10:35  03/09/2010
A A A
 
Գլխավոր Օրացույց Հասարակական կարծիք Վերլուծություն Հարցազրույց Լրագրողական էջեր Տեսանյութ
Հավանակա՞ն եք համարում Արցախում ռազմական գործողությունների վերսկսումը
Քվեարկությունների քանակը` 959
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Դիարբեքիրի քաղաքապետը ներողություն է խնդրում հայերից. Դուք գնացիք` մենք կորցրեցինք
2010-02-08 13:10:04
 Թուրքիայի Մարդին քաղաքում «Ժողովրդավարական հասարակություն կոնգրեսի» հարկի տակ ստեղծված կրոնական հանձնաժողովը կազմակերպել է «Միջագետք, առաջին կրոնական համագումար» միջոցառումը, որին մասնակցել են քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նորընտիր նախագահ Սելահաթին Դեմիրթաշը, նրա այլ կուսակիցներ, ալեւիներ, եզդիներ, սիրիացիներ, հայեր, սուննիներ եւ քրիստոնյա ներկայացուցիչներ:
Թուրքական Turktime-ի փոխանցմամբ` համագումարին բավականին համարձակ ելույթով է հանդես եկել Դիարբեքիրի քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրը: «Մի ժամանակ Միջագետքում ապրում էին ասորիներ, հայեր, քրդեր, որոնք իրենց կրոնական ինքնությամբ հաջողության, համբերատարության, խաղաղության եւ զարգացման խորհրդանիշ էին: Սակայն որոշները եկան, մեզ երկար տարիներ ղեկավարեցին եւ այդ ընթացքում այստեղից մարդիկ ստիպված հեռացան: Սա ասում եմ մեծ ցավով: Դիարբեքիրում մնացել է ընդամենը մի քանի հայ ընտանիք, իսկ 120 տարի առաջ նրանք բնակչության 40 տոկոսն էին կազմում: Ոչ մի ներողություն այդ ողբերգությունը չի թեթեւացնի: Այո, մեծ ցավ եք ապրել: Դուք ստիպված գնացիք, բայց համոզված եղեք, որ դուք չեք կորցրել, մենք` այստեղ մնացողներս ենք կորցրել: Հաջողությունը եւ խաղաղությունը ձեզ հետ տարաք»-նշել է Դիարբեքիրի քուրդ քաղաքապետը:
Հիշեցնենք, որ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը խիստ քննադատության էր ենթարկել Թուրքիայի իշխանություններին այն բանի համար, որ վերջիններս թույլ չէին տվել, որ 2009-ի օգոստոսի 8-ին մահացած հայազգի երգիչ Արամ Տիգրանը թաղվի Դիարբեքիրում: Դիարբեքիրում թաղվելը եղել էր հայ երգչի ցանկությունը: Օսման Բայդեմիրը Դիարբեքիրի հայկական գերեզմանատանը կազմակերպել էր Արամ Տիգրանի հոգեհանգիստը եւ արդեն նրա շիրիմի համար փորված վայրից վերցած հողը իր հետ տարել Բրյուսել, որտեղ որ թաղվել է քրդերեն, արաբերեն, թուրքերեն, հայերեն երգող հայազգի երգիչ Արամ Տիգրանը:
Դիարբեքիրի հայկական գերեզմանատունը Օսման Բայդեմիրի հրամանով վերանորոգվել եւ մաքրվել է: Սկսվել է նաեւ Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգումը: Նյուզ.ամ
Bookmark and Share
Լրահոս
[10:30]
ԱՇԽԱՐՀ
[09:29]
ՊԱՏԱՀԱՐ
[01:33]
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
[21:30]
ՍՊՈՐՏ
[21:02]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[17:20]
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
[15:20]
ՍՊՈՐՏ
[14:30]
ՍՓՅՈւՌՔ
[14:24]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[13:37]
ԱՇԽԱՐՀ
[12:22]
ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐ
[12:08]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[11:48]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[11:41]
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
[11:31]
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
[11:24]
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
[10:34]
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
[10:21]
ԱՇԽԱՐՀ
[01:31]
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ
[00:24]
ԱՇԽԱՐՀ
[00:00]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[23:28]
ԱՇԽԱՐՀ
[23:12]
ՍՊՈՐՏ
[22:55]
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
[17:41]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[17:35]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[17:00]
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ
[16:07]
ՍՊՈՐՏ
[15:50]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
[14:06]
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
2010
Սեպտեմբեր
ԵրկԵրեքՉորՀինգՈւրբՇաբԿիր
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031