵՍՈւԹՅՈՒՆ
[14:10]
ՎԵՐԼՈւԾՈւԹՅՈւՆ
[13:50]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[13:15]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[12:55]
ՍՓՅՈւՌՔ
[12:35]
ՄԱՐԶԵՐ
[12:27]
ԱՇԽԱՐՀ
ԱՐԽԻՎ
Մարտ 2010
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբթԿրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31