07:39  12/03/2010
A A A
 
Գլխավոր Օրացույց Հասարակական կարծիք Վերլուծություններ Հարցազրույց
ԿՎԱՎԵՐԱՑՆԻ՞ ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ԱՊՐԻԼԻ 24
Քվեարկությունների քանակը` 242

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
«Ֆուտբոլային» դիվանագիտությունը մեծացրել է պատերազմի հավանականությունը
2010-02-08 13:20:13
 Մեր ունեցած տեղեկություններով՝ Սոչիում կայացած Սերժ Սարգսյան, Դմիտրի Մեդվեդև, Իլհամ Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ քննարկված ղարաբաղյան հակամարտության փաստաթղթին առաջին անգամ ադրբեջանական կողմը համաձայնություն է տվել։
Այդ քայլը բավական շոկային է եղել Սերժ Սարգսյանի համար, ում մարտավարությունը մինչ այդ եղել է հետևյալը՝ համաձայնել համանախագահների բոլոր առաջարկներին այն հաշվարկով, որ Իլհամ Ալիևը չի համաձայնի որևէ փաստաթղթի, որտեղ նույնիսկ տեսականորեն խոսք կգնա Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման մասին։
Սոչիում, սակայն, Ալիևը փոխել է նախկինում ունեցած իր դիրքորոշումը և համանախագահներին ասել, որ պատրաստ է ստորագրել ներկայացված փաստաթղթի յուրաքանչյուր բառի տակ։ Այդպիսով Սերժ Սարգսյանը հայտնվել է բավական անելանելի վիճակում, քանի որ այդ փաստաթղթով նախատեսվում է ազատագրված 7 շրջաններից հայկական զորքերի դուրսբերում, փախստականների վերադարձ իրենց նախկին բնակության վայրեր, ընդամենը Լաչինի միջանցքի առկայություն և Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակի որոշման հնարավորություն։
Երկշաբաթյա ժամկետը, որ տրվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը Սոչիի հանդիպումից հետո, ըստ էության, հայկական կողմի ցանկությունն է եղել։ Այդ ժամանակահատվածն այժմ իշխանություններն օգտագործում են, որպեսզի ներկայացնեն իրենց վերապահումները Սոչիում քննարկված փաստաթղթի կապակցությամբ, որով պետք է փորձեն ձախողել համաձայնությունը։ Այսինքն, Սերժ Սարգսյանը գնալու է դիրքորոշման կոշտացման, որն այս պահին օբյեկտիվորեն միակ ճիշտ տարբերակն է, քանի որ Սոչիում ներկայացված փաստաթուղթն, ըստ էության, հայկական կողմի կապիտուլյացիա է նշանակում, և այն ընդունել չի կարելի։
Առաջիկա օրերին արդեն պարզ կդառնա, թե ինչ մոտեցում է ցուցաբերել Հայաստանի դիվանագիտությունը։ Երկշաբաթյա ժամկետն արդեն մոտենում է ավարտին։
Մի շարք վերլուծաբանների կարծիքով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կարող է մտնել փակուղի, որն էլ կմեծացնի պատերազմի վերսկսման հավանականությունը։ Խոսքն առաջիկա ամիսների մասին է։
Տեղեկացնենք, որ ղարաբաղաադրբեջանական շփման գծում արդեն իսկ առկա է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի աճ։ Երկուստեք կան զոհեր և վիրավորներ։ Հայկական կողմի ունեցած կորուստների մասին «7օր»-ը կփորձի ճշտել համապատասխան մարմիններից։
Ի դեպ, հայ-թուրքական գործընթացի մասին արդեն բոլորն էլ մոռացել են, և կողմերի ուշադրությունը հիմա սևեռված է միայն Արցախի վրա։ Այսինքն, վերջնականապես հաստատվեց այն պնդումը, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը թուրքական կողմն ի սկզբանե Արցախի նախապայմանով էր սկսել, և այդ ուղղությամբ տեղի էին ունենալու ակտիվ զարգացումներ, ինչի ականատեսն ենք այժմ։ 7օր.ամ

Լրահոս
[00:00]
ԱՇԽԱՐՀ
[20:28]
ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ
[16:12]
ՍՓՅՈւՌՔ
[15:25]
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
[15:05]
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ
[14:35]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[14:21]
ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐ
[14:13]
ԱՇԽԱՐՀ
[13:48]
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ
[13:02]
ԱՇԽԱՐՀ
[12:45]
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
[12:43]
ԱՇԽԱՐՀ
[11:39]
ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐ
[11:31]
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
[11:15]
ԱՇԽԱՐՀ
ԱՐԽԻՎ
Մարտ 2010
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբթԿրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31