 |
|
 |
ԱՇԽԱՐՀ
ԵԽԽՎ. Ուկրաինայում թափանցիկ ընտրություններ են կայացել
2010-02-08 12:58:46
|
ԵԽԽՎ դիտորդական խմբի ղեկավարը Ուկրաինայում նախօրեին կայացած ընտրությունները որակել է որպես թափանցիկ և կոչ արել ճանաչել նախագահին:
«Ընտրությունները կայացել են մրցակցային հիմքի վրա, պորֆեսիոնալ կերպով են անցկացվել և արտահայտում են ուկրաինացի ժողովրդի ցանկությունն այն հարցում, թե ո՞ւմ են նրանք ուզում տեսնել նախագահի պաշտոնում»,- ասել է ԵԽԽՎ-ի դիտորդական խմբի ղեկավար Մատիաշ Էրշին:
Ուկրաինական Ուտրո կայքը գրում է, որ Էրշի խոսքով, ընտրություններին մասնկացության թիվը բավական բարձր էր, ընտրությունները կայացան և այժմ գլխավոր գործոնն այն է, թե որքա՞ն խաղաղ և արդյունավետ կերպով կընթանա նախագահի պարտականությունների անցումը նոր նախագահին:
ԿԸՀ-ի նախագահի տեղակալ Անդրեյ Մագերայի խոսքով էլ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում համակարգային խախտումներ չեն եղել: «Բոլոր խախտումները տարաբնույթ են, այս պահի դրությամբ չեմ կարող նշել որևէ խախտում, որը եղել է համակարգային և բնորոշ Ուկրաինայի ողջ տարածքին»,- ասել է Մագերան:
Իր հերթին վարչապետ Տիմոշենկոն հայտարարել է, որ նախագահի անունը տալ դեռ վաղ է և մտադիր է վերականգնել յուրաքանչյուր ձայնը:
«Յուրաքանչյուր ձայն որոշում է Ուկրաինայի ճակատագիրը, պայքարում ենք ամեն ձայնի համար»,- իր ընտրական շտաբում ասել է Տիմոշենկոն: Այսօր.ամ
|
|
|
|
 |
 |
Լրահոս |
 |
2010
09
03
| Երկ | Երեք | Չոր | Հինգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
 |